Հին հունական առասպելաբանության մեջ նախանձի դերը

Մենք նախորդ դասերին քննարկեցինք առասպել նախանձի առասպելի մասին։ Պետք է ասեմ, որ այդ առասպելը մեր ժամանակներում շատ արդիական էր, քանի որ բոլորս էլ այդպիսի երևույթների ականատես ենք եղել ու դա մեզ համար “նորություն” չէր։ Առասպելում ասվում էր, որ Աեդոնը ունենալով 1 զավակ նախանձում էր , քանի որ նա ուներ 6 հիանալի ու գեղեցիկ զավակներ ու միշտ պարծենում էր իր երեխաներով։ Մեր իրականության մեջ էլ է այդպես։ Մարդիկ փորձում են մյուսներին վատություն, ցավ ու վիշտ պատճառել, չմտածելով, որ դա շատ վատ կազդի նրանց վրա։ Առասպելում Աեդոնը փորձեց սպանել նրա տղային, որպեսզի վրեժ լուծի, սակայն պատահական սպանեց իր իսկ զավակին։

Սա ցույց է տալիս, որ մեր իրականությունից տուժում են փոքրերը, այսինքն մեծերի կռվի արդյունքում տուժում են փոքրերը, սակայն ոչինչ էլ չեն անում։ Այդ նախանձը, չարը բոլորիս մեջ էլ կա ու մենք դա գիտենք, սակայն փորձելով ավելի մեղմացնել այն, ի հեճուկս անում ենք հակառակը։ Հին առասպելը հենց սա մեզ ապացուցեց և զուգահեռներ տանելով մեր իրականության հետ, կարող եմ ասել, որ արդիական է ու մեր իրական աշխարհում դա շատ հայտնի ու տարածված երևույթ է, որը ցավոք սրտի դրական երևույթ չէ։ Առասպելը ըստ բովանդակության շատ կարճ էր գրված, սակայն շատ իմաստավոր։ Այդ վերժխնդրությունը, պայքարի զգացումը, հետ դարձի ճանապարհը, այս բոլորը մեր կյանքում արդիական են և մենք շատ ենք հանդիպում այդպիսի երևույթներ։ Մենք փորձում ենք մեզ շեղել իրականությունից, փորձում ենք արմարհել այն մարդկանց, ովքեր մեր հանդեպ ունեն այդպիսի վարքագիծ, սակայն ոչ միշտ է դա մեզ մոտ ստացվում։ Այս հարցը շատ լուրջ է, ուստի լուծումներին ու որոշումների պետք է մոտենալ համառ ու լրջորեն։ Լուծումները քիչ են, սակայն աշխատող։ Մարդիկ կարծում են, թե դիմացինը ավելի լավն է, քան թե իրենք, ավելի պայծառ կերպար է, քան թե իրենք, և այդպես շարունակ փորձում են համեմատել իրենց անձը ուրիշի հետ։ Սա լավ բանի չի բերում։ Այդպես մարդ սկսում է հետևել, հետապնդել ու փորձել անցնել այդ մարդուն, ինչ գնով էլ դա լինի։ Սա է նախանձությունը, երբ մարդ իրեն թերագնահատելով և ուրիշին գերագնահատելով փորձում է հասնել նույն ուղղուն, նույն գագաթներին ու բարձունքներին, ինչ հասել է նրա դիմացինը։ Մենք դիմացինի հանդեպ բացասական կարծիքներ ունենք։ Կարծում ենք, թե նրանք մեզանից թույլ են, անդիմացկուն, սակայն վերջում այնպես է ստացվում, որ այդ մարդը դառնում է ամենաուժեղն ու դիմացկունը։ Այդպես է դասավորված կյանքը, երբեք չես գուշակի, թե հաջորդ վայրկյանին ի՞նչ կլինի։ Սակայն ինչ էլ, որ լինի, ինչի էլ, որ աշխարհը բախվի, միևնույնն է աշխարհի ամենատհաճ, ամենազզվելի ու ատելի երևույթներից է նախանձությունը, որը ցավոք սրտի արդիական է և շարունակ սկսում է զարգանալ։

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s