Ֆիլմի դիտում

Ֆիլմը դիտել եմ այստեղից՝ վավերագրական ֆիլմ

Պատմության դասաժամերին դիտեցի և վերլուծեցի այս ֆիլմը։ Վավերագրական ֆիլմը պատմում է կրտսեր Ալիևի մասին, նրա կյանքի, կարիերիայի և նախագահի պաշտոնի զբաղեցման մասին։

Որոշեցի դիտել հենց այս ֆիլմը, քանի որ իմ մոտ հետաքրքրություն առաջացավ, ուսումնասիրելու մեր դարավոր թշնամու առանորդի՝ Իլհամ Ալիևի դժվար կամ էլ հեշտ կյանքի մասին։

Իլհամ Ալիև, ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի մայրաքաղաք՝ Բաքվում։ Նրա հայրը՝ Հեյդար Ալիևը եղել է երկրորդ նախագահը, կարելի է ասել, կրտսերը հաջորդել է հորը։

Two Aliyevs, One Footstep: Ilham's Presidency in the Shadow of His Father's  Legacy - MEYDAN.TV

Իլհամ Ալիևի նախագահական իննոգուրացիայից մի քանի շաբաթներ առաջ, Բաքվում տեղի են ունեցել արյունոտ ու ցավալի միջադեպեր։ Մարդիկ դեմ էին Ալիևի իշխանությանը։ Հոկտեմբերի 31-ին 2003 թվականին Իլհամ Հեյդար օղլու Ալիևը ընտրվեց Ադրբեջանի նախագահ։ Հաջորդելով հորը, նա պահպանեց սահմանադրությունը, բայց որոշ կետեր և օրենքներ հանեց ու ավելացրեց։ Պահպանեց իր երկրի ներկա իրավիճակը, և սկսեց իր շարժումը, իր գործունեությունը նախագահի պաշտոնում։ Նա վերընտրվեց չորս անգամ Ադրբեջանի նախագահ։ 2018 թվականի ընտրություններում սահմանցե նոր ռեկորդ, հավաքելով ռեկորդային 69,4 տոկոս ձայները։ Ադրբեջանը հասկացավ, որ այդ մարդը եկել է փրկելու Ադրբեջան կատասրոֆիկ վիճակից։ Իլհամ Ալիևը իր ելույթում ասած, որ երկիրը ընտրել է ստաբիլությունն ու զարգացումը։ Նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան դարձավ փոխնախագահը, նա նույնպես մին օրս զաղվում է իր գործունեությամբ և կատարում է որոշ բարեփոխումներ իր երկրում։ Իլհամ Ալիևի քաղաքական պարտիան “Նոր Ադրբեջան պարտիան” խորհրդարանում 125 մանդատից ստացավ 69-ը, կեսից մի քիչ ավելին։ Միլի Մեջլիսում հաստատեց իր ներկայությունն ու ազդեցությունը։

Azerbaijan Milli Majlis Parliament 2022.svg

Հայ-ադրբեջանական հակամարտության իր տեսակետը

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հակամարտությունը սկսվեց ԽՍՀՄխի փլուզումից մի քանի տարի անց՝ Լեռնային Ղարաբաղի պատճառով։ Լեռնային Ղարաբաղը վերդարաձվեց ՀՀ կազմ, 1992-1994 թվականի պատերազմից հետո, երբ հայերը հաղթանակ տարան։ Ադրբեջանը դեռ այդքան էլ զարգացած չէր։ Այս հակամարտությունից հետո ՀՀ-ի և ԱՀ-ի միջը հարաբերությունը սկսեցին գնալով վատթարանալ, սկսվեցին նոր լարված իրավիճակներ սահմանին, որը ի վերջո հանգեցրեց Ապրիլյան քառօրյա պատերազմին։

2020 թվականի պատերազմից հետո, Ադրբեջանը հաղթանակ տարավ և տիրապետեց ԼՂՀ-ի շուրջ 75%-ին։ Ադրբեջանի ղեկավարության տակ անցան յոթ շրջանները՝ Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլին, Զանգիլանը, Ջեբրայիլը, Ֆիզուլին ու Աղդամը։ Նաև իր տիրապետության տակ անցավ պատմական Շուշի բերդաքաղաքը, որոնք ադրբեջանցիները անվանում են Շուշա։

Մինչև օրս Ալիևը կոպիտ ասած, տեղը չի սթրվում, ու շարունակում է հրահրել նոր պատերազմին։ Նրա ներխուժման պատճառով տուժում են շատ հայեր, բնակիչներ, անմեղ մարդիկ, որոնք ապրում են մոտակայքում։ Իլհամ Ալիևի քաղաքականությունը ուղղված է հայերին ոչնչացնելուն և նոր ցեղասպանություն կազմակերպելուն։ Ամբողջ աշխարհը ԼՂՀ-ն ճանաչում է, որպես Ադրբեջանի տարածք, և դե-ֆակտո ստացվում է, որ հայերն են այն օկուպացրել։

Իլհամը Ալիևը շարունակում է իր ռազմավարությունը և փորձում է ամեն տեղ ինչ-որ նոր տեխնոլոգիաներով վախացնել հայ զինվորներին, որոնք կանգնած են սահմանին։ Իլհամ Ալիևը չի կողմնորոշվում, նա նորից ու նորից ցանկանում է ուժով վերցնել Գորիս-Կապան ավտոճանապարհը, որը նաև Հայաստանի համար է կարևոր կետ, քանի որ այդտեղով է անցնում հայ-իրանական սահմանը։

Պարզապես Իլհամ Ալիևը չի պատկերացնում, թե այդպիսի քայլով ինչ պատերազմի է հրահրում իր ազգին։ Այդ ճանապարհի պաշտպանությամբ կզբաղվի Իրանը, եթե Ադրբեջանը մտնի այդտեղ։ Այս վավերագրական ֆիլմը շատ հետաքրքիր էր, իհարկե ուկրաիներեն լեզվով էր, բայց միևնույնն է շատ հետաքրքիր էր, խորհուրդ եմ տալիս դիտել և իմանալ ավելին դարավոր ոսոխի բութ առաջնորդի մասին։

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s