Ֆիզկուլտուրա առցանց շաբաթ 2 մաս

Թվիր խաղային մարզաձևերից՝ վոլեյբոլի, բասկետբոլի, հանդբոլի, ֆուտբոլի, մեծ թենիսի դաշտերի չափը, դարպասների չափը եթե կա, ինչով են խաղում, քանի հոգի է գտնվում դաշտում, խաղի տևողությունը:

Վոլեյբոլ-25X50 ֆուտ,կամ 7,6X15,1 մ․,կամ 18X9 մ․դաշտի չափը․

Ինչով են խաղում-,գնդակով,Գնդակը-ռեզինե օդափուչիկ կաշվե կամ կտորեպատյանով, չափերը՝ կշիռը 340 գրամ,շրջագիծը 63,5-68,5 սմ

Քանի հոգով են խաղում-6 հոգի,2 թիմ․

Խաղի տևուղությունը-սկզբնահարված կատարելու փորձի ժամանակը ՝8 վայրկյան,վոլեյբոլում ժամանակ չկա,բայց կան 5 մասեր,ամեն մեկը 25 միավորից բաղկացած,եթե հաշիվըլինում է 25/25 նորից են խաղում 2 միավորից,եթե հաշիվը լինի 2/2 խաղում են 15 միավորից․հաղթող է ճանաչվում այն թիմը,ով կհավաքի առաջինը 25 միավոր։

Բասկետբոլ-խաղադաշտը-Խաղում են 28×15 մետր չափերի հարթ, ուղղանկյուն հրապարակում, որի դիմային կողմերում գտնվում են հենարաններին ամրացված զամբյուղները։

Դարպասների չափը-զամյուղ-80սմ․

Գնդակը-Խաղի համար օգտագործվող գնդակի շրջագիծը 75-78 սմ է, իսկ զանգվածը՝600-650 գրամ: Այն ավելի մեծ ու ավելի ծանր է, քան վոլեյբոլի և ֆուտբոլի գնդակները։

Քանի հոգի է խաղում-5 հոգի մեկնարկային կազմում,նաև կան պահեստայիններ․

Խաղի տևողությունը-Բասկետբոլի խաղը բաղկացած է 2 խաղակեսից, որոնցից յուրաքանչյուրն էլ՝ 2 քառորդից։ Մի քառորդը տևում է 10-12 րոպե, օրինակ Միացյալ Նահանգներում՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում խաղում են չորս 12 րոպեանոց քառորդներ, իսկ Եվրոպայում և աշխարհի մյուս բոլոր երկրներում չորս 10 րոպենաոց քառորդներ։ Եթե գնդակը զամբյուղն է նետվում խաղային իրադրությունից, ապա թիմը վաստակում է 2 միավոր, վեցմետրանոց գծից դուրս կատարված նետումից՝ 3 միավոր, իսկ տուգանային նետումից՝ 1 միավոր։ Եթե բասկետբոլիստը ունի բավականին բարձր հասակ և ատլետիզմ, ապա նա կարող է գնդակը մխրճել օղակի մեջ, որը կոչվում է դանկ:

Հանդբոլ

Դաշտի չափը-Խաղը տեղի է ունենում 40×20 մ չափերով ուղղանկյունաձև փակ վայրում: Տարածքի շուրջն անպայման պետք է լինի անվտանգության գոտի կողմնային գծերի երկայնքով մոտ 1մ և դարպասի գծից առնվազն 2մ հեռավորությամբ: Դաշտի երկար գծերը կոչվում են կողային գծեր, իսկ կարճ գծերը՝ դարպասի սյուների ներսում՝ դարպասի գծեր, դարպասի սյուներից դուրս՝ արտաքին դարպասային գծեր:

Յուրաքանչյուր դարպաս ունի հատկացված տարածք: Դրանից 6 մ հեռավորությամբ ներս կանգնած է դարպասապահը, իսկ դուրս գտնվում է խաղացողներին հատկացված տարածքի սկզբնակետը (նրանք չեն կարող տրորել այդ գիծը): Դարպասի սահմանից դուրս՝ 3 մ հեռավորության վրա, գտնվում է ազատ նետումների գիծը (կամ 9 մ գիծը): Այս գիծը պատկերվում է կետագծերով, որոնց միջև հեռավորությունը 15 սմ է: 6 մ գծից 7 մ հեռավորության վրա՝ դարպասի կենտրոնին զուգահեռ 7 մ գիծն է 3 մ երկարությամբ:

