Ֆիլմեր
Շատ ֆիմեր կան,որոնք ես դիտում եմ ամեն օր,կան մեկ-մեկ։Ես շատ եմ սիրում դիտել հայկական,ամերիկյան և այլ ուրիշ լեզուներով ֆիլմեր։Ֆիլմի ամենակարևորներից են ֆիլմի իմաստը,դերասանների ոճը խաղի և սյուժեն։Նաև ես ամեն օր դիտում եմ իմ փոքր քույրիկ Մարիայի հետ տարբեր հայկական ֆիլմեր։
Իմ քույրիկի փոքրուց շատ է սիրել դիտել մուլտֆիլմեր,երգեր և հատկապես ֆիլմեր։Կան շատ հայկական լավ սյուժեյով ֆիլմեր,որոնք ես հաճախակի նայում եմ։Բայց մենք ընտանիքով մի օր դիտեցինք Սարդ-Մարդը տնից հեռու։Բոլորս շատ հուզված էին,որովհետև դա չէինք դիտել,ու ոչ-մեկ մեզ նրա մասին երբևիցե չէր պատմել։Ֆիլմի վերջում մենք բոլորս կարծիք հայտնեցինք
Ահա իմ ընտանիքի կարծիքը․․․
Հայրս-Այս ֆիլմը հետաքրքիր էր նրանով,որ դերասանները ամեն կերպով փորձում էին պաշտպանվել,թեկուզ կռվի միջոցով։Ինձ դուր եկավ Սարդը,որովհետև նա ընկերների կյանքը փրկեց,իր կյանքը տալով ու ռիսկի գնալով։
Մայրս-Այս ֆիլմի ամենահուզիչ և ամենալավ մասերից է,երբ Սարդ-ը օգտվելով կախարդական ակնոցների օգնությունից,վնաս է պատճառում մյուսներին,բայց նա կարողանում է շուտ ուշքի գալ,համակերպվել և փրկել նրանց կյանքը։Այս ֆիլմում կան նաև ծիծաղալու պահեր,որոնք ես շատ հավանեցի։
Ես-Ես այս ֆիլմը հավանեցի նրանով,որ Սարդ-Մարդը վերջում ֆիլմի խոստովանեց,որ նա Սարդ-Մարդ էր։Նա գաղտնիքի մեջ էր պահում,բայց վերջապես ասեց,որ նա է հենց ինքը։Բոլորը շատ ուրախացան և սկսեցին ավելի շատ ժամանակ տրամադրել իր հնարքներին նայելու։Շատ հետաքրքիր ֆիլմ էր,ես էլ եմ բոլորին խորհուրդ տալիս,որ դիտեն,հաստատ չեք փոշմանի,դիտեք և տեսեք նրանց տաղանդը։
Շնորհակալություն