Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ այսօրվա Կայսրությունը

Պետական կարգը՝ դաշնային հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն
Տարածքը՝ 9.518,9 հզ. կմ2
Բնակչությունը՝ 301 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ դոլար

United States - Wikipedia

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է, բաղկացած 50 նահանգներից և դաշնային Կոլումբիա մարզից։ Երկիրը մեծամասամբ տեղակայված է Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական մասում՝ 48 նահանգներ և Վաշինգտոնի մայրաքաղաքային մարզը։ Հյուսիսից այն սահմանակից է Կանադային, հարավից Մեքսիկային: ԱՄՆ-ի 2 նահանգները ցամաքային սահման չունեն ԱՄՆ-ի հիմնական տարածքի հետ։ Դրանք են՝ Ալյասկան` Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմտյան հատվածում, և Հավայան կղզիները՝ Խաղաղ օվկիանոսում։

ԱՄՆ-ի բնակչության թիվը կազմում է ավելի քան 309 մլն, այդ ցուցանիշով աշխարհում 3-րդ պետությունն է։ Տարածքի մեծությամբ աշխարհի 4-րդ պետությունն է՝ մի փոքր է զիջում Չինաստանին։ Լայնամասշտաբ ներգաղթի պատճառով, այն աշխարհի ամենաբազմազգ պետություններից մեկն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմնադրվեց երբ բրիտանական 13 նահանգները միավորվեցին և 1776 թ. հուլիսի 4-ին հռչակեցին իրենց անկախությունը։ ԱՄՆ-ն համարվում է աշխարհի առաջին միջուկային տերությունը և ունի ամենամեծ տնտեսությունը։ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։

Աշխարհագրություն

ԱՄՆ-ի գրեթե ողջ տարածքը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում, բաղկացած է երեք մասից՝ ԱՄՆ-ի բուն տարածքից, Ալյասկա նահանգից և Հավայան կղզիներից (Խաղաղ օվկիանոսում)։ ԱՄՆ-ը գաղութատեր պետություն է: Նրա տիրապետություններն են Պուերտո Ռիկոն և Վիրջինյան կղզիները՝ Կարիբյան ծովում, Արևելյան Սամոան, Գուամը և մի շարք փոքր կղզիներ`   Խաղաղ օվկիանոսում։ Դրանցում տեղաբաշխված են ԱՄՆ-ի ռազմաօդային և ռազմածովային հենակետեր։ ԱՄՆ-ի արևելյան ափերը ողողում են Ատլանտյան, իսկ արևմտյանը՝ Խաղաղ, Ալյասկայի հյուսիսը՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների ջրերը։

List of states and territories of the United States - Wikipedia

Ռելիեֆ

Երկրի մակերևույթը խիստ բազմազան է։ Կենտրոնում և արևելքում տարածվում են Մեծ հարթավայրերը, Կենտրոնական հարթավայրերը, Մերձատլանտյան դաշտավայրն ու Ապալաչները։ Արևմուտքում երիտասարդ, բարձր Կորդիլիերներն են՝ Ալյասկայի, Ժայռոտ, Կասկադյան, Սիերա Նևադա, Առափնյա լեռնաճյուղերով և Մեծ Ավազան, Կոլորադոյի, Կալիֆորնիական ու Կոլումբիական միջլեռնային գոգավորություններով։

Օգտակար հանածոներ

Լեռների, հատկապես Ապալաչների ընդերքը հարուստ է քարածխով, նավթով, բնական գազով, երկաթի, գունավոր մետաղների հանքաքարերով և այլ օգտակար հանածոներով։ Ժայռոտ լեռներում կան ոսկու, ուրանի, երկաթի, վոլֆրամի մեծ պաշարներ, այստեղ են գտնվում նաև աշխարհում մոլիբդենի ամենամեծ Կլայմաքսր և Կուեստա հանքավայրերը: Ածխի, անագի, նիկելի, ծարիրի, ազբեստի և այլ հանածոների արդյունաբերական նշանակության հանքավայրեր են հայտնաբերվել Ալյասկայում, Մեքսիկական ծոցի շրջանում, իսկ Ֆլորիդայի հյուսիսում առանձնանում են ֆոսֆորիտների ու ծծմբի համաշխարհային նշանակության պաշարները։ Ապալաչների օգտակար հանածոների մեծ բազմազանությունը պայմանավորված է նախկինում Չուկոտյան թերակղզու հետ կապն եղել քանի որովհետև վերոհիշյալ թերակղզում ինչպես նաև դրա հարակից շրջաններում հայտնի են օգտակար հանածոների մեծ պաշարներ։

Ջրագրություն

ԱՄՆ-ի խոշորագույն գետը Միսիսիպին է՝ Միսուրի և Արկանզաս վտակներով։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ լճային համակարգը՝ Մեծ Լճերը, որոնք ունեն տրանսպորտային, էներգետիկ և ռեկրեացիոն մեծ նշանակություն։