Դարպասների չափը-Դարպասների գծի կենտրոնում տեղադրվում են դարպասները: Դրանք պետք է առավելագույն չափով ամրացված լինեն հատակին: Ընդունված չափսեր՝ 3 մ լայնություն, 2 մ բարձրություն: Դարպասներին պետք է ամրացված լինեն ցանցեր:

Ինչով են խաղում-Հանդբոլի գնդակը պատրաստվում է կաշվից կամ սինթետիկ նյութից: Այն պետք է լինի կլոր: Չպետք է լինի փայլուն կամ սայթաքուն: Կա ընդունված 3 չափս.

  1. Տրամագիծ՝ 50-52 սմ, կշիռ՝ 290-330 գ, նախատեսված է 8-12 տարեկան տղաների և 8-14 տարեկան աղջիկների համար:
  2. Տրամագիծ՝ 54-56 սմ, կշիռ՝ 325-375 գ, նախատեսված է 14 տարեկանից բարձր աղջիկների և 12-16 տարեկան տղաների համար:
  3. Տրամագիծ՝ 58-60 սմ, կշիռ՝ 425-475 գ, նախատեսված է 16 տարեկանից բարձր տղաների համար:

Քանի հոգով են խաղում-Թիմը կազմված է 14 անդամից, որից միաժամանակ կարող են խաղադաշտ դուրս գալ միայն յոթը, իսկ մնացած յոթ խաղացողները համարվում են պահեստային խաղացողներ: Խաղադաշտի յոթ խաղացողներից մեկը դարպասապահն է: Խաղի սկզբից յուրաքանչյուր թիմում պետք է լինի հինգից ավելի մարդ: Խաղի ընթացքում պահեստային խաղացողը շատ հեշտ կարող է մտնել խաղի մեջ, երբ այն խաղացողը, որին կփոխարինի, կհայտնվի խաղադաշտից դուրս:

Խաղի տևողությունը-Յուրաքանչյուր խաղակես 16 տարեկանից բարձր խաղացողների համար տևում է 30 րոպե՝ 15 րոպեանոց ընդմիջումով: 8-12 տարեկանների համար խաղի յուրաքանչյուր խաղակեսը տևում է 20 րոպե, 12-16 տարեկանների համար՝ 25 րոպե: Ընդմիջումից հետո խաղադաշտերը փոխվում են: Եթե անհրաժեշտ է պարզել հաղթողին, լրացուցիչ ժամանակ է ավելացվում: Եթե առաջին լրացուցիչ ժամանակը չի բացահայտում հաղթողին, ապա 5 րոպեից հետո նույն պայմաններում երկրորդ լրացուցիչ ժամանակն է ավելացվում: Եթե երկրորդ լրացուցիչ ժամանակն է ավարտվում ոչ-ոքի, ապա կատարվում են 7 մետրանոց հարվածներ:

Ժամանակի հաշվարկը չի դադարեցվում խաղի կարճաժամկետ ընդհատման դեպքում (օրինակ՝ եթե գնդակը դուրս է գալիս կողային գծից): Ավելի տևական դադարի անհրաժեշտության դեպքում մրցավարները կարող են վայրկյանաչափ օգտագործել: Մասնավորապես, դա հարկավոր է խաղացողի հեռացման, մրցավարների խորհրդակցության ժամանակ:

Յուրաքանչյուր թիմ մեկ անգամ իրավունք ունի 1 րոպեով դադարեցնել խաղը, որի ժամանակ կանգնում է նաև խաղի հիմնական ժամանակը: Դա կարելի է անել այն ժամանակ, երբ տվյալ թիմը գնդակով է:

ՖՈՒՏԲՈԼ

Դաշտի չափը-Ֆուտբոլը խաղում են բնական կամ արհեստական խոտածածկ ունեցող դաշտում։ Խաղադաշտը նշանագծված ուղղանկյուն հրապարակ է։ Դաշտի առավելագույն երկարությունը պետք է լինի 109,88 մ, իսկ առավելագույն լայնությունը՝ 90,728 մ։ Երբեմն պաշտոնական խաղերի համար օգտագործում են 100-110X69-75 Մ չափսի դաշտ։

