Իրավունք՝ Գնահատում

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը

Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա պատասխանեք հարցերին․

Ե՞րբ եք գնահատվում

Մենք գնահատվում ենք գրեթե բոլոր առարկաներից յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը։

Ո՞վ է գնահատում

Գնահատում է ուսուցիչը, որոշ դեպքերում պրոցեսին կարող է մասնակցել կազմակերպիչը։ Ուսուցիչը գնահատում է սահմանված կարգին համաձայն։

Ի՞նչն են գնահատում

Իմ կարծիքով գնահատում են բլոգային ուսումը, այսինքն բլոգային ակտիվությունը, հաշվի են առնում սովորողի վարքագիծը, թե դասի ժամանակ, թե դասից դուրս, նաև հաշվի են առնում սովորողի ակտիվությունը թեմայի վերաբերյալ դասարանական քննարկման ժամանակ, բլոգավարության հիմունքները, ճամփորդական նախագծերը, ճամփորդությունները, արտդպրոցական կամ ներդպրոցական միջոցառումների մասնակցումը, եռօրյա արշավները, որոնք ճամփորդության բաղկացուցիչ մասն են համարվում, նաև լրացուցիչ կրթական նախագծերը, որը սովորողը ինքնուրույն մշակել, հետազոտել ու ստեղծել է։ Վերջին նշածներս խրախուսվող բաղադրիչներ են։

Ինչպե՞ս են գնահատում

Գնահատումը կատարվում է 10 միավորանոց, իսկ որոշ առարկաների դեպքում՝ 2 միավորանոց համակարգով։ Համակարգը գործում է աճման կարգով և պայմանավորված է սովորողի ուսուցման մակարդակից, թե ինչպիսի գիտելիքների է նա տիրապետում, որքան միավոր է վաստակել, կատարել հետազոտություններ և այլ անհատական նախագծերը։ Գիտելիքները ամփոփվում և գնահատումը կատարվում է առարկան դասավանդողի կողմից։ Հաշվի առնելով հիշատակված կետերը՝ աշակերտը գնահատվում է 10-միավորանոց համակարգով։ Գնահատման պրոցեսին իրավունք ունեն հետևել աշակերտների ծնողները, ովքեր ենթադրյալ խախտումներ, կողմնապահություն կամ որևէ այլ խախտումներ նկատելու դեպքում կարող են բողոք ներկայացնել ուսուցչի գործողությունների դեմ կամ վերադասության կարգով դիմել դպրոցի տնօրինությանը։

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

Հարցին կպատասխանեմ հետևյալ կերպ։ Իմ կարծիքով գնահատումը պետք է, բայց անպայման չէ։ Գնահատման շնորհիվ աշակերտը ստանում է իրեն չափորոշված, հստակեցված և համապատասխանեցված նիշ։ Այդ նիշը իր մեջ ներառում է երեխայի կրթվածության մակարդակը, բլոգավարությունը, ակտիվությունը, ճամփորդական-հետազոտական-թարգմանական և լրացուցիչ աշխատանքները։ Նիշը որոշում է դասավանդողը հենվելով երեխայի աշխատասիրության, բլոգավարության, վարքի սկզբունքների վրա։ Իմ կարծիքով գնահատումը հարկավոր է, քանի որ գնահատման շնորհիվ աշակերտը հասկանում է, թե որտեղ է թերացել, և թե ինչը պետք է շտկի։ Գնահատման շնորհիվ աշակերտը հասկանում է, թե ինչքան միավորի է աշխատել, արժանացել, և թե ինչքան տեղ ունի դեռ աշխատելու և հասնելու։ Գերազանցը չեմ համարում գագաթնակետ, քանի որ դա միայն օրենքով է այդպես, բայց իրականում երեխան կարող է ավելիին հասնել, քան 10-ի, սակայն քանի որ դա վերջին միավորն է գնահատման համակարգում, ուստի պետք է ենթարկել օրենքին և գնահատել ըստ օրենքի։ Գնահատումը որպես այդպիսին ճիշտ եմ համարում։

https://www.mskh.am/am/44761 -գնահատումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Ինչպես արդեն նշեցի, գնահատումը ճիշտ ու հարկավոր եմ համարում։ “Գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց” արտահայտությանը դեմ չեմ կարող գնալ։ Միտքը շատ ճիշտ է ձևակերպված ու հստակեցված։ Սովորողը ստանում է ամսեկան գնահատականը իր ամսեկան կատարած աշխատանքների, հետազոտությունների, անհատական նախագծերի, բլոգավարության հիման վրա։ Եվ իմ կարծիքով գնահատականը խրախուսման լավագույն միջոցներից է, քանի որ գնահատականը ցույց է տալիս աշակերտի աշխատասիրության, բլոգավարության, խելացիության մակարդակը, ըստ որի նա գնահատվում է։ Խրախուսանքը կապված է գնահատականի հետ։ Երբ երեխան ստանում է իրեն չափորոշված գնահատականը, դա լինի բավարար, կամ ոչ բավարար, միևնույնն է աշակերտը հասկանում է, որ ինչ-ով չափով աշխատել է և արժանացել է խրախուսանքի։ Խրախուսանքը անկախ գնահատականից, պետք է միշտ լինի, քանի որ երեխան, լինի քիչ, թե շատ, բայց աշխատում է։ Համաձայն եմ, որ խրախուսանքը լինի նույնպես սահմանափակ ու չափորոշված։