File:USA Flag Map.svg - Wikimedia Commons

Կլիմա

ԱՄՆ-ի կլիման հիմնականում բարեխառն է ու մերձարևադարձային։ Մինչդեռ Հավայան կղզիներում կլիման արևադարձային է, իսկ Ալյասկա հյուսիսային նահանգում ձմռանը լինում է արկտիկական սառնամանիք։

Պատմություն

Եվրոպացիներն սկսել են Հյուսիսային Ամերիկա գաղթել դեռևս 16-րդ դարում, այն բանից հետո, երբ Քրիստափոր Կոլումբոսը հայտնագործեց Ամերիկան։ Նրանք դուրս էին մղում հնդկացիներին՝ ամերիկյան մայրցամաքի բնիկներին, վտարում նրանց դեպի անջրդի, ամայի տարածություններ՝ արգելաբնակավայրեր; XVII դարում վերաբնակիչները (հիմնականում՝ անգլիացի) Ատլանտյան օվկիանոսի ափին հիմնադրեցին իրենց բնակավայրերը՝ գաղութները: 1776 թ-ի հուլիսի 4-ին 13 գաղութ ազատագրվեց անգլիացիների տիրապետությունից, և աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեց նոր անկախ պետություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Հանրապետությունը։

Տարիների ընթացքում ԱՄՆ-ի պետական տարածքն անընդհատ ընդարձակվել է հոլանդական, շվեդական, անգլիական, ֆրանսիական տիրապետությունների հաշվին։ Դրանց մի մասը նվաճվել է (Մեքսիկայից՝ 1848 թ-ին, Իսպանիայից՝ 1819 և 1898 թթ-ին), իսկ մի մասն էլ գնվել (Ֆրանսիայից՝ 1803 թ-ին, Անգլիայից՝ 1846 թ-ին, Ռուսաստանից՝ 1867 թ-ին)։ 19-րդ դարի կեսերին ԱՄՆ-ն ուներ 48 նահանգ: Այնուհետև նահանգի կարգավիճակ ստացան Ալյասկան (1958 թ.) և Հավայան կղզիները (1959 թ.)։

Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ի տարածքը համալրվում էր նոր նահանգներով, նրա պետական դրոշը փոխվում էր։ ԱՄՆ-ի պետական դրոշի վրա կան սպիտակ ու կարմիր 13 զոլեր, որոնք խորհրդանշում են առաջինը միավորված 13 գաղութները։ Դրոշի վերին ձախ անկյունում գտնվող կապույտ ուղղանկյան մեջ նկարված 50 սպիտակ աստղիկները համապատասխանում են ԱՄՆ-ի նահանգների այժմյան թվին։

Պետական համակարգ

Պետության և կառավարության գլուխ նախագահն է, որն ընտրվում է չորս տարի ժամկետով և օժտված է մեծ լիազորություններով. նա զինված ուժերի գխավոր հրամանատարն է, ղեկավարում է կառավարական մարմինները, նշանակում բարձրաստիճան պետական գործիչներին: ԱՄՆ պատմության մեջ նախագահել է 44 նախագահ: Ամենաերկարը ղեկավարել է Ֆրանկլին Ռուզվելտը (1933–1945)։ Առավել նշանավոր են եղել Աբրահամ Լինքոլնը (1861–65) և Ջոն Ֆիցջերալդ Քենեդին (1961–1963), ովքեր դավադրաբար սպանվել են։ ԱՄՆ-ն այն եզակի երկրներից է, որոնց տարածքում երկար ժամանակ պատերազմներ չեն եղել: Չնայած դրան՝ ԱՄՆ-ը մասնակցել է ինչպես Առաջին, այնպես և Երկրորդ համաշխարհային պատերազմներին և մեծապես նպաստել դաշնակիցների՝ Գերմանիայի դեմ մղած պայքարին։ Հետագա տարիներին պատերազմական գործողություններ է վարել Կուբայում, Կորեայում, Վիետնամում, Իրաքում և Աֆղանստանում։

Արդյունաբերություն

ԱՄՆ-ում զարգացած են ժամանակակից արդյունաբերության բոլոր ճյուղերը, հատկապես ավտոմոբիլային, ավիատիեզերահրթիռային, նավթավերամշակման, քիմիական, մեքենաշինական, հաստոցաշինական և ատոմային արդյունաբերությունը։ ԱՄՆ-ը տալիս է համաշխարհային մեքենաշինության արտադրանքի 25%-ը։ Տրանսպորտային մեքենաշինության գլխավոր ճյուղը ավտոմոբիլաշինությունն է, որն աչքի է ընկնում արտադրական և տարածքային համակենտրոնացման բարձր աստիճանով։ Հիմնական արտադրանքը բաժին է ընկնում «Ջեներալ Մոթորս», «Ֆորդ Մոթորս» ընկերություններին: Ավտոմեքենաներ են արտադրվում 26 նահանգի մոտ 150 քաղաքում։ Գլխավորը Միչիգանի նահանգն է, որտեղ գտնվում է «ավտոմեքենաշինության մայրաքաղաք» Դետրոյտը։ Ավտոմեքենան շատ մեծ դեր ունի ամերիկացու կյանքում: Քաղաքային ուղևորափոխադրումների 82%-ը բաժին է ընկնում անձնական օգտագործման ավտոմեքենաներին, հեծանվորդներին և հետիոտներին`   10%-ը, իսկ հասարակական տրանսպորտին՝ ընդամենը 3%-ը։ Մեծ զարգացում է ստացել ավիատիեզերահրթիռային արդյունաբերությունը, որն արտադրում է մարդատար, ռազմական, բեռնատար օդանավեր, տիեզերանավեր, հրթիռներ։

