Պատմություն առցանց ուսուցում

Առցանց կրթության առաջադրանքներ

Տիգրան մեծ

Կատարման ժամկետը՝ մարտ 13 — 23, 2020 թ.

Արտաշեսյանների արքայատոհմ․ Արտաշեսյան վերջին արքաներ

Բլոգային Աշխատանք

  • Ներկայացնել Արտաշեսյան վերջին արքաներին, որոնք կառավարելեն Տիգրան Մեծից հետո:

1․Արտավազդ Բ,Տիգրան Մեծի որդի,իշխել է -մ․թ․ա․55թ․-մ․թ․ա․34 թթ․

Արտավազդ Բ  ծննդյան թիվը՝ անհայտ — մ.թ.ա. 31, Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս), Մեծ Հայքի «արքայից արքա» Արտաշեսյանների հարստությունից: Կառավարել է մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։ Ժառանգել է կայացած պետություն, զարգացած ենթակառուցվածքներ և մարտունակ բանակ։ Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական թագավորությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։

2․Արտաշես Բ,Արտավազդ Բ-ի ավագ որդի,իշխել է-մ․թ․ա․30-մ․թ․ա․20 թթ․

Արտաշես Բ (ծն.թ. անհայտ մ.թ.ա. 30-ական.– մ.թ.ա. 20), Հայոց թագավոր մ.թ.ա.30-ից։ Արտաշեսյան հարստությունից, Արտավազդ Բ–ի որդին։ Հոր և եղբայրների գերեվարությունից հետո Արտաշեսը ռազմական դաշինք է կնքել Պարթևաց Հրահատ IV թագավորի հետ և օկուպացված Հայաստանից արքունի զորագնդով քաշվել Պարթևաստան։ Օգտվելով հռոմեական զորավարներ Օկտավիանոսի և Անտոնիոսի միջև մ.թ.ա. 31-ին ծագած պատերազմական իրադրությունից՝ Արտաշեսը հայկական ուժերով նախ հարձակվել է Անտոնիոսի դաշնակցի՝ Ատրպատականի թագավոր Արտավազդ Մեդացու վրա։ Վերջինս պարտվել է և փախել Օկտավիանոսի մոտ։ Այնուհետև Արտաշես Բ մտել է Հայաստան, պարտության մատնել այնտեղ գտնվող հռոմեացիներին և հաստատվել հայրենական գահին։ Նա Հայաստանին է միացրել նաև Ատրպատակարանը։

3․Տիգրան Գ,Արտավազդ Բ-ի կրտսեր որդի,իշխել է-մ․թ․ա․20թ․-մ․թ․ա․8 թթ․

Տիգրան Գ, (ծն.թ. անհայտ մ.թ.ա. 50 ական. թթ..–մ.թ.ա. 8), Հայոց թագավոր մոտ մ.թ.ա. 20 թվականից։ Արտաշեսյան հարստությունից, Արտավազդ Բ–ի որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝ Արտաշես Բ–ին։ Մ.թ.ա. 34 թվականին հոր և կրտսեր եղբոր՝ Արտավազդի հետ, Անտոնիոսը գերեվարել է Եգիպտոս։ Մ.թ.ա. 31 թվականի Ակտիումի ճակատամարտից հետո Գայոս Օկտավիանոս կայսեր կարգադրությամբ տարվել է Հռոմի և դաստիարակվել նրա պալատում։ Տիգրան Գ Հռոմի ձեռքին դարձել է հայկական գահի հավակնորդ, ընդդեմ Արտաշես Բ–ի, որը վարում էր հակահռոմեական քաղաքականություն։ Արտաշես Բ–ին տապալելու և Տիգրան Գ–ին գահ բարձրացնելու նպատակով, մ.թ.ա. 20 թվականին Օգոստոս Օկտավիանոսը իր որդիների գլխավորությամբ խոշոր բանակ է ուղարկել Հայաստան։ Նույն ժամանակ, հռոմեական կողմնորոշում ունեցող ուժերը դավադրաբար սպանել են Արտաշես Բ–ին և դիմել Օգոստոս Օկտավիանոսին, խնդրելով Տիգրան Գ–ին հռչակել Հայոց թագավոր, որն իրականացրել է Տիբերիոսը։ Այդ քայլը Հռոմում դիտվել է մեծ նվաճում և շուքով նշել։ Հայաստանը թուլացնելու նպատակով Հռոմը նրանից անջատել է Ատրպատականը և այնտեղ թագավոր հռչակել իր դրածո Արիոբարզանին։ Սակայն Տիգրան Գ չի դարձել Հռոմի հլու կամակատարը։ Իսկ մ.թ.ա. 10 թվականին ընդհանրապես հրաժարվել է հռոմեական կողմնորոշումից և վարել անկախ քաղաքականություն։ Տիգրան Գ–ի վերակողմնորոշման վկայությունն են պարթևական ոճով հատած նրա դրամները, որոնց վրա ի տարբերություն արտաշեսյան ավանդական դրամների, նա պատկերված է կարճ մորուքով և արևելյան հանդերձանքով։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում այն դրամները, որոնց մի երեսին Տիգրան Գ պատկերված է ամբողջ հասակով, դեպի ձախ դարձած՝ հագին երկար պատմուճան, գլխին՝ Հայոց ավանդական թագը, աջ ձեռքը առաջ պարզած, իսկ ձախով երկար գավազան բռնած, մյուս երեսին՝ հաղթանակի թևավոր դիցուհին կամ առյուծի գլուխ։ Տիգրան Գ–ին հաջորդել են որդին՝ Տիգրան Դ–ն և դուստրը՝ Էրատոն։

