

Վերլուծություն՝
Վահագն Դավթյանի հերթական պայծառ, համոզող և հագեցած բանաստեղծությունը։ Վահագն Դավթյանի բնությունը լիովին տարբերվում է մյուս անվանի գործիչների ստեղծագործության բնություններից։ Վահագն Դավթյանը բնությունը ներկայացնում է որպես աշխատասեր, բուռն հագեցած, պայծառ, շողշողացող մի պատկեր, որում արտացոլվում են ամեն բույսի, ամեն ծառի ու կենդանու արկածները։ Վահագնը պատմում է, թե ինչպես է զարգացած առօրյան։ Գետը վազում է, ինչքան արագ որ կարող է, ծառերի տերևները պահմտոցի են խաղում։ Այս հանգիստ, հարաբերական տրամադրությունը ավել չէ, լրացուցիչ էֆֆեկտ չէ, այն հենց համապատասխանում է բանաստեղծության իմաստի հետ։ Վահագնի բնությունը՝ այդ հիանալի, հանգիստ և մեկտեղ խառնիխուռն տրամադրությամբ հագեցած երևույթը, ընթերցողին փոխանցում է խառնվածություն, և ընթերցողը կարծում է, որ ամեն ինչ խառնված է, շփոթված է և ձուլված է ուրիշների հետ, բայց որ ընթերցողը շարունակում է խորանալ բանաստեղծության մեջ հասկանում է, որ բոլորը ինչ-որ չափով իրար հետ կապված են, իրար հաջորդող հանգամանքներ են։ Եթե մյուս գործիչները բնությունը համեմատում կամ նմանացնում են մարդու հետ, ապա Դավթյանը բնությունը նմանեցնում է մարդկանց առօրյայի հետ, թե իբրև, ոմանք շտապում են աշխատանքի, ուրիշները՝ երեխաները, պահմտոցի են խաղում, ոմանք քնած են, ոմանք՝ արթուն, իսկ վերջինները իրենց գժի պես են պահում։ Նաև, որպես կերպար կա նաև երեխա, որը իմ կարծիքով բուռն տրամադրության հետ բռնում է, քանի որ ավելի հետաքրքիր է կարդալ փոփոխվող սյուժեներով տեքստ, քան թե միայն մեկ խառնիխուռն սյուժեյով։ Այդ սյուժեն հետևյալն է։ Սկզբից ավելի խառն է ամեն ինչ, ամեն ինչ շփոթված է, բոլորը ինչ-որ գործով են զբաղված, բայց երբ գալիս և հասնում ենք տղային, ամեն ինչ մի պահ դադարում է, կյանքը դադարում է, այդ առօրյան դադարում է։ Դա է հետաքրքություն առաջացնում։ Վահանի բանաստեղծությամբ է պայմանավորված օրը, օրվա առօրյան։ Հիանալի, հանգիստ մեկտեղ լարված ու խառը բառերով՝ բանաստեղծը կարողացավ լիովին փոխանցել առօրյային համապատասխան մի երևույթ՝ որպես բնության մասնիկ։