Յոթերորդ դասարան.
Հաջորդ հանդիպմանը — կարդալ ՙՙՀայկ և Բելՙՙ առասպելը: Ստուգաբանել Հայկ և Բել անունները: Պարզել, թե ինչ է խորհրդանշում Հայկի ու Բելի կռիվը: Բացատրել ՙՙՀայկի սերունդՙՙ արտահայտության իմաստը (ինչ հատկություններով օժտված պիտի լինի): Որքանով դու քեզ, քո ընտանիքը կհամարես հայկյան սերունդ: Նախագծին մասնակից դարձրու ընտանիքիդ անդամներին, թող իրենք էլ խոսեն:
Հայկ և Բել անունների նշանակությունը՝
Հայկ անունը ՝Հին հայկական դիցաբանական հայոց նահապետ Հայկի անունն է։ Ըստ ժողովրդական մեկնաբանության, Հայկ անունը նշանակում է «հսկա», «հաղթանդամ»:
Իսկ Բելը նշանակում է խավար,դժողք,անհավատք։Բելը Ասորեստանի թագավոր լինելով չկարողացավ դիմանալ Հայկի զորքերին ու իրեն։Անունը եղել է բաբելոնյան գերագույն աստված, նաև ասում էին նրան Բաբելոն քաղաքի հովանի։ Սեմական ցեղերը նախապես Բել են անվանել ամեն մի կուռքի, յուրաքանչյուր ցեղ ունեցել է իր Բելին։
Հայկի և Բելի կռիվը,որ կռիվն է խորհրդանշում մեր առօրյայում
Հայկի և Բելի կռիվը խորհրդանշում է Լույսի և խավարի կռվին։«Հայկ և Բել» առասպելից ավանդավեպի փոխարկվելու հնամենի նմուշ է. ենթահիմքում ընկած է լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային պայքարն ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի։Լույսը և խավարը միշտ եղել են հնամենի թշնամիներին։Մին գնում է,մյուսը գալիս։Ահա և Հայկի և Բելի կռիվը խորհրդանշում է Լույսի և խավարի հարցը,պատերազմը։
Հայկի սերունդ
Հայկյան սերունդը իր ժամանակաշրջանում ցույց տվեց շատ դիվանագիտական քայլեր,ձեռնարկեց ճիշտ գործողություններ թշնամուն կանգնեցնելու համար։Հայկյան սերունդը պետք է օժտված լինի 4 կարևոր հատկանիշներով։Անկաշառություն,ինքնավստահություն,արդարություն,ազատասիրություն։Հայկյան սերունդը շատ խիզախ,անվախ արի ու խելացի սերունդ էր։Թեկուզ չնչին կորուստներով այդ սերունդը տարբերվում էր տարբեր թագավորություններից և նահանգներից։Հայկյան սերունդին նմանվելը կարծես անհնար է,բայց այդ խելացի սերունդը պետք է օժտված լինի խիզախությամբ,արիությամբ,խելացիությամբ,ուժով և համբերությամբ։Հայկյան սերունդը երբեք չի հանձնվել և չի փախել,այլ կռվել է մինչև վերջին կաթիլ արյունը։Դրա համար են ասում Հայկյան սերունդ,կամ Մեծ Հայք նահանգ,որովհետև այդտեղ ապրել են շատ խիզախ,անվախ,անհանձնվող,արի,խելացի ու ուժեղ մարդիկ։
Իմ ընտանիքը և Հայկյան սերունդը
Գաղտնիք չէ,որ ամեն հայի սրտում կա վրեժի խնդիր,որը կապված է հողերի հետ։Ամեն հայ պատրաստ է զոհվել հանուն իր հողի,պատվի,ընտանիքի և իհարկե հայրենիքի համար։Մեր այսօրվա սերունդը շատ նման է Հայկյան վրեժխնդիր ազգին,ով պատրաստ էր հոշոտել թշնամուն։
Իմ ընտանիքը շատ է նման Հայկյան սերունդին։
Հայկին նման է ամենաշատը իմ եղբայրը՝Արսենը,ով նույնպես շատ է սիրում կռվել։Արսենը վախկոտ չէ,նա պատրաստ է հարվածել այն մարդուն,ով նրան վիրավորել է։Հայկը նույնպես այդ բնավորույթունը ուներ,նա սիրում էր խփել տվյալ մարդուն։Հատկապես նման է Հայկին իմ հայրիկը՝Կարենը,ով նման է Հայկին իր խելացիությամբ,ուժով և խիզախությամբ։Նա շատ է նման Հայկին տարբեր բնավորություններով և սովորություններով։Իմ մայրիկը և իմ քույրիկը այդքան էլ նման չեն Հայկին,այլ ավելի շատ նման են վրեժ խնդիր ազգին,ով պատրաստ էր հանուն երկրի ամենիչին։