4․Տիգրան Դ,Տիգրան Գ-ի որդի,իշխել է մ․թ․ա․8-մ․թ․ա․5 թթ․

Տիգրան Դ (ծն.թ. անհայտ մ.թ.ա. 30 ական թթ..–1), Հայոց թագավոր մ.թ.ա. 8–5 թթ. և մ.թ.ա. 2 թ. – մ.թ. 1 թ, Արտաշեսյան հարստությունից, Տիգրան Գ–ի որդին։ Գահակալել է քրոջ՝ Էրատոյի հետ։ Տիգրան Դ–ի գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են. հայտնի է, որ վարել է Հռոմից անկախ քաղաքականություն, հակադրվել նրա զավթողական մկրտումներին։ Անհանգստացած Տիգրան Դ–ի ինքնուրույն քաղաքականությունից՝ Օգոստոս Օկտավիանոս կայսրը մ.թ.ա. 5 թ. Հայաստան է ուղարկել հռոմեական բանակ, որը տապալել է Տիգրան Դ–ին և Էրատոյին, հայկական գահը հանձնել նրանց հորեղբորը՝ Արտավազդ Գ–ին։ Սակայն ժողովուրդը, չհաշտվելով 25 տարի Հռոմում ապրած և հայ իրականությունից հեռացած նոր թագավորի իշխանության հետ, մ.թ.ա. 2 թ. ապստամբել է և վերստին գահ բարձրացրել Տիգրան Դ–ին ու Էրատոյին։ Գահն ամրապնդելու և Հռոմի դեմ պատերազմից խուսափելու նպատակով, Տիգրան Դ ընծաներ է ուղարկել Օգոստոս Օկտավիանոսին և խնդրել իրեն ճանաչել Հայաստանի թագավոր։ Չցանկանալով հարաբերությունները սրել Արևելքում և դիրքերը թուլացնել Հայաստանում՝ Օգոստոս Օկտավիանոսը Տիգրան Դ–ին հանձնարարել է ներկայանալ Արևելքում հռոմեական բանակների ընդհանուր հրամանատար Գայուս Կեսարին։ Սակայն այդ այցելությունը չի կայացել. մ.թ. 1 թ. Տիգրան Դ սպանվել է Հայաստան արշաված կովկասյան լեռնաբանակների՝ սարմատականների ասպատակիչ հարձակումները ետ մղելիս։ Տիգրան Դ–ի անունով պահպանված դրամները բաժանվում են երկու խմբի, ըստ նրա առաջին և երկրորդ գահակալության։ Առաջինները հատված են պարթևական ոճավորմամբ, որոնցում Տիգրան Դ պատկերված է երկար ու խիտ մորուքով։ Երկրորդ գահակալության շրջանի դրամներին Տիգրան Դ պատկերված է Արտաշեսյանների ավանդական թագով, անմորուս կիսադեմով, դարձերեսին Էրատոն է՝ անթագ, վարսերը գլխի շուրջ հավաքած։