USA: description United States

ԱՄՆ-ում են գտնվում նաև աշխարհահռչակ «Բոինգ» (օդանավեր արտադրող) և «Իսթման Կոդակ» (օպտիկական սարքեր, լուսանկարչական ապարատներ արտադրող) ֆիրմաները։ Համաշխարհային ճանաչում են ձեռք բերել համակարգիչները (Սիլիկոնյան հովիտ), ռադիոէլեկտրոնային, էլեկտրատեխնիկական սարքերի արտադրոթյունը։

ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղն է գրավում նաև քիմիական արդյունաբերության արտադրանքի, գործվածքների, ծխախոտի («Մալբորոյի երկիր») արտադրության ծավալով։

Գյուղատնտեսություն

Շատ զարգացած է նաև գյուղատնտեսությունը, որի բոլոր ճյուղերում լայն կիրառում ունի տեխնիկան։ Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսերն են եգիպտացորենը, ցորենը, սոյան, բամբակենին, ցիտրուսները, ծխախոտը, գետնանուշը, շաքարի ճակնդեղը: ԱՄՆ-ը տալիս է համաշխարհային գյուղատնտեսական արտադրանքի մոտ 25%-ը, այդ թվում՝ սոյայի 60%-ը, եգիպտացորենի, ցիտրուսների, մսի 20%-ը, կաթի, բամբակի, ցորենի, ձվի 15%-ը։

Բնակչություն

ԱՄՆ-ի ներկայիս ազգային կազմը խիստ խայտաբղետ է։ Բնակչության հիմնական մասը կազմում են ներգաղթած¬ անգլիացիներն ու իռլանդացիները և Աֆրիկայից ժամանակին բռնի բերված սևամորթները, կան նաև տեղաբնիկ հնդկացիներ, գերմանացիներ, շվեդներ, հոլանդացիներ և այլք։ Պետական լեզուն անգլերենն է, որը բառապաշարով և արտասանությամբ տարբերվում է բուն (բրիտանական) անգլերենից։ Այդ լեզուն ստացել է «ամերիկյան անգլերեն» անվանումը։ ԱՄՆ-ի բնակչությունը հիմնականում ապրում է քաղաքներում։

Նշանավոր անձինք

ԱՄՆ-ը նշանավոր շատ մարդկանց հայրենիքն է. հայտնի են ականավոր քաղաքական գործիչներ Բենջամին Ֆրանկլինն ու Աբրահամ Լինքոլնը, գյուտարարներ Ռոբերտ Ֆուլտոնը կառուցել է առաջին շոգենավը, Պ. Կուպերը ստեղծել է շոգեքարշը, Ու. Հանթը՝ կարի մեքենան, Ս. Մորզեն՝ հեռագրական սարքը, Ալեքսանդր Բելը՝ հեռախոսը, Թոմաս Էդիսոնը՝ շիկացման էլեկտրական լամպը և էլի մի շարք նշանավոր գյուետր, Ու. Բարրոուզը՝ հաշվիչ մեքենան, Ռ. Օպենհայմերը՝ առաջին ատոմային ռումբը։ ԱՄՆ-ը համարվում է առանձին գիտությունների «հայրենիքը»։ Կիբեռնետիկայի «հայրը» Ն. Վիներն է, սաղմնաբանության հիմնադիրը՝ Ռ. Հարրիսոնը, երկրաքիմիայինը՝ Ֆ. Քլարկը, գենետիկայինը՝ Թ. Մորգանը: Վիթխարի են ԱՄՆ-ի նվաճումներն աստղագիտության և տիեզերքի ուսումնասիրության բնագավառում. ղեկավարվելով ամերիկյան աստղագետ Փ. Լոուելի տեսական կանխագուշակումներով՝ Ք. Թումբոն 1930 թ-ին հայտնագործել է Պլուտոն մոլորակը, Գ. Դեյպերը՝ տիեզերական միգամածությունը, Ն. Արմսթրոնգը և Է. Օլդրինը առաջինն են վայրէջք կատարել Լուսնի վրա (1969 թ.)։ Գրողներ Մարկ Տվենը, Ջեկ Լոնդոնը, Թեոդոր Դրայզերը, Էդգար Ալլան Պոն, Ուիլյամ Ֆոլկները, Ֆրենսիս Ֆիցջերալդը, Ուիլյամ Օ’Հենրին, Ջերոմ Սելինջերը, Հերբերտ Ուելսը, հայազգի Վիլյամ Սարոյանը և շատ ուրիշներ հայտնի են ամբողջ աշխարհում։

ԱՄՆ 46-երորդ նախագահ՝ Ջո Բայդեն

Joe Biden - CNBC

Իմ պատրաստած տեսանյութը՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s