Հանդիպում — քննարկում

Տիգրան Հայրապետյան գրադարանում այսօր տեղի ունեցավ քննարկում — հանդիպում։ Հրավիրել էին հայ բանաստեղծ, գրող Մհեր Արշակյանին։ Թեման Ֆրանց Կաֆկան էր, և նրա հանրահայտ վիպակը՝ Կերպարանափոխությունը։

Քննարկումը տեղի ունեցավ ազատ ու հետաքրքիր մթնոլորտում։ Ես իհարկե շատ ակտիվ չէի, կարելի է ասել լսողի դերում էի, բայց դրա հետ մեկ տեղ կարողացա ստանալ բոլոր ինձ հուզող հարցերի պատասխանները։ Մենք քննարկեցինք Կաֆկան, Կաֆկան՝ որպես քնարական հերոս, որպես գյուտարար և որպես աբսուրդ ժանրի ստեղծող, մտավորական։ Մտածեցինք, վերլուծեցինք նրա կյանքի տարիները։ Ինձ տանջող բոլոր հարցերը կապված էին Կաֆկայի հետ, քանի որ առաջնային հերթին ես ցանկանում էի հասկանալ, թե ինչու՞ այդպես պարզ, բայց այդպես դժվար է գրել հայտնի բանաստեղծը։ Ես հասկացա, որ դա կախված էր նրա թախծոտ կյանքի հետ։ Մենք խոսեցինք, քննարկեցինք, գրողը մեզ պատմեց Կաֆկայի կյանքի մի պատմություն, երբ մանկիկ ժամանակում Կաֆկայի լացուկոծի պատճառով, նրա պատշգամբ ուղարկեցին։ Քննարկեցինք, վերլուծեցինք Կաֆկայի պահվածքը, վարքը։ Ինձ շատ էր հետաքրքրում այն փաստը, թե ինչու՞ է հեղինակը այդպես շատ կենտրոնացած մի բանի վրա, մի գաղափարի վրա։ Առաջինը դա ինչի հենց ուտիճ, մի թե չկար ուրիշ միջատ, կամ էլ կենդանի։ Հրապարակախոսը բացատրեց, որ դա կախված է սոցիալական կարգավիճակից, նաև բացատրեց, որ ուտիճները մեր կյանքում փոքրամասնություն են կազմում։ Բայց ես հասկացա, որ ուտիճը նրա տեսքը չէր, նրա պահվածքն էր։ Այսինքն ուտիճը կապված չէր նրա տեսքից, արտաքինից, այլ կախված է այն փաստից, որ նա իրեն դնում է փոքրամասնության տեղ։ Ուտիճը ինքը սպասարկողի դերում էր, այլ ոչ թե սպառողի։ Ինչպես գիտենք հասարակությունը սպասառկողներին ընդունում է, որպես ոչնչություն, որպես աղքատների, իսկ սպառողներին ընդհակառակը` մեծամասնության։ Գրեգոր Զամզան` Կերպարանափոխության գլխավոր հերոսը, միշտ ինչ-որ նպատակ ուներ։ Դա կայանում էր նրանում, թե ինչպես նրան կընդունեն ուտիճ տեսքով, թե ինչպես կվարվեն նրա հետ իր ընկերները և բարեկամները, եթե իմանան, որ նա ուտիճ է։

Քննարկումը անցավ բավական ուրախ ու զվարթ մթնոլորտում։ Մհեր Արշակյանը խոսեց Կաֆկայի ընտանիքի մասին։ Պատմեց, որ ընտանիքը չէր հետևում Զամզային, նրան մենակ էր թողնում։ Երբ Գրեգորը սովորական մարդ էր, նա սպասարկող էր, նա էր ընտանիքը պահում, բայց երբ դարձավ ուտիճ, բոլորը աչք թեքեցին նրանից։ Բոլորը կոպիտա ասած “անտեսում” էին այդ մարդուն։ Գրեգորը միշտ փորձում էր իրենց ուշադրությունը գրավել, բայց նրա մոտ դա չէր ստացվում։ Իմ կարծիքով դա կախված էր նրանից, որ նա ազատվեց աշխատանքից, ու էլ չէր կարող տունը պահել։ Հայրն ու մայրը նրան մենակ էին թողնում, անտեսում էին, քանի որ եկամուտ բերող տանը չկար։ Իսկ քույրը մի որոշ ժամանակ նրան ուտելիք էր բերում, խոսում էր նրա հետ։ Ի դեպ նա ջութակի էր գնում, ու այդպես հիացնում էր Զամզային։ Զամզան արվեստ սիրող էր, նա միշտ ասում էր, որ ջութակը շատ գեղեցիկ գործիք է, պետք է այն արդարացնել։ Քույրն էլ ոգեշչվում էր այդ խոսքերից։ Զամզանը նրան խոստացել էր, որ նա կգնա երաժշտական դպրոց։

