Ֆիզիկական մարմին և նյութ։ Նյութի կառուցվածք։

18․04-22․04

Դասի  թեմանՖիզիկական մարմին և նյութ:Նյութի կառուցվածք:

Ատոմներ և մոլեկուլներ: Մոլեկուլների շարժում: Դիֆուզիա:

Մոլեկուլների քաոսային շարժման արագություն և մարմնի ջերմաստիճանը: Ջերմաչափ: Ջերմաստիճանային սանդղակ

Դասարանում քննարկվող հարցեր

1. Ինչի՞ց են բաղկացած ֆիզիկական մարմինները։

Բոլոր ֆիզիկական մարմինները բաղկացած են նյութերից։

2. Ինչպիսի՞ կառուցվածք ունի նյութը։

Նյութը բաղկացած է մոլեկուլներից, իսկ մոլեկուլները իրենց հերթին՝ ատոմներից։

3. Ինչպե՞ս են անվանում նյութի մասնիկները։

Նյութի մասնիկները անվանում են ատոմներ։

4. Ո՞ր նյութն են անվանում տարր։

Միևնույն ատոմից բաղկացած նյութը կոչվում է տար։

5. Ի՞նչ է մոլեկուլը։

Մոլեկուլը մեկից ավելի ատոմների միացման դեպքում առաջացած մասնիկն է:

6. Ի՞նչ է դիֆուզիան։

Դիֆուզիան այն ֆիզիկական երևույթը, որի ժամանակ նյութերը ինքնաբերաբար խառնվում են:

7. Ինչպե՞ս է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում։

Գազերում դիֆուզիան ավելի արագ է ընթանում, քան հեղուկներում: Դիֆուզիա է տեղի ունենում նաև պինդ մարմիններում, սակայն ավելի դանդաղ, քան հեղուկներում:

8. Ինչպե՞ս է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:

Ջերմաստիճաանը բարձրացնելիս նյութի մասնիկները՝ մոլեկուլները արագացնում են իրենց անկանոն, քաոսային շարժումները և դիֆուզիայի ընթացքը ավելի է արագանում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s