Երևույթները՝ քիմիայի լաբորատորիայում

Առաջին փորձ

Ապակե ձողի դեֆորմացիա

Մեզ անհրաժեշտ է ապակե ձողը և սպիրտայրոց։Մենք պետք է ձողը պահենք կրակի վերին մասում,որովհետև այնտեղ ամենբարձր ջերմաստիճանն է։Մի քանի ակնթարթ անց,մենք կարող ենք տեսնել,որ ձողը դեֆորմացվում է,ծռվում է։Սա ֆիզիկական երևույթ է,որովհետև փոխվում է ձևը և չափը։

Երկրորդ փորձ

Կալցիումի գլյուկոնատի այրումը-օձի առաջացում

Առաջին փորձը կատարելու համար մեզ պետք է կալցիումի գլյուկոնատ,սպիրտ և կրակայրիչ,լուցկի։Տեղադրում ենք սպիրտը նախատեսված ամանի,կամ ինչ-որ հարմարանքի վրա,և իր վրան տեղադրում ենք Կալցիումի գլյուկոնատը։Դա կոչվում է քիմիական ռեակցիա,որովհետև դրա ժամանակ առաջանում է խառնուրդ նյութերի։Նաև այրվում է,որը նույնպես քիմիական երևույթ է։Առաջանում է հոտ,գույն,և դրա համար կոչվում է քիմիական ռեակցիա։

Երրորդ փորձ

Մոմի հալումը և սառեցումը

Տեսանյութը մշակման մեջ է։

Փորձ ՝ մոմի հալումը և սառեցումը ջրի միջոցով – Սոնա Սահակյան

Իսկ այս փորձը կատարելու համար անհրաժեշտ է քիմիական աման,որի մեջ մենք կկատարենք փորձը,հատուկ մոմ և սպիրտայրոց։Վերցնում ենք ամրակալը և չուգունե հարմարանքի վրա տեղադրում ենք սպիրտայրոցը։Վերևի բռնակի վրա կախում ենք մեր քիմիական ամանը,որի մեջ գտնվում է մոմը։Մի քանի րոպե սպասելուց հետո մենք կարող ենք տեսնել,որ մոմ պինդ վիճակից դառել է հեղուկ։Այս երևույթը կոչվում է ֆիզիկական,որովհետև փոխվում է մարմինի կամ նյութի ագրեգատային վիճակի,իսկ այս դեպքում այն փոխեց ագրգ․վիճակը։Բայց փորձը դեռ չի ավարտվել։Հիմա պետք է սառեցնենք։Վերցնում ենք մի թաս ջուր և մեջը լցնում ենք մեր հեղուկ մոմը։Եվ որոշ ժամանակ անց տեսնում,որ այն դառել է պինդ,փոխել է ագրգետային վիճակը։Սա նույնպես ֆիզիկական երևույթ է։Չենք մոռանում,որ սպիրտայորցի կրակը չի կարելի փչելով հանգցնել։Պետք է կափարիչով փակել։

Չորրորդ փորձ

Ամոնիումի բիքրոմատի քայքայումը<<Հրաբուխ>>

Մեզ այս փորձի համար պետք է էթիլ սպիրտի մի քանի կաթիլ,ամոնիումի բիքրոմատ և հարմարանք,որպեսզի դրա վրա կատարենք մեր փորձը։Մենք պետք է ամոնիումի բիքրոմատը տեղադրենք մեջտեղում և վրան կաթեցնենք մի քանի կաթիլ էթիլ սպիրտ։Իսկ հետո վառում ենք լուցկիով։Տեսեք ինչ գեղեցիկ հրաբուխ է ստացվում։Այս երևույթը կոչվում է քիմիական երևույթ,որովհետև դրա ժամանակ առաջանում է հոտ,նոր գույն և այրվում է։Նաև առաջանում է նյութերի խառնուրդ։

Հինգերորդ փորձ

Սպիրտի,մագնեզիումի այրումը

Հինգերորդ փորձը կատարելու համար պետք է վերցնենք մագնեզիումի մեկ հատիկ,չոր սպիրտ և սպիտայրոց։Վերցնում ենք ամրակալը և ուգունե հարմարանքի վրա տեղադրում ենք մեր սիրտայորցը։Հիմա վերցնում ենք չոր սպիրտը և դնում ենք մագնեզիումի վրա,վառում ենք սպիրտայորցի շնորհիվ։Պետք է պահենք վերևի մասում կրակի,որովհետև այնտեղ ամենատաքն է։Սպասում ենք,և տեսնում ենք,որ կայծ է արձակվում։Սա քիմիական երևույթ է,որովհետև անջատվեց գազ,էներգիա,առաջացավ գույն,հոտ և նոր նյութ ստեղծվեց։

Վեցերորդ փորձ

Սոդայի և աղաթթվի փոխազդեցությունը

Այս փորձի համար պետք է փորձանոթ,սոդա և աղաթթու։Պետք է վերցնել սոդա,մեկ գդաալ, և լցնել փորձանոթի մեջ։Հետո ավելացնում ենք աղաթթուն։Պետք է շատ զգույշ լինել,որովհետև աղաթթուն քայքայիչ նյութ է։Խառնում ենք նյութերը և սպիրտայրոցով վառում ենք մեր փորձանոթը,որի մեջ գտնվում են աղաթթուն և սոդան։Հետո կառաջանա փրփուր և կբարձրանա վեր հետո կիջնի։Այս երևույթը կոչվում է քիմիական,որովհետև առաջանում է նոր նյութ,նաև այրվում է։Սա քիմիական երևույթ է։

Յոթերորդ փորձ

Պղնձի քլորիդի և նատրիումի հիդրոքսիդի փոխազդեցությունը

Մեզ պետք է Պղնձի քլորիդ, նատրիումի հիդրոքսիդ և փորձանոթ։ Պետք է փորձանոթի մեջ լցնենք պղնձի քլորիդ, դրա վրա ավելացնել նորմայի չափով։ Լցնելու համար պետք է քիմիական գդալ, դրանով մի քանի անգամ խառնում ենք և հետո ավելացնում ենք նատրիումի հիդրօքսիդ նորմայի չափով։ Մի քիչ սպասելուց հետո կտեսնենք նստվածք։Սա քիմիական երևույթ է,որոհետև անջատվեց էներգիա,նոր նյութ առաջացավ և գույն եղավ։

Բոլոր փորձերը

Տեսանյութը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s