Իսկ հոր հետ հարաբերությունները չկարգավորվեցին։ Հայրը ամեն խոսքի համար նրա վրա բարկանում էր, խնձոր էր նետում, և ամեն պահ, փորձում էր նրա հետ չհարաբերվել։ Ուտիճն էլ գնալով թուլանում էր, արդեն զգում էր, որ ինքը ոչնչություն է, արդեն ինքը փոքրամասնություն է։ Հետաքրքիրն այն է, որ “Կերպարանափոխությունը” տերմիմը չէր վերաբերվում Գրեգորին, վերաբերվում էր նրա ընտանիքին, թե ինչպես իրենք կերպարանափոխվեցին ու դարձան ոչ հարազատներ։ Արդեն իսկ նրանք էլ էին ասում, որ Զամզանը իրենց ընտանիքի անդամ չի, արդեն նա չկա իրենց ընտանիքում։ Այդպես ստիպում էին հասկանալ, որ ամեն ինչ ավարտված էր նրանց միջև։ Ուտիճն էլ այս ամենից ավելի էր վրդովվում, ու այդպես էլ ավարտվեց նրա դաժան պատմությունը։ Ընտանիքը կերպարանափոխվեց, այսինքն բարին դարձավ չար։ Գրեգորը փորձում էր ամեն ձև վերականգնել հարաբերությունները, բայց ապարդյուն էին բոլոր փորձերը։ Նա արդեն ուղղակի միջատ էր, որը սպասում էր իր վախճանին։ Այդպես էլ մեր կյանքում է։ Ուտիճները, մլակները, մոծակները և ուրիշ միջատները սատկում են ուտելիքի անբավարարությունից, իսկ Զամզանը մահացավ դրսևորությունից։ Այսինքն էլ մարդ չկար, որ նրան ձեռք մեկներ ու օգներ, բոլորը արդեն աչք էին քաշել։ Սա էլ ապացուցում էր այն, թե ինչի միջով է անցել հեղինակը՝ Ֆրանց Կաֆկան։ Սա ապացուցեց, թե ինչքան դաժան է եղել նրա կյանքը։

Պատմությունը ինքը բավականին ծավալուն էր, և երբ ես այն ընթերցում էի, կային որոշ պահեր, որոնք անհասկանալի էին, մի քիչ անտանելի, բայց պատմությունը փոխանցեց այն ինչին ես սպասում էի։ Մհեր Արշակյանի ու խմբի վերկուծությունից հետո ես ավելի շահախնդիր դարձա, ավելի խորը ուսումնասիրել այդ աբսուրդ գրողին, նրա ոճը ու նրա կյանքը։ Անչափ գոհ եմ, որ կարողացա մասնակից դառնալ քննարկմանը։ Մեզ նաև հաջողվեց դիտել փոքրիկ բեմականացումը, որը նվիրված էր մեծ գրողի կյանքին։ Փոքր դահլիճում մենք կարողացանք ականատես լինել այդ զգացմունքային պահերին։ Անչափ հուզիչ էր։ Գոհ և շնորհակալ եմ։

Այսօր Մայր դպրոցի դահլիճում ցուցադրվեց «Կաֆկա» փիլիսոփայական ներկայացումը՝ նվիրված գրողի կյանքի վերջին շրջանին, որ նպատակ ուներ սեր, հետաքրքրություն առաջացնել  նրա թողած գրականության հանդեպ: Սա ութերորդցի սովորող Միքայել Շվագիրի անհատական նախագիծն էր՝ պիեսն ու բեմադրությունը՝ ներկայացված ընկեր սովորողների կողմից: Շնորհակալ ենք ջերմ արձագանքների համար:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s