“Որպես զարգացումն ապահովող միջոց” մտքի հետ չեմ կարող լիովին համաձայնվել, քանի որ ոչ բոլոր դեպքերում է դրական ազդեցություն թողում խրախուսանքը երեխայի վրա, ըստ որի պայմանավորված է զարգացման ապահովումը։ Լինում են դեպքեր, երբ երեխան ծուլանում է և ստանում է ավելի փոքր նիշ ներկա պահին, քան թե ստացել էր անցած ամիս։ Դա կապված է աշխատասիրության ու ծուլության մակարդակի հետ։ Խրախուսանքը միշտ չէ, որ դրական է ազդում, բայց միևնույնն է խիստ անհրաժեշտ, բայց սահմանափակ եմ համարում։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

Գնահատման գործընթացը մեկամսյա պրոցես է, որի ժամանակ հաշվի են առնվում աշակերտի ձեռք բերած հմտությունները, ուսումնական բլոգի հասանելությունը, բլոգավարությունը, անհատական կամ հետազոտական նախագծերը։ Գնահատումը տևում է մեկ ամիս և ամփոփիչ գնահատականի համար հաշվի են առնվում մեկ ամսում երեխայի աշխատասիրության, ձեռք բերած գիտելիքի մակարդակները և աստիճանները։ Հաշվի է առնվում ամեն ուսումնական օրվա պրոցեսը, որի ժամանակ դասավանդողը կարծիք է հայտնել աշակերտի վերաբերյալ։ Եվ, այդ կարծիքը ամփոփիչ գնահատականի ժամանակ հաշվի է առնվել, և ազդել է գնահատականի վրա՝ դրական կամ բացասական։ Երեխան գնահատվում է իր ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների հիման վրա, որը նույնպես հաշվի է առնվում դասավանդողի կողմից։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։

Գնահատման գործընթացը կատարվում է մի քանի փուլերով։ Առաջին փուլի ընթացքում դասավանդողը ստուգում է յուրաքանչյուր աշակերտի ուսումնական բլոգը անկախ առկա, թե հեռավար պայմաններից, այնուհետև ամփոփում է աշակերտի կատարածը և դնում է դրական կամ բացասական արժեք։ Երկրորդ փուլի ընթացքում, ամփոփման ու գնահատման ժամանակ, դասավանդողը չափում է երեխաների գիտելիքները, տիրապետվող հմտությունները, անհատական նախագծերի ամփոփումները։ Ստուգում ու հարցուփորձ է անում, որի հիման վրա դնում է դրական կամ բացասական արժեք կատարած աշխատանքի համար։ Երրորդ փուլի ընթացքում ստուգում է սովորողի նկատողությունների ցուցակը, վարքագիծը, ըստ որի դնում է արդեն երրորդ դրական կամ բացասական արժեքը։ Ի վերջո, դասավանդողը ամփոփում է յուրաքանչյուրի բլոգը, ակտիվությունը, վարքագիծը և սահմանված կարգի համաձայն չափորոշված, հստակեցված ու համապատասխանեցրած գնահատական է դնում մատյանում, որտեղ կարող է նիշը տեսնել աշակերտի ծնողը և ինքը՝ աշակերտը։

«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.

2) հմտություն.

3) դիրքորոշում.

4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI 

Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։

Կարևորագույն բաղադրիչը համարում եմ գիտելիքը, քանի որ ձեռք բերած գիտելիքը ամենաբարձրն է գնահատվում։ Իմ կարծիքով, գիտելիքը մեծ մասով ազդում է ամփոփիչ ամսեկան գնահատականի վրա։ Դիրքորոշումը ամենակարևոր բաղադրիչներից եմ համարում, քանի որ դիրքորոշման ժամանակ ավելի հեշտ ու արագ է ստացվում աշակերտի հետ աշխատելը, քանի որ վերջինս հստակ գիտակցում է, թե ինչ է նա ընտրել և թե սպասվելու նրան ապագայում։ Իմ կարծիքով, մեր դպրոցի ամենակարևոր ու անհրաժեշտ մասը դա դիրքորոշումն է, քանի որ դրա շնորհիվ երեխան կարողանում է շուտ կողմնորոշվել և ընտրել իր նախասիրություններին ու հմտություններին համապատասխան մասնագիտություն, որը ապագայում կդառնա գործի հիմնական բաղադրիչ։ Վերջին կետերը նույնպես կարևոր, բայց ոչ այնքան կարևոր եմ համարում։ Ձեռք բերած հմտությունները, որոնք սովորողը ստացել է անհատական նախագծեր, հետազոտական աշխատանքներ կատարելու ընթացքում, խրախուսվում են դասավանդողի կողմից և ազդում են գնահատականի վրա դրական մասով։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s