Գրականություն 23․09 ,,Ծիրանի ծառը,, — ,,Սպասում,,

Կարդալ «Ծիրանի ծառ» պատմվածաշարից «Սպասում» պատմվածքը:

Առաջադրանքներ.

  • Բացատրիր — վնգստում էր ցուրտը, արևը ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր, անքեն ժպտաց, շալակել ուրիշի սապատը, մտքից ծրարված զգացմունքներ:

Վնգստում էր ցուրտը-դրսում շատ ցուրտ եղանակ էր

Արևի ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել է – արևի ծագումը հետաձգվել էր,ուշացել էր

Անքեն ժպտաց — գեղեցիկ ու անկեղծ ժպտաց

Շալակել ուրիշի սապատը — բոլորի բեռը,բոլորի ցավերը քո վրա վերցնել

Մտքից ծրարված զգացմունքներ- Մտքում կատարվող զգացմունքների,մտքի մեջի զգացմունքները։

  • Պատմվածքից դուրս բեր Կոմիտասի մտորումները՝
  1. ժողովրդի, նրա անցնելիք ճանապարհի մասին

Նորեն նույն մեծամիտ ու վիրավորող տոնն է․ հայտնագործում է նոր ժողովուրդ, որը
հնությունից իր ծննդյան օրն է շփոթում, երգն ու երաժշտությունն է հայտնագործում, որը ժողովուրդը
օդի պես շնչել ու շնչում է։
«Մի երաժշտություն, որը տանում է մեզ հեռու և ստիպում է ապրել մոռացված մի ժողովրդի կյանքով․
․․»,- կոչում և ուսերին պարտք էր առնում հոդվածագիրը։Դատարկ խոսքեր,- Կոմիտասը քմծիծաղեց ու շարունակեց մտքում։ — Տասը-տասներկու
տարի առաջ աշխարհը քեզ պես լրագրողներով լեցուն չէ՞ր, որ սուլթան Համիդը քեզ համար այսօր
հայտնագործած ժողովրդի ջարդերով կարմիր խրախճանք էր անում․․․ Եվ հիմա նույնը
շարունակվում է։ Հիմա․․․ (այդ օրը 1906 թվականի դեկտեմբերի կեսն էր)։ Հիմա փուչ խոսքեր ասելու
հերթը քուկդ է,- սրտդողած փակեց ամսագիրը, ճմռթեց բռի մեջ և արագացրեց քայլերը։ — Ամեն
ժողովուրդ, ինչպես ամեն մարդ, ինքը պետք է իր օր ու կյանքն ապրի, իր ճամփեն պետք է կտրի
սեփական ոտքերով․․․ Էսքան ժամանակ ո՞վ է ուրիշի ոտքերով քայլել։ Ո՞վ է շալակել ուրիշի
սապատը։

  1. օրվա ապրուստի և հագուստի մասին

 Հանկարծ սիրտը թպրտաց․ դիմացից գալիս էր վտիտ մի մարդ՝ աշնանային հնոտի վերարկուի մեջ սեղմված։ Հետո նա հիշեց քաղցած ու կիսաքաղց անցկացրած էլի օրեր, Բեռլինում ուսանած տարիներից՝ ավելի շատ, և դրանք բոլորը համարեց ունայն և տխրեց, որ գալիք օրերից ոչ մեկը, գալիք բոլոր օրերը միասին, էն փուչ օրերից ոչ մեկի պարապությունը լցնել չեն կարող։ Եվ չնայած այդ փուչ օրերի համար ինքը մեղք չունի, բայց երբ ականջներում էլի զնգացին Բեռլինի կոնսերվատորիայի պրոֆեսեր Շմիդտի խոսքերը՝ «Դուն, անպիտան, ինձ կվճարես, երբ ուտելու հա՞ց չունես։ Կարգելեմ քեզի մի պֆենինգ ինձի վճարելու այսուհետև»,- սառած դեմքը ամոթից տաքացավ։

Արտահայտիր քո կարծիքը այդ մտքերի վերաբերյալ:

  • … մարմնոք ապրելու փոխարեն ապրեի հոգով, ինչի համար ծնվել եմ, ինչի համար ամենքն են ծնվում… — ստեղծագործական աշխատանք՝ ինչի՞ համար եմ ծնվել, ինչի համար են մարդիկ ծնվում (6-8 նախադասությամբ):

մարմնոք ապրելու փոխարեն ապրեի հոգով, ինչի համար ծնվել եմ, ինչի համար ամենքն են ծնվում…

Պետք է ապրել այս կյանքը քո սրտի մաքրությամբ,անկեղծությամբ,հավատարմությամբ և ընկերասիրությամբ։

Ինչի համար եմ ծնվել?

Ամեն մարդ ծնվում է,ինչ-որ առաջադրանք կատարելու համար։Առաջադրանքը կատարելուց հետո,նա ավարտում է իր կյանքը։Եվ դրա համար պետք է ապրել այս կյանքը այնպես,որպեսզի մյուսների սրտի մեջ լինի քո հավատարմությունը,սերը,հայրենսաիրությունը,մաքրությունը և այլն․․․

Մնացածը շարադրության մեջ․

Կյանքի իմաստը

Եղել են շատ դեպքեր,երբ մարդը ինչ-որ բանից վիրավորված կամ հոգնած վիճակում մտածել է այս հարցերի շուրջ։ ,,Լինել,թե չլինել,, կամ ,,Ինչումն է կյանքի իմաստը,, շատ հարցեր են առաջացրել։Իմ կարծիքով այս բառերը մեծ իմաստ ունեն և կրում են փիլիսոփայական ոճ։Որովհետև մարդը մտածում է,եթե մեկը ծնվել է,ապա նա արժանի է ծնվելուն,իսկ ինքը ոչ։Սա է ամբողջ հարցի իմաստը։Երբ մարդը մտածում է իր վարքի իր լինելու մասին։Մի քիչ կոպիտ կհնչի,բայց ասեմ։Ինձ թվում է,եթե մարդը ծնվել է,ապա նա արժանի է դրան,իսկ եթե ինչ-որ մեկը մտորում է,որ նա արժանի չէ,ապա հավաստացնում եմ,բոլորս էլ արժանի ենք ծնվելուն,որովհետև արդեն ծնվել ենք։Բայց իհարկե կան տարբեր բաներ,որոնց ոչ մի մարդ չունի իրավունք դիպչելու,ունենալու կամ ուրիշ բաներ անելու համար։Շնորհակալություն․

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s