Պատմություն գարնանային աշխատանք

Գարնանային առցանց ուսուցում

Կատարման վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթաահամալիր

Կատարման ժամանակահատվածը՝ 23.03-27.03

Իրականացնողներ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողներ

Նախագծի նպատակն է ուսումնասիրել պատմության տարբեր փուլերում հասարակություններում տեղի ունեցած զանգվածային աղետները:

1.Լայնածավալ պատերազմներ և ռազմական գործողություններ:

Ապրիլյան պատերազմ․

Կամ քառօրյա պատերազմ․լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, որը սկսվել է 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

Ապրիլի 2

  • Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։
  • Ժամը 9։10-ին հայկական կողմը հայտնել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Կարճ ժամանակ անց հայկական պաշտոնական աղբյուրները հայտնել են ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին։
  • Ժամը 10։00-ի կողմերը Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։
  • Կեսօրին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արցախի Լևոնարխ գյուղի մոտակայքում ոչնչացվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, և ադրբեջանական կողմը կորուստներ է տվել։

ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ/հոդվածներ/

Արտաշեսյանների արքայատոհմի բոլոր պատերազմները․

1/Անտոնիոսի պարթևական արշավանք, Հռոմեական հանրապետության եռապետ Մարկոս Անտոնիոսի նախաձեռնությամբ կազմակերպված արշավանք Պարթևստանի դեմ՝ Միջագետքում և Ատրպատականում հաստատվելու համար։ Տեղի է ունեցել մ.թ.ա. 40 — մ.թ.ա. 33 թվականներին։ Նախահարձակ են եղել պարթևները մ.թ.ա. 40 թվականին, որից երկու տարի անց վերականգնվել է Հռոմեական հանրապետության սահմանը։ Այդքանով ավարտվել են հռոմեացիների հաջողությունները։

2/Ծոփքի միացումը Մեծ Հայքին, Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության արքա Տիգրանի կողմից պատմական Հայաստանի մաս կազմող Ծոփք նահանգի միացումը հայոց տիրակալությանը։ Մեծ Հայքում պետականության վերականգնման ժամանակ Արտաշես I-ի միավորիչ գործունեության արդյունքում Ծոփքը չի հայտնվում Մեծ Հայքի թագավորության կազմում և վերջինիս միանում է միայն տասնյակ տարիներ հետո։

3/Կրասսոսի արևելյան արշավանք, ռազմական հակամարտություն, որը ընթացել է մի կողմից Հռոմի, իսկ մյուս կողմից՝ Պարթևստանի և Արտաշեսյանների թագավորության միջև։ Տեղի է ունեցել 54-53 թվականներին՝ հիմնականում Միջագետքի տարածքում։

4/Հայ-հռոմեական պատերազմ, տեղի է ունեցել Ք․ա․ 69-66 թվականներին, Արտաշեսյան Հայաստանի և Հռոմեական հանրապետության միջև։

Այն ընթացել է երկու փուլով։Առաջին փուլում հռոմեական զորքերը ղեկավարել է Լյուցիոս Լուկուլլոսը, որը, հասնելով հայոց սահմանին, Տիգրան Մեծից պահանջում է իրեն հանձնել Միհրդատ VI Եվպատորին։ Տիգրան Մեծը մերժում է նրա պահանջը, և դա առիթ է հանդիսանում սահմանը անցնելու և Ք․ա․ 69 թվականին պատերազմ սկսելու։ Հռոմեացիները պաշարում են Տիգրանակերտը և գրավում այն, ապա հռոմեական զորքը անցնում է ձմեռելու Կորդվաց աշխարհում։ Ք․ա․ 68 թվականին դուրս գալով Կորդվաց աշխարհից` Լուկուլլոսը շարժվում է դեպի Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք՝ Արտաշատ։ Նա փորձում է Տիգրան Մեծին ստիպել դուրս գալ իր հետ բաց դաշտում ճակատամարտելու, սակայն դա նրան չի հաջողվում։ Տեղի է ունենում Արածանիի ճակատամարտը, որտեղ հայերը կատարյալ հաղթանակ են տոնում։ Տիգրան Մեծը հետ է գրավում բոլոր կորցրած տարածքները։ Երկրորդ փուլում հռոմեական զորքը ղեկավարել է Գնեոս Պոմպեոսը։ Այն սկսվել է Ք․ա․ 66 թվականին։ Բուն ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել, քանի որ Տիգրան Մեծը բանակցություններ է սկսում Պոմպեոսի հետ և համաձայնության հասնում նրա հետ։ Կնքվում է Արտաշատի պայմանագիրը։

5/Հայ-պարթևական պատերազմը տեղի է ունեցել 87-85 թթ. և որի ընթացքում Տիգրան Մեծի զորքերը ջախջախում են Պարթևաստանի զորքերին։

6/Հռոմեա-պարսկական պատերազմներ, պատերազմների շարք հունա-հռոմեական աշխարհի և իրար հաջորդող երկու իրանական կայսրությունների (Պարթևաստան և Սասանյաններ) միջև։ Ճակատամարտերը Հռոմի հանրապետության և Պարթևաստանի միջև սկսվել են մ.թ.ա. 92 թվականին։ Հետագայում դրանք շարունակվեցին նրանց իրավահաջորդ Հռոմեական կայսրության և Սասանյանների միջև։ Դրանք ավարտվեցին միայն արաբական նվաճումներով մ.թ. 7-րդ դարում, որին նախորդել էր կործանիչ 602-628 թվականներին տեղի ունեցած բյուզանդա-սասանյան պատերազմը։

7/Վիրքի Արտաշեսյան արքայատոհմ , Վիրքում (Իբերիայի թագավորություն) հաստատված հայկական ծագում ունեցող Արտաշեսյանների ճյուղ, որը կառավարել է Քարթլին մ․թ․ա․ 90 թվականից մինչև մեր թվարկության 30-ական թվականները։

Աղբյուրը՝Վիկիպեդիա

2.Համաճարակներ և աղետներ:

1/Սպիտակի երկրաշարժ

1988 Թվականի դեկտեմբերի 9-ին,ժամը 11:41-ին։Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս է եկել Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը։ Երկրաշարժի արդյունքում լիովին ավերվել են Սպիտակ քաղաքն և 58 գյուղ, մասամբ ավերվել են Լենինական (ներկայում՝ Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (ներկայում՝ Վանաձոր) քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր։

2/1915 թվ․Ցեղասպանություն․

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն, Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։

3. Քիմիական զենքերի գործածում:

Քիմիական զենքում օգտագործվում են մարտական թունավորող նյութեր (նյարդակաթվածահարույց, մաշկաթարախահարույց, ընդհանուր թունավորման, հեղձուցիչ, հոգեմետ և այլն), թույներ և բուսաթունանյութեր: Առաջին անգամ քիմիական զենքը կիրառել են գերմանացիները Առաջին համաշխարհային պատերազմում (1914–18 թթ.)՝ Բելգիայի Իպր քաղաքի մերձակայքում` 1915 թ-ի ապրիլի 22-ի հարձակման ժամանակ: Քիմիական զենքի կիրառումն արգելված է 1925 թ-ի Ժնևի և 1993 թ-ի Փարիզի համաձայնագրերով: Հայաստանը քիմիական զենքեր չի գործածել․

Աշխատանքի ընթացքում ուշադրություն դարձնել հատկապես մարդկային գործոնի վրա: Ովքեր են ստեղծել, իրականացրել և ինչու՞:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s