- Երբ Լեոնարդո դա Վինչիի հայտնի կտավը՝ «Մոնա Լիզան», գողացան 1911թ.-ին, այն ժամանակ 30-ամյա Պաբլո Պիկասոն կասկածյալներից մեկն էր: Նրան նույնիսկ հարցաքննել են այս գործով:
- Հոլանդիայում ոստիկաններն իրենց հետ խաղալիք արջուկներ են պահում. պատճառն այն է, որ աշխատանքի ժամանակ նրանք կարող են հանդիպել տրավմայի ենթարկված երեխայի:
- Բարբի տիկնիկի ամբողջական անունն է Բարբարա Միլիսենթ Ռոբերթս, իսկ Քենինը՝ Քենեթ Քարսոն:
- Նյու Յորքից ոչ շատ հեռու մի փոքրիկ քաղաք է գտնվում Լիլի Դեյն անունով, որտեղ ընդամնեը 275 մարդ է ապրում: Այս մարդիկ էքստրասենսներ են, կամ էլ օժտված են գերբնական այլ կարողություններով:
- Մոտ 2մլրդ մարդ սնվում է միջատներով՝ իր դիետայի շրջանակներում:
- Հին Հունաստանում հավատում էին, որ մարդ կարղ էր գայլի փոխակերպվել, եթե ուտեր մարդու միս:
- Մեր ուղեղը բավական էներգիա է ստեղծում լամպը վառելու համար:
- Գինեսի գրքում նշվում է, որ միայն Մեծ Բրիտանիայում գարեջրի 93,000 լիտրը կորչում է դեմքի մազածածկույթում՝ բեղեր, մորուք:
- Կան կատուներ, որոնք ալերգիա ունեն մարդկանցից:
- Եթե ագռավներին վարժեցնեն, ապա նրանք ավելի լավ կկարողանան խոսել, քան թութակները:
- Չերոֆոբիայի՝ վախ հաճույք ստանալուց ու երջանիկ լինելուց:
- Հնում ֆիլմի թրեյլերները ցույց են տրվել ֆիլմի ցուցադրությունից հետո և սա է պատճառը, որ դրանք կոչում են թրեյլեր՝ անգլերեն՝ «trailer», թարգմանաբար նշանակում է կցասայլ:
- Սրտի կաթվածներն ավելի հաճախակի են տեղի ունենում երկուշաբթի օրերին:
- Վերջին 50 տարում մարդկությունը վերացրել է համաշխարհային անտառների 70% -ը:
- Երկի մոլորակի մարդկանց ուղիղ կեսը իրենց կյանքում երբեք ձյուն չեն տեսել:
- Սպիտակ կետի սիրտը Ֆոլցվագեն Ժուկ ավտոմեքենայի չափսին է:
- Եթե հավաքել մարդու օրգանիզմի ամբողջ երկաթը, ապա նրանից կստացվի ընդամենը կանացի ժամացույցի համար փոքրիկ պտուտակ:
- Նյու Ջերսիի Կրեսկիլ քաղաքում բոլոր կատուները պետք է պարտադիր երեք զանգակ կրեն, որպեսզի թռչունները զգան նրանց մոտեցումը:
- Աղավնիների էգերը չեն կարող միայնակ ձու ածել: Այդ ժամանակ նրանց պարտադիր անհրաժեշտ է տեսնել արու աղավնուն: Ոչ ազատության մեջ նրանց հնարավոր է խաբել հայելու օգնությամբ:
- Շնաձկները կարող են վտանգ ներկայացնել նույնիսկ մինչ ծնվելը: Գիտնական Սթյուարտ Սթրինգերին կծել է շնաձկան էմբրիոնը, այն ժամանակ, երբ նա հետազոտում էր հղի շնաձկան ներքին օրգանները:
- Քամելեոնի լեզուն կրկնակի անգամ երկար է իր մարմնից:
- Քոլեջի երկրորդ կուրսում Մայքլ Ջորդանին չեն վերցնում բասկետբոլի խումբ՝ նրա ցածր հասակի պատճառով:
- Վազորդը կարող է մեկնարկին անցնել սպորտային ավտոմեքենային 10 մետրով:
- Կալիբրին միակն թռչունն է, որը կարող է թռչել ետևից առաջ:
- Եթե դեղին դեղձանիկին կերակրել կարմիր պղպեղով, նրա փետուրները կդառնան վառ-նարնջագույն:
- Արծիվները կարող են զույգավորվել երկնքում, թռիչքի ժամանակ:
- Առնետը կարող է ընկնել հինգ հարկանի շենքի բարձրությունից և չստանալ ոչ մի վնասվածք:
- Դեռևս ոչ մեկին չի հաջողվել վարժեցնել աֆրիկյան փղին: Վարժեցման ենթարկվում է միայն հնդկական փիղը: