Հայկական հերոսամարտեր

Զեյթունի ապստամբությունը

Զեյթունի 1895-1896 թթ. ապստամբությունը հայերի պատասխանն էր Համիդյան կոտորածներին: Հայերի ինքնապաշտպանական ուժը կոտրելու համար իշխանությունները կարևորում էին նաև այս տարածաշրջանի հպատակեցումը։ Այդ հանգամանքը հասկանալով՝ հայ ազգային ուժերը, մասնավորապես հնչակյանները միջոցներ ձեռնարկեցին լեռնագավառն ամրացնելու ուղղությամբ։ 1895 թվականի ամռանը Զեյթուն տեղափոխվեցին հնչակյան Գարուն Աղասին (Կարապետ Թուր-Սարգսյան), մշեցի հայդուկ Մխո Շահենը (Մխիթար Սեֆերյան) և ուրիշներ։ Ապստամբության փաստական ղեկավար դարձավ Նազարեթ Չավուշը (Նորաշխարհյան)։

Ռազմական գործուղություններ

75-ամյա Ղազար Շովրոյանի և Աղասու գլխավորությամբ զեյթունցիները հոկտեմբերի սկզբներին սկսեցին ապստամբությունը։ Մինչև հոկտեմբերի 16-ի լուսաբացը զինաթափեցին թուրքական 700-հոգանոց կայազորը, գրավեցին 600 հրացան, գերմանական 2 հրանոթ և մեծ քանակությամբ այլ զինամթերք։ Զորանոցի վրա բարձրացվեց ապստամբների կարմիր դրոշը՝ «Զեյթունի անկախ իշխանություն» վերտառությամբ։ Կազմվեց Զեյթունի ժամանակավոր կառավարություն՝ Աղասու նախագահությամբ։

1895 թվականի նոյեմբերին Զեյթունի վրա շարժվեց թուրքական երկու բանակ։ Դեկտեմբերի սկզբին ընթացող անհավասար մարտերում հայերը ծանր կորուստներ պատճառեցին թշնամուն։ Ապստամբների շարքերը մի պահ նոսրացան։ Բայց ալեզարդ իշխան Կարապետ Բասիլոսյանը, կոչ անելով կռվել մինչև վերջին շունչը, կարողացավ մարտիկներին կրկին տանել գրոհի։ 

Զեյթունի ապստամբություն (1895) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

19-րդ դարի երկրորդ կեսի ազատագրական պայքարի ցայտուն օրինակներից է Զեյթունի ինքնապաշտպանությունը: Զեյթուն քաղաքը (և համանուն գավառը) գտնվում է Թուրքիայի տարածքում` լեռնային Կիլիկիայում: Տեղանքը դժվարանցանելի է, շրջապատված լեռներով: Վաղ ժամանակներից այստեղ հայ ազգաբնակչություն էր կենտրոնացել: Հայությունը, ապավինած իր արիությանն ու անմատչելի լեռներին, կարողացել էր դարեր շարունակ հետ մղել նվաճողներին և պահպանել էր իր կիսանկախ դրությունը: Զեյթուն գավառը և քաղաքը փաստորեն կառավարում էին հայկական ավանդական իշխանական տները, որոնք թեթև հարկ էին վճարում սուլթանական իշխանությանը: Զեյթունում և գավառում 19-րդ դարի 2-րդ կեսին բնակվում էին 35-40 հազար հայեր և շուրջ 8,5 հազար մահմեդականներ:

Զեյթուն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Սարդարապատի ճակատամարտը

Սարդարապատի ճակատամարտ 1918 թ., տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-29, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև։ Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»

Հայ զինվոր

1917 թվականին Ռուսաստանում հոկտեմբերյան հեղաշրջումից և ապա դեկտեմբերի 5-ինԵրզնկայումՕսմանյան կայսրության 3-րդ բանակի և Անդրկովկասի կոմիսարիատի միջև կնքված զինադադարից հետո Կովկասյան ճակատից, մասնավորապես` Արևմտյան Հայաստանի տարածքից նահանջող ռուսական զորքերին սկսեցին փոխարինել նոր կազմավորվող փոքրաթիվ հայկական զորաջոկատները։ Օգտվելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից՝ օսմանյան կառավարությունը ծրագրեց վերանվաճել համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական բանակի գրաված տարածքները, ապա նաև ներխուժել Արևելյան Հայաստան ու Հարավային Կովկաս:

Սարդարապատի Ճակատամարտը | Asbarez - Armenian

Թուրքական զորքերի արշավանքը ծանր կացության մեջ դրեց հայկական քաղաքական ղեկավարությանն ինչպես Թիֆլիսում, այնպես էլ Երևանում։ Մայիսի 19-ին՝ Սուրմալու ներխուժելուց հետո, թուրք գեներալ Հալիլ բեյը (Էնվեր փաշայի հորեղբայրը) Բաթումում հայտարարեց, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն»։ Մյուս կողմից, Բաթումի բանակցություններում հայկական պատվիրակությունը (Ալեքսանդր Խատիսյան, Հովհաննես Քաջազնունի) Անդրկովկասի կառավարության հայ անդամ Խաչատուր Կարճիկյանին հղած հեռագրով խորհուրդ էր տալիս «ռազմական դիմադրություն ցույց չտալ թուրքերին»։

Ավարայրի հերոսամարտ

Ավարայրի ճակատամարտ, Ավարայր գյուղի մոտ 451 թվականի մայիսի 26-ին ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև տեղի ունեցած ճակատամարտ։ Ավարայրի ճակատամարտը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի բարձրակետն էր։

ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ - 1565 Ավարայրի... - Իսահակյան գրադարանի տեխնիկական  գրականության բաժին | Facebook

Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ։ Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը։ Սակայն Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը։ Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով», ու մարտական փղերով։ Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում։ 451 թվականի գարնանը պարսկական բանակը Փայտակարանից շարժվելով, սահմանամերձ Հեր և Զարևանդ գավառներով մտնում է Մարզպանական Հայաստան: Պարսկական զորքերի խնդիրն էր՝ ճնշել հայերի ապստամբությունը, գրավել նրանց ռազմաքաղաքական կենտրոն Արտաշատը:

Ճակատամարտը սկսում է նետաձգությամբ, նիզականետությամբ և փոխադարձ գրոհով։ Հասնելով գետին՝ պարսիկները կանգ են առնում, իսկ հայերը անցնում այն և ամբողջ ճակատով մարտի բռնվում։ Հայերի ճնշմամբ թշնամու բանակի ձախ թևն ու կենտրոնը նահանջում են։ Վարդան Մամիկոնյանը պահեստազորի մի մասը նետում է կենտրոն՝ այնտեղ ճնշումը ուժեղացնելու համար, մնացած մասով օգնության է շտապում ձախ թևին և ետ շպրտում թշնամուն։ Բայց հակառակորդի պահեստազորը՝ վերադասավորվելով, շրջապատում են իրենց թիկունքը թափանցած հայկական հեծելագնդին։

Ինչպես հայերն Ավարայրի ճակատամարտում փախուստի մատնեցին մարտական փղերին |  Armenia Daily

Ավարայրի ճակատամարտից հետո ապստամբական շարժումը չմարեց։ Հայերն ամրացան անառիկ վայրերում և սկսեցին հարձակումներով արյունաքամ անել թշնամուն։ Պարտիզանական կռիվներ ծավալվեցին Արցախում, Տայքում և Տմորիքում: Այդ կռիվներին սկսեցին մասնակցել անգամ այն գավառների բնակիչները, որոնք մինչ այդ չէին մասնակցել ապստամբությանը։ Պարսիկներին ծանր հարված հասցրին նաև հոները։

Ի վերջո, ծանր կացության մեջ հայտնված պարսից արքունիքն ստիպված եղավ թեթևացնել հարկերը, հաշտվել Հայաստանի լայն ինքնավարության հետ, հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից։ Սակայն գերված հոգևոր առաջնորդները և նախարարները Տիզբոնում դատվեցին։ Առաջինները մահապատժի ենթարկվեցին, իսկ երկրորդներն ուղարկվեցին Միջին Ասիայի կողմերը։ Ավելի ուշ նրանց թույլատրվեց վերադառնալ հայրենիք և տիրել իրենց կալվածքներին։ Որպես ապստամբության առաջնորդներից մեկի՝ պարսից արքունիքը բանտ նետեց Վասակ Սյունուն, որը մահացավ ծանր հալածանքներից։ Հայրենիք վերադարձավ նաև հայոց այրուձին։ Պարսից արքունիքը որոշ ժամանակ վարում էր հայերին սիրաշահելու քաղաքականություն։

Բաշ-Ապարանի ճակատամարտ

Բաշ-Ապարանի հերոսամարտ, ճակատամարտ Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական բանակի և հայ կամավորական ջոկատների միջև 1918 թվականի մայիսի 23-29-ը։

Ապարանի ճակատամարտը սկսվել է 1918 թվականի մայիսի 23-ի կեսօրին, երբ Էսադ փաշայի դիվիզիան և Քյազիմ փաշայի երկու գնդերը (ավելի քան 10000 զինվոր ու թալանի պատրաստ 3000-ից ավելի դրսեկ, տեղացի թուրք ու քուրդ ելուզակ) մտել են Ապարանի գավառի սահմանը։ Հետախուզական առաջապահ գումարտակը ուշ երեկոյան հասել է Միրաքի կամրջի դիմաց, և թնդացել է նրանց վրա արձակված ապարանցի աշխարհազորայինների հրացանազարկը։

ԲԱՇ ԱՊԱՐԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՄԱՍԻՆ | Բագրատ Սարգսյան

Սակայն ճակատամարտը սկսվել էր ավելի վաղ, երբ մայիսի 15-ին թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) և Արագած սարի հարավակողմով ու հյուսիսակողմով շարժվել դեպի Հայաստանի սիրտը՝ Երևան։

Հյուսիսակողմով արշավող թուրքերն անարգել մտել են Սպիտակ, գրավել շրջակա գյուղերը և ընթացքից շրջվել դեպի Ապարանի ճանապարհը։ Համընդհանուր խուճապ է սկսվել։ Սկսել են տեղահանվել նաև Ապարանի սահմանային գյուղերը։ Հյուսիսակողմից արշավող թուրքերի ճանապարհը հնարավոր էր փակել Աշտարակի մոտ, Եղվարդում, Երևանի սահմանագլխին։ Բայց Ապարանում թուրքերի առաջն առնելու մասին որևէ պլան նախապես չէր կազմվել։ Եվ այդ ճակատագրական պահին, երբ թվում էր, որ այլևս ոչ մի ուժ չէր կարող Ապարանի գավառամասում փակել թուրքերի ճանապարհը, Ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանի հրամանով Ապարանի գավառապետ Սեդրակ Ջալալյանը և Ապարանի գավառի Արագյուղ գյուղի բնակիչ, Երևանի ոստիկանության աշխատակից Արսեն Տեր-Պողոսյանը սկսել են ծանոթանալ իրավիճակին։ Նրանք հանդիպել են Տեր-Հովհաննես Տեր-Մինասյանի հետ։ Իրավիճակի վերլուծությունից ծնվել է ինքնապաշտպանության վճիռը. կանգնել թշնամու դեմ, չգաղթել և չհանձնվել նրա ողորմածությանը։

Բաշ-Ապարանի ճակատամարտ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ինքնապաշտպանության հրամանատարությունն իրենց վրա են վերցրել Սեդրակ Ջալալյանն ու Արսեն Տեր-Պողոսյանը, ստեղծվել է պաշտպանության խորհուրդ Տեր-Հովհաննես Տեր-Մինասյանի նախագահությամբ։

Ապարանի ինքնապաշտպանական հերոսամարտն ավարտվել է փառահեղ հաղթանակով։ Թուրքերն այդ ճակատում տվել են 3000-ից ավելի զոհ։ Մեծ է Ապարանի ինքնապաշտպանական հերոսամարտի պատմական նշանակությունը։ Այն չի զիջում Սարդարապատի ճակատամարտին։ Այդ հերոսամարտերը մեր ժողովրդի գոյատևման նոր Ավարայրն էին՝ մեկը Արաքս գետի, մյուսը՝ Քասաղ գետի ափին։

Մուսա լեռան քառօրյա հերոսամարտը

Մուսա լեռան քառասուն օրը ,ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի ստեղծագործությունը՝ գրված իրական փաստերի հիման վրա։

Ինքնապաշտպանական կռիվները տեղի են ունեցել Մուսա լեռան վրա (Հալեպի նահանգի Անտիոք գավառում՝ Սվեդիա գյուղաքաղաքի մոտ): Լեռան շուրջը կային 6 հայկական գյուղեր՝ Քեբուսիե, Վագըֆ, Խդրբեկ, Յողունօլուք, Հաջի Հաբիբլի, Բիթիաս:

Մուսա լեռան քառասուն օրը - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

1915 թվականին հայերը Մուսա լեռան վրա Թուրքերի դեմ տանում են 53-օրյա պաշտպանություն։ Ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը այդ ամենից ոգևորված որոշում է գրել վեպ Մուսա լեռան քառասուն օրը անվանմամբ։

Դեպքերը տեղի են ունեցել Մուսա Լեռան վրա ցեղասպանության ժամանակ: Լեռը գտնվում է պատմական Կիլիկյան Հայաստանի ծայրամասում՝ Միջերկրական ծովի ափին։ Հեղինակը վեպի սկզբում նկարագրում է Գաբրիել Բագրատյանի ընտանիքը: Նկարագրում է, թե ինչպես մի հասարակ մարդու հաջողվեց հիանալի կյանք կառուցել Ֆրանսիայում, ապրել որպես գիտնական և գեղարվեստասեր, որպես հնէաբան և փիլիսոփա:

Մուսա լեռան հերոսամարտ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

1914 թվականի հուլիսն էր, Գաբրիելը վճռում է իր հետ Հայաստան տանել իր կնոջը` Ժուլիեթին և իր որդուն: Նա մեծ ցանկություն ուներ նրանց ծանոթացնել իր ժողովրդի և հայրենիքի հետ: Շաբաթներ են տևում, և վերջապես ընտանիքը հասնում է Յողունօլուք՝ Բագրատյանի ծննդավայր: Գաբրիելը կարծես ամեն քարի տեղ հիշում էր, բայց նրա հիշողության մեջ ամենաշատը տպավորվել էր այդ միստիկ լեռը` Մուսա լեռը: Ընտանիքը բարեհաջող տեղավորվում է և կարծես սովորում է այդտեղի կյանքին, բայց ահա սկսվում են Զեյթունի ջարդերը: Մազապուրծ եղած ժողովրդին տեղահանում են, վռնդում իրենց բնակավայրերից: Հազարանոց ժողովուրդը, ծանր փորձությունների միջով անցնելով, վերջապես հասնում է Յողունօլուք: Ապա սկսվում են նրանց սպառնալիքները և որոշվում է նրանց տեղահանության օրը: Յոթ գյուղերի ժողովուրդը իրենց համար ղեկավար են ընտրում Բագրատյանին, Կիլիկյանին և Տեր-Հայկազնունուն: Ղեկավարները, որպես ժողովրդի փրկության միակ միջոց ընտրում են Մուսա լեռ բարձրանալը: Ամեն ինչ պլանավորում են և թուրքերից թաքուն ժողովրդին բարձրացնում են լեռը:

BBC-ի անդրադարձը «Մուսա լեռան 40 օրը» վեպին

Սկզբի օրերը շատ հանդարտ են անցնում, բանակը պատրաստվում է հակառակորդի հարձակմանը: Եվ ահա վերջապես տեղի է ունենում այդքան սպասված առաջին հարձակումը: Հայերը պարտության են մատնում թուրքական զորքին: Այդ դեպքից հետո Էնվերն ու Թալեաթը սկսում են մտածել մուսալեռցիների ամբողջովին բնաջնջման մասին: Երկրորդ հարձակմանը հայերը կարողանում են նույնպես դիադրել: Եվ կարծես փրկությունը արդեն մոտ էր, բայց ահա սկսվում է համաճարակ և տարածվում է տենդ հիվանդությունը: Ժողովուրդը հայտնվում է շատ ծանր վիճակում: Մեծ մասը ինչպես և ֆրանսուհի Ժուլիեթը սկսում են տառապել տենդով: Հայկազնունը մի խեղճ ամիի որդու նամակ է տալիս և ուղարկում է Հալեպ օգնություն գտնելու համար:

Արցախյան հերոսամարտ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, կամ Արցախ՝ չճանաչված հայկական պետություն Հարավային Կովկասում։ Արցախի Հանրապետությունն ճանաչված է միայն մասամբ ճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի, ինչպես նաև ճանաչված Մերձդնեստրյան Հանրապետության կողմից։ Ռազմաքաղաքական և տնտեսական առումով գրեթե միացված է Հայաստանին: Վերջինը ապահովում է Արցախի անվտանգությունը։

Արցախի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ստեփանակերտն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է:

Արցախի Հանրապետությունը պատմականորեն զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաև Սյունիք և Ուտիք նահանգների փոքր մասը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։ Ներկայումս Հանրապետության վերահսկողության տակ է գտնվում նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, Շահումյանի շրջանի մի մասը և հարակից տարածքները։

Արցախի դրոշ

Արցախի հանրապետության դրոշը․

1805 թվականին Արցախը միացվեց Ռուսական կայսրությանը, իսկ Ղարաբաղի խանությունը, որպես այդպիսին, դուրս մղվեց պատմության ասպարեզից։ 1917 թվականին Լեռնային Ղարաբաղն անցավ Հայոց ազգային խորհրդին և կարճ ժամանակ անց միավորվեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետության կազմի մեջ։ Նորաստեղծ Ադրբեջանն այս տարածքների նկատմամբ հավակնություններ ուներ հենց այս ժամանակներից ի վեր, ինչի պատճառով 1918-1920 թվականներին Ղարաբաղում ընթանում են զինված բախումներ։ 1920 թվականին տարածքը խորհրդայնացվում է, իսկ 1923 թվականին միավորվում Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ մտնող ԼՂԻՄ-ի մեջ։ 1988 թվականի փետրվարին ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը դիմումով ներկայացավ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ-ների գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ի Հայաստանի կազմում ընդգրկվելու հարցը լուծելու համար: Ադրբեջանական ԽՍՀ-ի հերագույն խորհուրդը մերժեց արցախցիներին և սկսվեց Արցախյան շարժումը, որը վերաճեց ազգային պայքարի: Դրան հաջորդած Արցախյան պատերազմում հայերը տարան վճռական հաղթանակ՝ ազատագրելով ոչ միայն ԼՂԻՄ-ի նախկին տարածքը, այլև Շահումյանի շրջանը և հարակից տարածքները: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվում է Արցախի անկախության հռչակագիրը։

Արցախի զինանշանը
Զինանշան

Արցախի մասին առաջին վկայությունները պահպանվել են Ազոխի, Ծծախաչի, Հունոտի, Խորաձորի քարանձավներում և վերաբերում են հին քարի դարի ժամանակահատվածի աշելյան մշակույթին (մոտ 500-100 հազար տարի առաջ)։ Մարդու էվոլյուցիայի հարցերի պարզաբանման առումով բացառիկ արժեք ունի Հադրութի շրջանի Որվանի քարայրում հայտնաբերված Նեանդերթալյան մարդու ծնոտը։ Բրոնզի և երկաթի դարաշրջաններին վերաբերող դամբարանների, բնակատեղիների (Ստեփանակերտ, Խոջալու, Ամարաս, Մադաղիս, Խաչենագետի, Իշխանագետի հովիտներ) պեղումները հավաստում են, որ այս տարածքը պատկանում է մ.թ.ա. 5-3-րդ հազարամյակներում ձևավորված Կուր-Արաքսյան մշակութային շերտին։ Առավել կարևոր են մ.թ.ա. 3-րդ հազարամյակով թվագրող Ստեփանակերտի և Խաչենագետի հովտի եզակի դամբարանաբլուրները, որոնք հնդեվրոպացիների հնագույն գործունեության առաջին վկայություններից են։

Նախագահներ Սահակեան եւ Սարգսեան շնորհաւորական ուղերձ յղած են Արցախի  վերածնունդի օրուան առթիւ։ - Vatican News

Արցախ աշխարհը Հայկական լեռնաշխարհի անբաժանելի մասն է, որը հնագիտության տվյալների համաձայն հին քարեդարյան ժամանակաշրջանից ի վեր եղել է մարդու օրրաններից մեկը և այստեղ կյանքն առանց ընդմիջման շարունակվել է հետագա բոլոր ժամանակաշրջաններում:

Արցախցի հայը ի վերուստ ամենազոր Արարչի տված անաղարտ ձիրքով ու շռայլ տաղանդով դարերին է կտակել ամենապարզ քարե գործիքներից մինչև մարդկային քաղաքակրթության Պառնասին հասնող գոհարներ՝ Ամարաս ու Գանձասար։

#Հաղթելուենք

2020-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումները մեծ ուժգնությամբ զինված բախում են չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼRՀ) զինված ուժերի, մի կողմից, և Ադրբեջանի, մյուս կողմից ՝ տանկերի, ինքնաթիռների, հրետանու, խոշոր տրամաչափի MLRS- ի և բոցավառ սարքեր ։

Բախումները սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Երկու կողմերն էլ հաղորդում են ռազմական և քաղաքացիական անձանց կորուստների մասին։ Ի պատասխան բախումների ՝ ռազմական դրություն և ընդհանուր մոբիլիզացում հայտարարվեց Հայաստանում և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում : Ադրբեջանի մի շարք շրջաններում, իրենց հերթին, հայտարարեցին ռազմական դրություն և պարետային ժամ: Սեպտեմբերի 28-ին Հայաստանը արգելեց 18 տարեկանից բարձր մոբիլիզացիոն պահուստի բոլոր տղամարդկանց հեռանալ երկրից, իսկ Ադրբեջանը հայտարարեց մասնակի զորահավաքի : Սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ անցկացրեց Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Verelq News | Ադրբեջանը casus belli է փնտրում Արցախի դեմ պատերազմ սկսելու  համար
Արցախյան ազատամարտ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Պատերազմը Լեռնային Ղարաբաղում ավարտվեց զինադադարով 1994 թ.-ին, այդ ժամանակվանից ի վեր ԼՂՀ-ն վերահսկում է ոչ միայն Լեռնային արաբաղի շրջանը, այլ նաև հարակից ադրբեջանական շրջանները `Աղդամը, Ջեբրաիլը, Ֆիզուլին, Քելբաջարը, Կուբատլին, Լաչինը և Ջանգիլանը: Համաձայն Humanն և ի միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների ակադեմիայի պատրաստած 2018 թ. Պատերազմի մասին զեկույցի ՝ «Հայաստանն իր լիազորություններն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ՝ վերազինելով, ֆինանսավորելով կամ վերապատրաստելով և ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա ուժերին գործնական աջակցություն ցուցաբերելով, բայց նաև համակարգելով և օժանդակելով իրենց ռազմական և ռազմական գործողությունների ընդհանուր պլանավորման մեջ »։

1991 թվականի դեկտեմբերի 10-ին ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվեց անկախության հանրաքվե, որին աջակցում էր ընտրողների 99,98% -ը: Հանրաքվեն բոյկոտեցին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական բնակչությունը, որը 1989-ի ժամանակ կազմում էր նախկին ԼAԻՄ-ի բնակչության մոտ 21% -ը : Հանրաքվեն անցկացվել է առանց Ադրբեջանի Հանրապետության համաձայնության, իսկ ՄԱԿ-ի անդամ երկրները միջազգային մակարդակով չեն ճանաչվել: Միջէթնիկական առճակատումը հանգեցրեց լայնամասշտաբ ռազմական գործողությունների ՝ Լեռնային Ղարաբաղի և հարակից որոշ տարածքների վերահսկողության համար : Բախումներ և ուժեղ կետերի տեղաշարժեր տեղի են ունեցել նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով:


Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը հայտարարում է, որ բանակը վարում է «հակահարձակողական գործողություն ՝ թշնամու հարձակումը կանխելու և ադրբեջանական հողերը բռնազավթումից ազատելու խնդիրներ»:

Սեպտեմբերի 27-ին Wikinews logo Ադրբեջանն ու Հայաստանը կրկին պատերազմ են սանձազերծում Wikinews- ում 2020 թ. Սեպտեմբերի 27-ին, ժամը 07: 30-ին, Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 06: 00-ի սահմաններում հայկական կողմը խոշոր տրամաչափի զենքերից, ականանետերից և հրետանային հրաձգային զինատեսակներից կրակել է Գազանլի, Թարթարի շրջանի Չիրախլի և Օրտա Քարվենդ, Աղդամի շրջանի, Ֆիզուլիի շրջանի Ալխանլի և Շուքուրբեյլի և Ջոջուգ գյուղի գյուղերի ուղղությամբ: Մարջանլի Ջաբրայիլի մարզ: Նախարարությունը նաև հաղորդեց, որ գնդակոծության արդյունքում զոհվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներ ։

08 ժամը 08:03-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանն ասաց, որ Ադրբեջանը հրթիռային և օդային հարվածներ է հասցնում բնակավայրերի, այդ թվում `Ստեփանակերտի տարածքում: Իշխանությունները բնակչությանը հորդորում էին թաքնվել ռումբերի ապաստարաններում: Ստեփանակերտում ակտիվացրեցին օդային հարձակման ազդանշան: 09 ժամը 09: 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, որ ի պատասխան հայկական կողմից առավոտյան հրթիռակոծման, որոշվել է սկսել լայնածավալ հակահարձակողական գործողություն:

Սեպտեմբերի 28-ին ԼՂՀ նախագահը հայտարարեց, որ գիշերային մարտերի ընթացքում հայկական կողմը վերականգնում է վերահսկողությունը նախկինում զիջված մի շարք դիրքերի վրա, որի արդյունքում հարձակվողների տասնյակ մարմիններ հայտնվում են հայկական կողմի կողմից վերահսկվող տարածքում: Ըստ Ադրբեջանի, Հայաստանի զինված ուժերը սեպտեմբերի 28-ի գիշերը եւ առավոտյան կրակ են բացել Թարթառ քաղաքի վրա։

Հոկտեմբերի 6

6 հոկտեմբեր

Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգահլին հայտարարել է, որ «ռազմաճակատում, մասնավորապես Ջեբրայիլի և Ֆիզուլիի շրջանների ուղղությամբ, ադրբեջանական բանակը ռազմական գերազանցություն ունի», որ «Հայաստանի զինված ուժերը մարդկային և մարտական ​​կորուստներ են կրում»: , և «հակառակորդի զորքը նահանջում է ամբողջ առաջնագծի երկայնքով»

Տեղեկատվություն

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 390 տանկ և ՀՄՄ:

Զինուժ Մեդիա կայք

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռազմական գործողությունների շարք։ՀՀ տարբեր ձևի,և չափի վնաս է պատճառել մեր վաղեմի թշնամիներին։

Զինուժ Մեդիա-/Ադրբեջանի զինծառայողներին տեղափոխող մեքենաների ոչնչացումը/-https://youtu.be/SXUBWqD73cc

Զինուժ Մեդիա-/Կիրակնօրյա գործողությունների շարք սահմանում/-https://youtu.be/fPw1rq9vdps

Զինուժ Մեդիա-/Հակառակորդի հենակետերի ոչնչացումը սամանում/-https://youtu.be/utD6tYeduEg

Զինուժ Մեդիա-/ԱՀ բանակը շարունակում է ոչնչացնել հենակետեր/-https://youtu.be/QnE0fOyYF6M

Այս պահին ընթանում է պատերազմ, որի մասին աշխարհը չի խոսում. իսրայելցի  վլոգեր - Shabat.am

ԱՄՆ-ի նախազգուշացում

Պատերազմը սկսելուց մեկ օր առաջ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ արեց լարվածության սրացման և վերջին բախումների պատճառով հեռու մնալ հայ-ադրբեջանկան սահմանին մոտ գտնվելուց

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s