Դարպասների չափը-Դարպասի բարձրությունը 2, 44 Մ է, լայնությունը՝ 7, 32 մ։

Ինչով են խաղում-Գնդակի շրջագիծը 680-711 մմ է, զանգվածը՝ 396-453 գ։

Քանի հոգով են խաղում-Յուրաքանչյուր թիմում ընդգրկվում է տասնմեկ խաղացող։ Բացի հիմնական, այսինքն դաշտում գտնվող խաղացողներից, գոյություն ունեն նաև պահեստային խաղացողներ, որոնք կախված հիմնական թիմի խաղացողների առողջական վիճակից կամ խաղի ընթացքից, խաղի ընթացքում կարող են փոխարինել նրանց, սակայն միայն երեք անգամ մի խաղի ընթացքում։

Խաղի տևողությունը-90 րոպե+ավելացված րոպեներ,2 կամ 5,ինչպես կորոշի մրցավարը։2 խաղակես 45 րոպե,1 խաղակեսին նույնպես գումարվում է ավելացված րեպեներ։

Մեծ թենիս

Դաշտի չափը-Կորտը ցանկապատված տեղ 40×20 մետր չափսերի սինթետիկ ծածկույթով, կավավազով կամ կանաչով ծածկված և նշագծված թենիսի խաղահրապարակ է։ Բուն խաղահրապարակի երկարությունը 23.77 մ (26 յարդ) է, լայնությունը մեկ խաղացողի դեպքում 8.23 մ (9 յարդ) է, զույգերով խաղալու դեպքում՝ 10.97 մ (12 յարդ)։ Խաղահրապարակը մեջտեղում ձգված ցանցով կիսվում է երկու հավասար մասերի։ Ցանցի մեջտեղում բարձրությունը 91 սմ է, եզրերում ավելի բարձր է՝ 106 սմ։

Դարպասի չափը-10,97 մետր․եթե չեմ սխալվում․

Ինչով են խաղում-Թենիսի գնդակն ունի 57,6 գրամ քաշ և 6,51 սանտիմետր տրամագիծ։Գնդակը պատրաստված է ռետինից և պատված է խավոտ քեչայով։ Գույնը լինում է սպիտակ կամ դեղին։ 1972 թ.հեռուստատեսության համար մտցվել է առկայծող դեղին գույնը։ Թենիսի գնդակը ճանաչվում է մակերեսին արված յուրատեսակ փակ կորագծի շնորհիվ։

Քանի հոգի է խաղում-ամեն թիմ 1 խաղացող․Եթե մարզիկներից մեկը սխալվում է, ապա նրա մրցակիցը ստանում է 15 միավոր։ Նույնը կրկնվելու դեպքում հաշիվը դառնում է 30-0, ևս մեկ հաղթության դեպքում գրանցվում է մեկ ընդհանուր հաղթանակ։ Եթե խաղի հաշիվը դառնում է 40-40, ապա հաղթանակը շնորհվում է 2 անընդմեջ հաղթություն տանող մարզիկին և այսպես շարունակ։ Տղամարդկանց մրցապայքարում Մեծ սաղավարտի մրցույթում ընդհանուր հաղթանակը տրվում է 5-րդ հաղթությանը առաջինը հասած մարզիկին կամ զույգին։ Կանանց մրցումներում հաղթանակը տրվում է 3-րդ հաղթությանը առաջինը հասնողին։ Խաղափուլը շարունակելու համար պետք է խաղալ ոչ պակաս, քան 6 գեյմ և մրցակցի նկատմամբ հասնել ոչ պակաս, քան 2 գեյմի առավելության։ Գեյմերի 6։6 հաշվի դեպքում խաղացվում է լրացուցիչ գեյմ՝ թայ–բրեք (անգլերեն՝ tie-break)։

Խաղի տևողությունը-Խաղը ունի 3 մաս,մասնակցիը կարող է հաղթել,խաղալով 2 մաս․Մասը ավարտվում է,եթե մարզիկը հաղթում է 6-7 խաղ․Ամենակարևոր կանոնը հանդիսանում է կրվող մասնակցու հետ ընկնելու պահը 2 մասով։Կոնկրետ ժամանակ չկա։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s