
«Կաֆկա» փիլիսոփայական ներկայացումը՝ նվիրված գրողի կյանքի վերջին շրջանին, ութերորդցի սովորող Միքայել Շվագիրի անհատական նախագիծն էր: Սարալանջ ռադիոյի եթերում պիեսի մասնակից սովորողներն են:
Հաղորդավարներ` Հասմիկ Սարգսյան, Դավիթ Մուրադյան
Համակարգումը` Անահիտ Մելքոնյանի
Շատ հետաքրքիր պիես էր, ես անչափ շնորհակալ էի այդպիսի զգացմունքային ու հուզիչ բեմադրման համար։ Դա հրաշք էր։ Ես շատ չէի հետաքրքրվում այդ մարդով, բայց հիմա սկսեցի ավելի շատ հարգել ու սիրել Ֆրանց Կաֆկային։ Ութերորդցիները շատ հետաքրքիր ու հուզիչ պիես էին ներկայացնում, ու իմ կարծիքով ոչ բոլորն են պատրաստ այդ քայլին։ Ութերորդցիներից մի քանի հոգուց հարցազրույց վերցրեցինք։ Նրանք պատմեցին իրենց զգացմունքների, տպավորությունների մասին։ Շատ հետաքրքիր էր։ Անչափ շնորհակալ եմ Միքայել Շվագիրին, ով ստեղծեց այս բեմադրությունը։ Միքայելը նա էր, ով ստեղծեց այդ պիեսը հիմնվելով բաց աղբյուրներով ու ստեղծեց մի շատ հրաշալի պատկեր։ Դիտելով բեմականացումը, ես իրոք զգացի այդ ամբողջ ներքուստ ցավը, որը ապրել է հայտնի գրողը։