Մաթեմատիկա դաս 12

Դաս 12.

8. Տասնորդական կոտորակների բաժանումը

Տեսական նյութ

Որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է կատարել տասնորդական

կոտորակների բաժանումը, նախ պարզենք, թե ինչպես է կատարվում տասնորդական կոտորակի բաժանումը բնական թվի։ Օգտվենք բնական թվերի բաժանման հաշվեկանոնից։ Դրա համար պետք է, անտեսելով տասնորդական կոտորակի ստորակետը, կատարել բնական թվերի բաժանում և քանորդում ստորակետ դնել, հենց որ ավարտվի տասնորդական կոտորակի ամբողջ մասի բաժանումը։ Իրոք,

Եթե բաժանելիի ամբողջ մասը բաժանարարից փոքր է, ապա քանորդի ամբողջ մասը կլինի զրո, այդ պատճառով նրա տեղում գրում ենք 0։ Այնուհետև, որպեսզի կարողանանք շարունակել բաժանումը, բաժանելիի ամբողջ մասը կազմող թվանշաններին մեկ առ մեկ ավելացնում ենք նրա կոտորակային մասի թվանշանները՝ սկսելով առաջինից, մինչև որ այդպես ստացված թիվը բաժանարարից մեծ կամ նրան հավասար լինի. ընդ որում ամեն անգամ, երբ թվանշանի ավելացումով ստացված թիվը բաժանարարից փոքր է լինում, քանորդի կոտորակային մասում գրում ենք 0։

Օրինակ՝

Կարող է այնպես պատահել, որ տասնորդական կոտորակի բաժանման

ժամանակ վերջում մնացորդ մնա։ Այդ դեպքում մնացորդին աջից 0 են կցագրում, մեկ 0 էլ կցագրում են քանորդին և շարունակում են բաժանումը։ Դա թույլատրելի է, քանի որ տասնորդական կոտորակի վերջում կարելի է կցագրել ցանկացած քանակով 0-ներ, և դրանից կոտորակի մեծությունը չի փոխվի։ Դիտարկենք մի օրինակ.

Այժմ կարելի է ձևակերպել դրական տասնորդական կոտորակների

բաժանման հաշվեկանոնը։

Մի տասնորդական կոտորակը մեկ ուրիշ տասնորդական կոտորակի

բաժանելու համար պետք է նախ բաժանելիի և բաժանարարի ստորակետները դեպի աջ տեղափոխել այնքան թվանշանով, քանի

թվանշան որ ստորակետից հետո կա բաժանարարում, ապա կատարել բաժանում բնական թվի։

Բերված կանոնին կարելի է հանգեցնել նաև այն

դեպքերը, երբ բաժանվող կոտորակների մեջ կա

բացասական տասնորդական կոտորակ։

Ձևակերպենք համապատասխան կանոնը։

Տասնորդական կոտորակների բաժանում կատարելու համար պետք է՝

ա) բաժանելիի բացարձակ արժեքը բաժանել բաժանարարի

բացարձակ արժեքին,

բ) ստացված քանորդից առաջ դնել + նշանը, եթե բաժանելին և բաժանարարն ունեն նույն նշանը, և դնել – նշանը, եթե բաժանելիի և

բաժանարարի նշանները տարբեր են։

Առաջադրանքներ(դասարանում)

1) Կատարե՛ք բաժանում.

ա) 8,368 ։ 2 = 4,184         դ) 10,5 ։ 7 = 1,5

բ) 17,024 ։ 4 = 4,256        ե) 6,25 ։ 125 = 0,05 

գ) 0,0225 ։ 15 = 0,0015      զ) 10,08 ։ 24 = 0,42

2) Կատարե՛ք բաժանում.

ա) 40,25 ։ 2,3 = 17,5           դ) 35,601 ։ 0,01 = 3560,1 

բ) 4,221 ։ 0,63 =6,7          ե) 0,13464 ։ 0,396 = 0,34 

գ) 30,303 ։ 33,3 = 0,91       զ) 9,3456 ։ 10,62 = 0,88

ա) 40,25 ։ 2,3 = 17,5

40,25 ։ 2,3 = 4025/100 : 23/10 = 4025×10/23×100 = 175/10 = 17,5

բ) 4,221 ։ 0,63 = 6,7

 դ) 35,601 ։ 0,01 = 3560,1

զ) 9,3456 ։ 10,62 = 0,88

3) Լուծե՛ք հավասարումը.

ա) 3,87x = 7,74         գ) 0,32x = 0,48

x= 7,74/3,87 x=0,48/0,32

x=2 x= 1,5

բ) 8,13x = 24,6339       դ) 7,25x = 9,425

x=24,6339/8,13 x=9,425/7,25

x=3,3/100=3,03 x=1,3/10

ա) 3,87x = 7,74

X = 7,74 : 3,87 = 2

բ) 8,13x = 24,6339

X = 24,6339 : 8,13 = 3,03

գ) 0,32x = 0,48

X = 0,48 : 0,32 = 1,5

4) Ուղղանկյան երկարությունը 26,53 դմ է, իսկ մակերեսը 465,8668 դմ2 է։ Գտե՛ք ուղղանկյան լայնությունը։

մակերեսը  = երկարությունը x լայնություն

Լայնություն  = 465,8668 : 26,53 = 17,56 դմ

Պատ․17,56 սմ

Լրացուցիչ(տանը)

5) Կատարե՛ք բաժանում.

ա) 1000 ։ 0,25 = 4000        դ) 1295 ։ 0,37 = 3500             է) 888 : 0,37 = 2400

բ) 169 ։ 1,3 =130             ե) 276 ։ 2,3 = 120                 ը) 302 : 0,2 = 1510

գ) 7920 ։ 3,6 =2200          զ) 10572 ։ 8,81 = 1200            թ) 4451 : 44,51 = 100

6) Աստղանիշի փոխարեն դրե՛ք համեմատման համապատասխան

նշանը, որպեսզի ստացվի ճիշտ անհավասարություն.

ա) 1234 ։ 26 > 12,34 ։ 26 ,        գ) 0,1901 ։ 2 < 1901 ։ 2 ,

բ) 741 ։ 9,4 > 74,1 ։ 9,4 ,           դ) 7,26 ։ 5,17 < 7260 ։ 5,17 ։

7) Կատարե՛ք բաժանում.

ա) 52,3527 ։ 3,27 = 16,01     գ) (–19,558) ։ (–7,7) = -464          ե) (–0,90216) ։ 0,14 = -6,444

բ) (–32,8) ։ (–8,2) = 4      դ) 0,1938 ։ 0,51 =0,38                զ) (–0,0101) ։(–10,1) = 0,001

8) Լուծե՛ք հավասարումը.

ա) (–8) ⋅ x = –24       գ) (–3) ⋅ x + 1 = +22

x= -24 / (-8) x=(22-1)/(-3)

x= 3 x= -7

-24 / (-8) = 3 21/ (-3)= -7

բ) (–7) ⋅ x = +42       դ) (+8) ⋅ x + 1 = +1

x=42/(-7) x=1-1

x= -6 x=0

42 / (-7) = -6 8*0+1=1

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s