Մաթեմատիկա դաս 8

Դաս 8.

5. Տասնորդական կոտորակների համեմատումն ըստ նրանց դիրքային գրառման

Տեսական նյութ

Եթե դրական տասնորդական կոտորակների դիրքային գրառումներում ստորակետից հետո եղած թվանշանների քանակները հավասար են, ապա դրանք համեմատում են ըստ հետևյալ կանոնի.

Անտեսելով կոտորակների գրառումներում եղած ստորակետերը՝

պետք է համեմատել ստացված բնական թվերը։ Ավելի մեծ է այն կոտորակը, որին համապատասխանող բնական թիվն ավելի մեծ է։

Եթե տասնորդական կոտորակների գրառումներում ստորակետից

հետո եղած թվանշանների քանակներն իրար հավասար չեն, ապա

կոտորակներից մեկին 0‐ներ կցագրելով՝ կարող ենք հավասարեցնել

այդ քանակները։ Դա հնարավորություն է տալիս կիրառելու կոտորակների համեմատման վերոհիշյալ կանոնը։

Այսպիսով` տասնորդական կոտորակների համեմատումը հանգեցվում

է բնական թվերի համեմատմանը։

Նկատի ունենալով, որ բնական թվերի համեմատման ժամանակ մենք համեմատում ենք նախ թվերի մեծ կարգերը, որոնք համապատասխանում են տասնորդական կոտորակների ամբողջ մասերին՝ կարելի է տալ դրական տասնորդական կոտորակների համեմատման կանոնի պարզեցված տարբերակը.

1) Տարբեր ամբողջ մասեր ունեցող երկու տասնորդական կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որի ամբողջ մասն ավելի մեծ է։

Օրինակ՝

                5,237 > 4,999 , քանի որ 5 > 4 ։

2) Հավասար ամբողջ մասեր ունեցող երկու տասնորդական կոտորակներից ավելի մեծ է այն կոտորակը, որի կոտորակային

մասն ավելի մեծ է։

Օրինակ՝

                26,327 > 26,016:

Այժմ դիտարկենք այն դեպքը, երբ համեմատվում են երկու բացասական տասնորդական կոտորակներ։

Երկու բացասական տասնորդական կոտորակներից ավելի մեծ է

այն կոտորակը, որի բացարձակ արժեքն ավելի փոքր է։

Իսկ եթե համեմատվող կոտորակներն ունեն տարբեր նշաններ,

ապա դրական տասնորդական կոտորակը միշտ մեծ է բացասական տասնորդական կոտորակից։

Առաջադրանքներ

1) Համեմատե՛ք կոտորակները.

ա) 3,853 > 2,64 , դ) 15,899 > 14,9 , ե) 78832,91 > 78732,91 ,

բ) 72,93 > 73,851 , գ) 0,382 < 0,450, զ) 663,0001 < 663,0002 ։

2) Ո՞ր բնական թվերն են գտնվում հետևյալ տասնորդական

կոտորակների միջև.

ա) 5,68 և 6,7 — 6

բ) 2,001 և 3,5 — 3

գ) 7,2 և 8,2 — 8

դ) 1,5 և 3,5 —2,3

ե) 2,833 և 4,11 — 3,4

զ) 7,1 և 10,2 — 8,9,10

ա)5,68 < 6 < 6,7

բ)2,001 < 3 < 3,5

գ) 7,2 < 8 <  8,2 

դ) 1,5 < 2 < 3,5

ե) 2,833 < 3 < 4 < 4,11

զ) 7,1 < 8 < 9 < 10 < 10,2

3) Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք համապատասխան թվանշանը,որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի.

ա) 2,547 > 2,537 , գ) 10,85 < 10,95 ,

բ) 5,568 > 4,568 , դ) 885,620 < 885,633 ։

 2,547 > 2,537

10,85 < 10,95

5,568 > 4,568

885,620 < 885,633

4) Կոորդինատային առանցքի վրա երկու թվերից ո՞րն է ավելի աջ տեղադրված.

ա) 6,37-ը, թե՞ 6,375-ը, դ) 783,5-ը, թե՞ 783,6-ը,

բ) 0,893-ը, թե՞ 0,8-ը, ե) –31,72-ը, թե՞ 18,6-ը,

գ) 293,4-ը, թե՞ 294,3-ը, զ) –11,25-ը, թե՞ –11,257-ը:

6,370 <  6,375

 783,5 < 783,6

0,893 > 0,800

–31,72 < 18,6

293,4 < 294,3

–11,250 >  –11,257

5) Համեմատե՛ք կոտորակները.

ա) –6,73 > –6,81, գ) –11,2 > –11,21, ե) –0,38 > –1,001,

բ) –0,432 > –1,431, դ) –3,756 < –3,706, զ) –5,555 < –4,999։

6) Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք > կամ < նշանը, որպեսզի

ստացված անհավասարությունը ճիշտ լինի.

ա) 7,21 > 7,2 , բ) 99,2 > 98,9 , գ) 55,3 < 56,4 , դ) 3,285 < 3,185 ։

7) Կոտորակները դասավորե՛ք աճման կարգով.

60,325 , 11,2 , 28,43 , 60,32 , 11,56 , 3291,83 , 5,6։

5,6 < 11,2 < 11,56 < 28,43 < 60,32 < 60,325 < 3291,83

8) Գրե՛ք հինգ այնպիսի տասնորդական կոտորակներ, որոնցից

յուրաքանչյուրը մեծ լինի 2,4-ից և փոքր լինի 2,5-ից։

2,4 < 2,41 < 2,42 < 2,43 < 2,44 < 2,45 < ․․․ < 2,5

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s