Ժամկետը՝ ապրիլի 27- մայիսի 1:
Վեցերորդ դասարան։
- Կարդալ «Սասնա ծռեր» էպոսի ճյուղերից մեկը՝ համաբարբառով, առանձնացնել, թե որ հերոսը
- ինչով էր օգուտ տալիս Սասնա տանը, գրել ամենաշատ դուր եկած կերպարի մասին։
Ճյուղ երրորդ Սասուցի Դավիթ
Մաս 1 Մանուկ Դավիթը Մըսրում
http://armenianhouse.org/sasuntsi-david/iiia-davit-sasun.html
Մաս 2 Որսորդ Դավիթը
http://armenianhouse.org/sasuntsi-david/iiia-davit-hunter.html
Մաս 3 Դավիթի և Մելիքի մենամարտը
http://armenianhouse.org/sasuntsi-david/iiia-davit-melik-fight.html
Հարց-պատասխան
Ում եմ ուզում նմանվել
Ես ուզում եմ նմանվել Դավիթին։Որովհետև ես ուզում եմ լինել իր նման ուժեղ ու առնական,խելացի ու հզոր։Նա իր հայրենիքի հերոսն էր։Ինձ թվում է ,որ ես կամաց-կամաց նմանվում եմ։Առաջինը՝ին անունն էլ է Դավիթ։Եվ հետո արդեն կերևա։
Ինչ հատկանիշներ ուներ նա
Սասունցի Դավիթը շատ ուժեղ էր ու անվախ,որը իր յուրահատուկ հատկություններից մեկն է։Նա շատ խելացի,հզոր տղամարդ էր,իր հայրենիքի պահապան։
Իմ ընտանիքում ով ում է նման
Մայրիկս-Ծովինարին,որովհետև նա մեր մայրն է
Ծովինարին նմանացրեցի մայրիկիս,որովհետև նա Ծովինարի պես խելացի է,գեղեցիկ և անվախ։Նա մեր համար պատրաստ է ամեն բան անել,որպեսզի մենք լինենք ապահովության մեջ և լավ լինենք։Իսկ Ծովինարը իր հերթին պատրաստ էր իր հայրենիքը նախ և առաջ պաշտպանել ընտանիքը յուրաքանչյուր գնով,ինչպես մայրիկս։Մայրիկս իր հերթին կարողանում է պաշտպանել մեզ և ուրիշներին դեմ գնալ,հանուն մեզ։
Հայրիկս-Մեծ Մհեր
Առյուծ Մհերին նմանացրեցի հայրիկիս,որովհետև նա Մեծ Մհերի պես քաջ է և անվախ։Իր հերթին նաև խելացի ու ուժեղ։Առյուծ Մհերը իր ազգի,ընտանիքի համար պատրաստ էր տալ ամնեինչ,ինչպես հայրս։Հայրս իր հերթին օգնում է մեզ իր աշխատանքով և գործով։Հայրս կարողանում է օրուգիշեր պահապան կանգնել,որպես քաջ զինվոր,որպեսզի մենք հանգիստ քնենք։
Ես-Դավիթ
Ես Դավիթին նմանացրեցի ինձ,որովհետև ես նրա պես խելացի եմ,ուժեղ և աշխատասեր։Նա ամեն ինչի պատրաստ է հանուն իր ընտանիքի,ազգի և հայրենիքի համար։Նախ և առաջ հիշեցնեմ,որ իմ անունն էլ է Դավիթ,որը արդեն խորհրդանշում է էպոսը։Ես ուզում եմ լինել Դավիթի պես քաջ,խելացի,գեղեցիկ և հզոր։Նաև ազգին պիտանի մարդ։Ես կարողանում եմ լավ ընկալել աշխատանքը,որը իմ հմտություններից մեկն է։
Եղբայրս-Փոքր Մհեր
Փոքր Մհերին նմանացրեցի եղբորս՝Արսենին։Նա իր հերթին գեղեցիկ է,խելացի,կռվարար և աշխատասեր։Նա կարողանում է դժվար պահերի ժամանակ մի խելացի և հետաքրքիր լուծում առաջարկել,որը կփրկի ընտանիքը։Նա միշտ սիրել է կռվել,որը վաղ մանկուց երևացել է մեզ։
Միքիչ իմ հերոսի մասին
Իմ դուրը եկավ Սասուցի Դավիթի կերպարը,որովհետև նա օգնում էր իր ընտանիքին։Նա հզոր էր ու շատ էր սիրում կռվել։Դավիթը մանկուց երևում է մի հասարակ երեխա,բայց նա ունի շատ մեծ,հսկայական հնարավորություն,որով նա կարողանում է վախեցնել բոլոորին և կռվել բոլորի հետ։Ես դա հավանեցի,իհարկե ես շատ չեմ սիրում կռվել,բայց հենց իր միջամտությունն էր ստիպում ինձ խորանալ։Ուզենալով իմնաալ ավելի շատ,ես նաև կարդացի Նրա և Մսրա Մելիքի պատերազմը։Սա կարդալուց ես հասկացա,որ Դավիթը կարող է անվերջ կռվել իր հողի,իր ընտանիքի և իր հայրենիքի համար։Դավիթը պատերազմի ժամանակ երևում էր մի հասարակ զինվոր,որը կուզենար պաշտպաներ հայրենիքը,իսկ Մելիքը մի հսկա,որին պատկերացնելուց դու վախ էիր ապրում։Սա խորհրդանշում է էր հայրենիքը,որովհետև թշնամին ուզենալով մեզ ոչնչացնել,հարվածներ է կատարում,իսկ մենք պատպանվում ենք և հաղթում։Այսպիսով անցնենք մեր բուն թեմային։Դավիթը կռվելու ժամանակ երևաց մի զինվորիկ,իսկ Մելիքը 3 կողմերի տիրակալ,բայց չնայած դրան Դավիթը հաղթեց։Դավիթը շատ լավ,շատ ուժեղ և շատ հետաքրքիր կերպար է մեր էպոսում և ամեն անգամ նորից և նորից կարդալով էպոսը իմ մեջ մնում են այն զգացմունքները,որոնք ստիպում են ինձ վրեժ լուծել և հաղթել մեր թշնամիներին։
- «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» — դիտել ֆիլմը և կարծիք արտահայտել։
Շատ լավ ֆիլմ էր,այստեղ պատմում են Դավիթի մասին,նրա մանկական օրերի մասին։Այս ֆիլմը ինձ ստիպեց նայել մինչև վերջ։Դավիթը մանկում եղել է հոգով և ֆիզիկապես ուժեղ տղա,որը անվախ էր։Նրա հետ նաև պատմում են Ձենով Օհանը Մեծ և Փոքր Մհերների մասին,որոնք նույնպես լավ կերպարներ էին։Դավիթը ամեն օր օգնում էր իր ընտանիքին,կռվում էր և հաղթում։Նա շատ լավ մարդ է եղել կյանքում /ֆիլմի մեջ/,նա ոժեղ է եղել,հզոր է եղել։Շարունակությունը բանավոր քննարկման ժամանակ։
- Անհատական երկարաժամկետ նախագծեր։Կատարված է
- Ընտանեկան դպրոց — հատվածներ էպոսից՝ տեսագրություն, ձայնագրություն։ Քո ընտրությամբ որևէ հատված կարդա ընտանիքիդ անդամներից մեկի հետ և ձայնանյութ կամ տեսանյութ պատրաստիր:Կատարված է
Իմ վիդեոն