Ես` որպես ճարտարապետ, իմ երկրում շատ բան կփոխեմ, քանի որ ոչ միայն ինձ, այլ ամբողջ ժողովրդին այդքան էլ դուր չի գալիս Երևանի տեսքը։ Քաղաք մտնելուն պես, մենք երթևեկում ենք ասֆալտապատ ճանապարհներով։ Առաջին հերթին, ես կփոխեմ ճանապարհների օգտագործման պայմանները։ Քանի որ, Երևանի արվարձաններում արդեն գործում են տասնյակ նոր ու երկար ճանապարհներ, որոնք պահանջում են նոր ռեմոնտ, քանի որ դրանք անցնում են բնակելի տարածքներով։ Լավ օրինակ է հյուսիս-հարավ ճանապարհը, որը վերջանում է ՀԱԹ թաղամասում։ Իհարկե, այն շատ մեծ դեր ունի ճանապարհաշինության ու երթևեկության մեջ, բայց ամեն դեպքում այն չպետք է լիներ այն մասում, որտեղ, որ բնակելի տներ են տեղակայված։ Բացի դրանից, պետք է նաև փոխել ճանապարհների կառուցվածքը։ Շատ եմ նկատել փողոցներ, որոնք կոպիտ ասած “փլված են”, պետք է դրանք վերականգնել։ Ճանապարհները քաղաքի կարևոր բաղկացուցիչ մասերից են, որոնց շնորհիվ մարդու մոտ պատկերացում է առաջանում քաղաքի վերաբերյալ։
Երկրորդ հերթին պետք է փոխել ընդհանուր քաղաքի տեսքը, քանի որ այն հնացել է։ Իմ կարծիքով Երևանին չէր պակասի մի քանի բարձրահարկ, կոմֆորտ շենքեր, որոնք գեղեցկություն կավելացնեին։ Ես իհարկե դեմ չեն այն փաստին, որ Երևանը “վարդագույն տուֆի” քաղաք է, բայց արդեն այդպիսի շենքերը հնացել են։ Դրան ավելացում, կարող եմ ասել, որ այդպիսի շենքերը ավելի դիմացկուն չեն, և հագեցած չեն նոր պաշտպանիչ տեխնոլոգիաներով։ Իմ կարծիքով, եթե Երևանը անց է կատարում մեգապոլիսի շրջան, ապա պետք է փոխել մետրոյի ու ստորգետնյա երթևեկության ցանցը։ Պետք է ավելացվեն կայարաններ, քանի որ քաղաքի մի մասին մյուս մասը հասնելու համար այդպիսի կայարաններ չկան, քանի որ դրանք երթևեկում են միմիայն քաղաքի կենտրոնում։ Իմ կարծիքով, տարիների ընթացքում կարելի է կառուցել մետրոների նոր կայարաններ, որոնք հագեցած կլինեն պաշտպանիչ հանգամանքներով, նույն էլ մետրոները։ Մետրոներով ավելի հեշտ և ավելի արագ են մարդիկ երթևեկում, և իմ կարծիքով դա լավ առաջընթաց կլինի քաղաքի վերաշինման գործում։ Երրորդ հերթին պետք է փոխել տրանսպորտը։ Իհարկե, արդեն պատվիրվել են տասյակ նոր ավտոբուսներ, որոնք կառուցում են Երևանի տեսքը, բայց հին սովետական “ավտոբուս-գազելները” միևնույնն է փչացնում են քաղաքի տեսքը։
Ես կփորձեմ կառուցել նոր ուսումնական հաստատություններ, քանի որ երկիրը անց է կատարում դեպի թվային նոր դարաշրջան։ Ես կփորձեմ կառուցել այնպիսի դպրոցներ, որտեղ երեխաները սիրով կհաճախեն ու կսովորեն, որպեսզի զարգացնեն իրենց երկիրը։ Կարծում եմ չէր պակասի սոցիալական զարգացման ցուցանիշի բարձրացումը։ ՀՀ քաղաքացիները զարգացման ցուցանիշը ոչ արագ տեմպով տարեկան բարձրանում է։ Նաև, ամենակարևոր խնդիրը՝ աղբը։ Այո, աղբի պատճառով Երևանը հայտնվել է Թոփ ամենապղտոր քաղաքների ցուցակում։ Եվ այդ իսկ պատճառով, ես կարծում եմ, որ պետք է ընդունվի նոր օրենք աղբի վերաբերյալ, քանի որ աղբի պատճառով և՛ երկիրն է աղտոտվում, և՛ քաղաքի միջավայրը, և՛ օդը, և՛ բնությունը և՛ քաղաքի տեսքը։ Սա է կարևորագույն խնդիրը, որ պետք է լուծվի։ Եվ ես կարծում եմ վաղ, թե ուշ այս հարցով կզբաղվեն քաղաքացիները, քանի որ դա արդեն վտանգ է մարդու համար։
Պետք է զբաղվել ճարտարապետության հարցերով։ Պետք է ամենակարևորը ուշադրություն դարձնել անվտանգությանը, քանի որ մեր ժամանակներում աճել է գողության, սպանության ցուցանիշը, որը ազդում է քաղաքի ընդհանուր տեսքի և անվտանգության վրա։ Իմ կարծիքով, ոչ միայն Երևանում, այլ ամբողջ երկրում պետք է փոխել ուսուցման կարգը։ Իմ կարծիքով “թուղթ ու գրիչ”-ով աշխատանքը մնացել է անցյալում, մենք արդեն անց ենք դարձել թվային աշխարհ, և ուսուցումն էլ պետք է համապատասխանի դրան։ Բայց, երբեք չպետք է անել այնպես, որպեսզի հայերն մոռանան տառերն ու գրերը։ Ամենակարևորը ուսուցման ոլորտում իմ կարծիքով հարևանի լեզվի ուսուցումն է։ Ես լիովին կողմ եմ ադրբեջաներենի ու թուրքերենի դասավանդմանը ՀՀ տարբեր դպրոցներում։
Պետք է լրջորեն զբաղվել ամայի տարածքների բնակեցմամբ։ Կարող եմ, որպես օրինակ, բերել Արարատի մարզի հարթավայրերը, որոնք ամայի են ու անբնակ։ Պետք է դրանով զբաղվել և բնակեցնել այն տեղերը, որտեղ դատարկություն է տիրում։ Սա կարող է ճարտարապետության մտքի առաջընթաց լինել։