Ֆիզկուլտուրա առցանց աշխատանք

Առաջադրանքներ՝

1.  Սովորողը ուսումնասիրում է  իր ընտրած մարզաձևի պատմությունը, պատասխանում է հարցերին

ա. Մարզաձևի ծագումը, ստեղծման տարին, ում կողմից, որտեղ

Պատմաբանները պարզել են, որ ֆուտբոլ խաղացել են մ.թ.ա. 2500 թվականից։ Մարզախաղի գոյության մասին վկայություններ կան աշխարհի շատ ժողովուրդների պատմության էջերում։ Օրինակ՝ Հին Հունաստանում տարածված էր գնդակով խաղը։ Իսկ առաջին գրավոր տեղեկությունը, որտեղ հիշատակվում է ժամանակակից ֆուտբոլ հիշեցնող խաղ, թվագրված է մ.թ.ա 180 թվականով։ Պոլուքսի հունարեն բառարանում կան հետևյալ գրառումները՝ գնդակ խաղացողները բաժանվում են երկու թիմի՝ յուրաքանչյուրը նպատակ ունենալով գնդակը դուրս հանել մրցակցի կիսադաշտից։ Միաժամանակ մրցակիցներին թույլատրվել է ձեռքով խաղը, որն արդի ռեգբիի հատկանշական տարրերից է։

Հետաքրքիր փաստ

Աշխարհի առաջնություններն անց են կացվում 1930 թվականից։ Նախաձեռնողը ֆրանսիացի Ժյուլ Ռիմեն է (1874-1956 թվականներ)։ Նա ՖԻՖԱ-ի (ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա) նախագահն էր 1930-1954 թվականներին։ 1946 թվականին ՖԻՖԱ-ն որոշեց աշխարհի առաջնության գավաթն անվանել Ժյուլ Ռիմեի անունով։

Հին Հունաստանում տարածված են եղել գնդակախաղի նաև այլ տարատեսակներ։ Հնարավոր չէ ստույգ ասել, թե անտիկ շրջանի որ գնդակախաղն է ժամանակակից ֆուտբոլի նախահայրը։ Բայց և այնպես, շատերն այն կարծիքի են, թե ֆուտբոլն իր ծագմամբ պարտական է հինհռոմեական «հարպաստում» խաղին, որը Մեծ Բրիտանիա և Եվրոպա են բերել Հուլիոս Կեսարի լեգեոներները:

Հիմնական կանոններ

  • Արգելվում է ոտքով հարվածել կամ հրել մրցակցին։
  • Արգելվում է իրար ձեռքով փոխանցել գնդակը խաղի ընթացքում՝ առանց որևէ պատճառի։
  • Խաղացողներին արգելվում է կոշիկներում կամ կոշիկների վրա կրել մեխեր, երկաթի թիթեղների կամ պինդ ռետինե կոշիկներ։
  • Առանձին ֆուտբոլային խաղը բաղկացած է երկու խաղակեսերից՝ յուրաքանչյուրը 45 րոպե։ Խաղակեսերի միջև15-րոպեանոց դադար է։
  • Խաղին մասնակցում են երկու կողմերի թիմերը՝ յուրաքանչյուրում 11 խաղացող։

Դարպասապահը կարող է խաղալ ձեռքով տուգանային հրապարակում, իր հիմնական խնդիրն է պաշտպանել դարպասը։ Այլ խաղացողները նույնպես ունեն իրենց խնդիրները։ Պաշտպանները գտնվում են հիմնականում իրենց դաշտի կեսում, իրենց խնդիրը հակազդելն է մյուս թիմի հարձակվողներին։ Կիսապաշտպանները գտնվում են դաշտի միջնամասում, նրանց դերն է օգնել պաշտպաններին կամ հարձակվողներին՝ կախված խաղի իրավիճակից։ Հարձակվողները հիմնականում հակառակորդի դաշտի կեսում են գտնվում, և նրանց առաջնային նպատակն է գոլ խփել։

Խաղի նպատակն է գնդակ խփել հակառակորդի դարպասը, որքան հնարավոր է շատ և փորձել կանխել գնդակի հայտնվելը իրենց դարպասում։ Խաղը հաղթում է ավելի շատ գոլ խփած թիմը։

Այն դեպքում, երբ երկու խաղակեսերից հետո թիմերը խփել են նույն թվով գոլեր, ապա արձանագրվում է ոչ ոքի։ Կամ, կարող են փոխանցվել լրացուցիչ ժամանակ — Երկու խաղակես՝ 15 րոպե յուրաքանչյուրը։ Եթե ​​լրացուցիչ ժամանակում հաղթող չկա, ապա իրացվում են 11 մետրանոց հարվածներ՝ գնդակը դրվում է հակառակորդի դարպասից 11 մետր հեռավորության վրա, և կատարում են հինգ հարվածներ յուրաքանչյուր թիմից հինգ խաղացող։

