Ուսուցչի օրը

Ուսուցչի օր — նախագիծ

ուսուցիչ

Հոկտեմբերի 5 — Ուսուցիչների օր

8-րդ դասարան

Կարդալ մանկավարժ Շալվա Ամոնաշվիլու ,,Ինչ է կրթությունը,, հոդվածը:

Առանձին-առանձին մեկնաբանիր բոլոր մտքերը (ինչպես ես հասկանում արտահայտած միտքը, համաձայն ես, թե՝ ոչ — ինչու):

Այն Երկրի վրա կյանքի վերափոխման ձգտումն է՝ վեհությունը և հանդիսավոր գեղեցկությունը:

Ես համաձայն եմ այս կետի հետ,որովհետև մարդը,եթե ունի կրթություն,ուղեղ,խելացիություն,նա համարվում է հանդիսավոր գեղեցիկ մարդ։Այսինքն,եթե մարդը լավ սովորում է,ապա ապագա աշխատանքում նա կունենա միմիայն հաջողություններ և մրցանակներ,իսկ եթե վատ է սովորում,ապա վատ աշխատանքի կընդունվի և վատ կաշխատի։Այս միտքը լավն է,որովհետև նա ասում է ,սովորես,լավ կլինի,չսովորես,վատ կլինի։Պետք է սովորել,սովորել,խելացի լինել,որ հետո լավ և պիտանի մարդ դառնաս։Նաև քո աշխատանքում մասնագետ։

Այն դեպի Լույս տանող ուղի է:

Այո,կրթությունը իրոք լավ բան է։Լույ տանող ուղին է,այսինքն,եթե դու լավ սովորես,գերազանց ավարտես,ու քո գործի լավ մասնագետ լինես,ապա դու կլինես հայտնի,խելացի մարդ։Լույս տանող ճանապարհը քո ապագայի ճանապարհն է,որով դու պետք է անցնես։

Գրել փոքրիկ շարադրություն (8-10 նախադասությամբ), թե ում եք համարում ձեր ուսուցիչը և ինչու. պատմեք նրա մասին, ձեր և նրա հարաբերությունների մասին, ինչ եք նրանից սովորել (կամ՝ սովորում), ինչով է նա առանձնահատուկ…

Ես ուսուցիչ եմ համարում այն մարդուն,ով ինձ սովորեցրել է կյանքին։Հենց այդ ուսուցիչը իմ ծնողներն են։Կասեք ինչու՜։Նրանք ինձ մանկուց սովորեցրել են անկեղծ լինել,լավ սովորել։Նրանք ինձ շնորհքի են սովորեցրել և գրագետ խոսալ։Ծնողներս շատ բաներ են սովորեցրել,որոնք ամեն մեկը չի կարող սովորեցրել։Ամենակարևորը՝նրանք ինձ սովորեցրել են կյանքի։Որպեսզի այդ դժվար,անհայտ,անհեթեթություններով ճանապարհը ես կարողանամ հաղթահարել,որպեսզի կկարողանամ սովորել կյանքի և ճակատագրի կանոններին։Ես հիմա ինչ գրում եմ,իմ մտքերն եմ արտահայտում,սա նրանց շնորհքն է,որովհետև կան ծնողներ,որոնք իրենց երեխաներին ժամանակ չեն տրամադրում։Իմ ծնողները սովորեցրել են լինել մարդ,լավ ընկեր,պիտանի երեխա երկրի համար։Ես շատ ուրախ եմ,որ հիմա կարողանում եմ անել,այն ինչ նրանք ինձ սովորեցրել են։Նրանք անցնելով,հաղթահարելով այդ դժվարություններով ճանապարհը,պատմել են ինձ թե ինչ է սպասում ապագայում,թե ինչ խաղեր է պատրաստել ինձ համար,որպեսզի անցնեմ՝իմ ճակատագիրը։Ժամանակը կգա,կտեսնենք։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s