5․/Թագուհի/Էրրատո,Տիգրան Գ-ի դուստրը,իշխել է մ․թ․ա․2թ-1 դ․թ․

Էրատո, Հայոց թագուհի մ.թ.ա. մոտ 8-5, մ.թ.ա. 2 — մ.թ. 1, մոտ 6-12։ Արտաշեսյան արքայատոհմի վերջին գահակալը, Տիգրան Գ-ի դուստրը։ Եղբոր՝ Տիգրան Դ-ի հետ ժառանգեց հոր գահը։ Հռոմի Օգոստոս կայսրը մ.թ.ա. մոտ 5 թ. բռնությամբ Հայոց գահին նստեցրեց Արտավազդ Գ-ին, իսկ Տիգրան Դ-ն և Էրատոն այդ ժամանակ խույս տվեցին դեպի Պարսկաստան և քաղաքական ապաստան գտան այնտեղ։ Հայերն ապստամբեցին և Պարթևստանի Հրահատ Ե արքայի սատարմամբ՝ մ.թ.ա. 2 թ Էրատոն և իր եղբայր Տիգրան Դ-ն վերահաստատեցին Հայոց գահին։ Մ.թ. 1 թ Հայաստան ներխուժած հյուսիսի լեռնականների հետ ընդհարման ժամանակ Տիգրան Դ զոհվեց։ Էրատոն հրաժարվեց թագավորելուց։ Հռոմից դժգոհ հայ ավագանին մ.թ. մոտ 6 թ վերստին գահին նստեցրեց Էրատոյին, որը, սակայն, մ.թ. 12-ին գահազրկվեց։ Էրատոյի և Տիգրան Դ-ի անունով պահպանվել են պղնձե դրամներ։

  • Ներկայացնել Արտավազդ 2-րդին որպես հայոց արքա։

Արտավազդ 2-ը Տիգրան Մեծի կամ Տիգրան 2-ի ավագ որդին էր։Նա կառավարել է մ․թ․ա․55-34 թթ․

Մ.թ.ա. 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասսոսի հետ: Վերջինիս քաղաքականության և Մեծ Հայքի արտաքին պաշտպանության հանգամանքներով պայմանավորված, հայոց արքան հրաժարվում է տեղի տալ Կրասոսի հավակնություններին։ Արդյունքում կնքվում է հայ-պարթևական դաշինքը, որից հետո երկու երկրների միացյալ ուժերն ունենում են առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամբ։ Մ.թ.ա. 53 թվականին գարնանը հայ-պարթևական բանակը՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ հաղթում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին։ Սպանվում է նաև Կրասոսը, որի գլուխը բերվում է Արտաշատ։ Արտավազդ Բ-ի արտաքին ճկուն քաղաքականության շնորհիվ Մեծ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանում իր ազդեցիկ դիրքը։

Մ.թ.ա. 37 թվականին՝ Արտավազդի դաշնակից Որոդես Բ-ի սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու պարթևաց նոր արքա Հրահատ Դ-ի հակահայկական դաշինքի կնքումից հետո, հայ-պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Արդյունքում, Արտավազդ Բ-ն հաշտության եզրեր է փնտրում Հռոմի հետ՝ օժանդակելով Ատրպատական ներխուժած Հռոմի նոր եռապետ Մարկոս Անտոնիոսի լեգեոններին։ Վերջիններս Փրաասպայի ճակատամարտում պարտություն են կրում, իսկ Սենատում արդարանալու համար Անտոնիոսն արշավանքի ձախողման մեջ մեղադրում է հայոց արքային։ Վրեժխնդիր լինելու նպատակով Անտոնիոսը մի քանի անգամ փորձում է ձերբակալել Արտավազդին, ինչը նրան չի հաջողում։ Մ.թ.ա. 34 թվականին Մարկոս Անտոնիոսի ղեկավարած հռոմեական լեգեոնները ներխուժում են Մեծ Հայք, իսկ Արտավազդը, սպասվելիք ավերածություններն ու արյունահեղությունը կանխելու նպատակով, գնում է ինքնազոհողության։ Ալեքսանդրիայում Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հրամանով Արտավազդն ու իր ընտանիքը գլխատվում են։Նա ամենինչ արել էր,որպեսզի հաղթեր և,որպեսզի պահեր ընտանիքը և պաշտպաներ։

Արտավազդի մասին ֆիլմ-https://www.youtube.com/watch?v=uXgJ4TKz3ns

  • Ո՞վ էր այն հայոց թագուհին, որ եղել է Արտաշեսյաններ դինաստիայից, ներկայացնել նրան:

Այն հայոց թագուհին,ով եղել էր Արտաշեսյանների դինաստիայից դա Էրրատոնն էր,Տիգրան 3-ի դուստրը։Հռոմի Օգոստոս կայսրը մ.թ.ա. մոտ 5 թ. բռնությամբ Հայոց գահին նստեցրեց Արտավազդ Գ-ին, իսկ Տիգրան Դ-ն և Էրատոն այդ ժամանակ խույս տվեցին դեպի Պարսկաստան և քաղաքական ապաստան գտան այնտեղ։ Հայերն ապստամբեցին և Պարթևստանի Հրահատ Ե արքայի սատարմամբ՝ մ.թ.ա. 2 թ Էրատոն և իր եղբայր Տիգրան Դ-ն վերահաստատեցին Հայոց գահին։ Մ.թ. 1 թ Հայաստան ներխուժած հյուսիսի լեռնականների հետ ընդհարման ժամանակ Տիգրան Դ զոհվեց։ Էրատոն հրաժարվեց թագավորելուց։ 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s