բ.  Մարզաձևը երբ է մուտք գործել Հայաստան

Ֆուտբոլը Հայաստանում

Հայաստան — Լեհաստան 2007 թվական:

Հայկական ֆուտբոլային առաջին խմբերն ստեղծվել են Կ.Պոլսում, Իզմիրում:Առաջին հայկական ակումբը բացվել էր դեռ 1900թ. Զմյուռնիայում: Դրանք էին՝ «Բալթա–Լիման», «Արաքս», «Տորք», «Հայաստան», «Վասպուրական», «Կիլիկիա», «Արարատ» և այլն։ ՀԽՍՀ-ում ֆուտբոլը տարածվել է 1920-ական թվականներ: Ակումբները գործել են Ալեքսանդրապոլում կամ Լենինականում, Էջմիածինում, Երևանում: 1920 թվականին Երևանի անգլիական այգում տեղի է ունեցել ֆուտբոլի առաջին խաղը Երևանի և Ալեքսանդրապոլի թիմերի միջև։ Միջազգային առաջին խաղը տեղի է ունեցել 1930 թվականին Երևանի և Գերմանիայի բանվորական միության թիմերի միջև։ 1939 թվականից անցկացվում է հանրապետական պաշտոնական առաջնություն, նույն թվականից Սպարտակը (1937-1954 թվականներ՝ Դինամո, 1963 թվականից՝ Արարատ) իրավունք է ստացել մասնակցելու համամիութենական առաջնության Բ խմբի մրցումներին։ Արարատը 1973 և 1975 թվականներին նվաճել է ԽՍՀՄ գավաթը։ 1991 թվականից սկսած՝ անցկացվում են Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության հանդիպումներ:

Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը ֆուտբոլային հայկական ակումբներ են ստեղծվել նաև Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի խոշոր քաղաքներում։

1911 թվականին Կ․Պոլսի «Հայաստան» ակումբը դարձել է Հունաստանի ֆուտբոլային ֆեդերացիայի կողմից կազմակերպված միջազգային մրցաշարի հաղթողը, իսկ 1913 թվականին Օսմանյան կայսրության ուսումնական հաստատությունների մրցաշարում «Կիլիկիան» զբաղեցրեց առաջին տեղը։

Հայերի և թուրքերի միջև կայացած առաջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել 1906 թվականի ամռանը, որի ժամանակ Կ․Պոլսի «Բալթա–Լիման» 5:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել թուրքական «Գալաթասարայ»–ի նկատմամբ, որից հետո «Բալթա–Լիման» բաժանվեց «Արաքս»–ի և «Տորք»–ի։ «Արաքսը դարձավ լավագույն հայկական ակումբը, որը իր մարզումներն անցացնում էր Կ․Պոլսի Շիշլի թաղամասի «Ազատության բլուրում»։ Թիմը մեծ համբավ էր ձեռք բերել և հաճախ ուրախացնում էր իր երկրպագուներին հաղթանակներով։

1918 թվականից Հայաստանի Ալեքսանդրապոլ, Վաղարշապատ և Երևան քաղաքներում սկսեցին գործել ֆուտբոլային ակումբներ։

Հայկական թիմերի առաջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել 1920 թվականի մայիսի 28-ին Երևանի և Ալեքսանդրապոլի միջև՝ Երևանի Անգլիական այգում։

գ. Հայաստանը այդ մարզաձևով երբ է մասնակցել Օլիմպիադայի և ինչ արդյունքներ է գրանցել։Հայաստանը երբեք չի մասնակցել օլիմպիական խաղերին ֆուտբոլ մարզաձևում,ես ոչինչ չգտա։

2. Սովորողը նկարում է փոքրիկ տեսանյութ և հղումը ուղարկում մարզչին:

ա. Ինչպիսի՞ մարզական գույք ունեք ձեր տանը և ինչպես էք այն կիրառում։

3. Սովորողը հարցազրույց է վերցնում ընտանիքի անդամներից, կամ հարազատներից  ով մարզվել է որևէ մարզաձևով և ներկայացնում:

4.Սովորողը թարգմանում է որևէ մարզական նորություն, մարզական հոդված,  կամ նյութ իր սիրած մարզաձևից և հղումը ուղարկում մարզչին, նշելով թարգմանած նյութի աղբյուրը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s