«Ամբողջական աղետ» նախագիծ

Այս նախագծի շրջանակներում, ես դիտեցի բնական աղետի մասին հետաքրքիր ու ուսուցողական տեսանյութ։ Այն պատմում էր մի աշխատանքայի խմբի մասին, որը ցանկանում էր իշխանությունների կայացրած որոշման դեմ գնար։ Այդ տեսանյութը դուք կարող եք դիտել՝ հղմամբ։

Տեսանյութի հերոսները մեզ շատ հետաքրքիր ու ստեղծագործական ձևով բացատրեցին այն, որ Աֆրիկայի բնական ու կենդանական աշխարհը վտանգված է։ Տեսանյութի առաջին հատվածում, գործարարները ստեղծեցին մի թռչնի մակետ, որը հետագայում նրանց հարկավոր էր լինելու։ Մեզ ցույց տվեցին աֆրիկական երկու պետության՝ Ուգանդայի ու Տանզանայի նպատակը՝ կառուցել երկար նավթային գիծ, որը կմատակարարի օգտակար հանածոները Ուգանդայի տարածքից և դուրս գալով Տանզանիա, կկարողանա Հնդկական օվկիանոսով, Կարմիր ծովով ու Սուեզի նեղուցով, այն հասցնել դեպի Եվրոպա՝ դեպի Ֆրանսիա։

30,000+ Animal Planet Pictures | Download Free Images on Unsplash

Այս աշխատանքային խումբը իշխանությունների շահավետ ու եկամտային նպատակին որոշել է դեմ դուրս գալ, քանի որ այդ նպատակի իրականացման զուգահեռ արագ կերպով կոչնչանա նավթային գծի մոտակա բնական աշխարհը։ Նավթային գծի պատճառով կտուժեն եթե ոչ հարյուրավոր, ապա հազարավոր կենդանիներ, բույսեր, ծառեր, և այդ իսկ պատճառով այս նախագիծը միտված է դրան վերջ դնելու։

Մյուս րոպեներին նրանք արդեն ուղևորվում են Ֆրանսիա, Փարիզ, որպեսզի մասնակցեն մի մեծ կոնֆերանս-հանդիպումի, որի ժամանակ ցույց կտան կեղծ “աղետը”։ Նրանք երեք օր շուտ են ժամանում և սկսում են պատրաստվել այդ կարևոր օրվան։ Նրանք այդ երեք օրվա ընթացքում հասցնում են հանդիպել շատ մարդկանց ու կազմակերպությունների հետ, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն իշխանությունների կողմից առաջարկված նախագծի հանդեպ։ Այսպես, մոտենում է վերջին ու ամենակարևոր օրը․․․

Մարդիկ սկսում են հավաքվել կոնֆերանսի դահլիճ և վերջինս սկսում է աստիճանաբար լցվել։ Այդ հանդիպման հիմնական նպատակն էր բացատրել, թե ինչու՞ է առաջարկած նախագիծը այդքան վտանգավոր։ Ի դեպ, պետք է նշեմ, որ դահլիճում կար նաև ծածկոցով ծածկված վանդակ, որի մեջ էր գտնվում իրական թռչնի նման, գեղեցիկ պատրաստված մի մակետ, որը շատ հետաքրքիր մեխանիզմ էր իրենից ներկայացնում։ Հենց այդ թռչնի շնորհիվ հանդիպումը հետագայում դառնալու է ավելի լարված։

30,000+ Animal Planet Pictures | Download Free Images on Unsplash

Մի քանի րոպե ակնթարթ անց, աշխատանքային խմբի մասնակիցները դահլիճ բերեցին մի ուրիշ թռչնի՝ հավի, որը նույնպես իրենից կեղծ մեխանիզմ էր ներկայացնում, սակայն հեռվից այն նման էր իրական թռչնի։ Դահլիճում ոչ ոք չէր կարծում, որ նրանք կեղծ են։ Երբ հավին մոտեցրեցին վանդակին, լսվեցին գոռոցներ, որոնք հանում էին, թե՛ հավը, թե՛ մյուս թռչունը։ Այդպես աշխատանքային խումբը ցանկանում էր ցույց տալ, որ էվոկուացիայի դեպքում թռչունների ու կենդանիների մի վայրում “հարմարվելն” ու ապրելը շատ դժվար կլինի։ Մի քանի րոպե անց, ծածկոցի վրա երևացին արյան հետքեր, որոնք իրական արյան հետքեր չէին, այլ ներկ էին։ Սակայն դահլիճում գտնվողները մտածեցին հակառակը, որոշները վախեցան, որոշները՝ լարվեցին, որոշները սկսեցին շուտ լքել կոնֆերանսի դահլիճը։

Բնություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Այդ պատահարից հետո, ֆրանսիական բոլոր նորություններում պտտվում էր նույն նորությունը, թե կոնֆերանսը ձախողվել է, թռչունները իրենց “խելոք չեն պահել”, և դրանց նման այլ զանազան նորություններ։ Իհարկե, ոչ մեկ ոչ մի թռչնի չէր դիպչել, չէր հարվածել, պարզապես աշխատանքային խումբը ցանկանում էր այսպես ցույց տալ, որ Տանզանիայի ու Ուգանդայի բնական աշխարհները, որոնք կենդանական ու բուսական աշխարհում շատ տեսակներ ունեն, վտանգված են, ու եթե իշխանությունների “քմահաճույքները” իրականան, ապա այդ երկու երկրների բուսական ու կենդանական աշխարհները զգալի չափով կտուժեն։ Սա էր ամբողջ այս տեսահոլովակի ու “աղետի” իմաստը։ Մեզ ցանկանում էին ասել, որ իշխանությունները ոչ մի բանի առջև չեն կանգնի և իրենց նպատակները կիրագործեն, սակայն դրանց հետևանքների մասին չեն էլ մտածի։ Իսկ հետևանքները իրոք որ շատ դաժան են լինելու, եթե այդպիսի նախագիծը կյանքի կոչվի։ Փրկենք բնությունը, փրկենք կենդանիներին․․․։ Շնորհակալություն ուշադրության համար։

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s