Նիկոլայ Կուն «Հին հունական լեգենդներ ու առասպելներ» Մաս 1

Նիկոլայ Կունի «Հին հունական լեգենդներ ու առասպելներ» ժողովածուի առաջին մասում մեզ հեղինակը պատմեց, թե ինչպես է առաջացել աշխարհը։ Սկզբից մենք հասկանում ենք, որ հավիտենական խառնաշփոթից ու քաոսից առաջանում է աշխարհը՝ աստվածների շնորհիվ։ Տիեզերքից, ջրից, խավարից, լույսից առաջանում են տարբեր աստվածներ, որոնք մարմնավորում են առարկաներ, երևույթներ, մոլորակներ և մարդկանց։ Սկզբից ծնվում են երկրի աստվածուհին՝ Գեան, սիրո աստվածը՝ Էրոսը, օրվա մարմնավորող՝ Հեմերան, հավերժական խավարի մարմնավորող՝ Էրեբոսը, աստվածների բնակատեղու մարմնավորողը՝ Եթերը։ Ահա այս աստվածների շնորհիվ սկսվում է ստեղծվել աշխարհը՝ իր բազում վատ ու լավ երևույթներով։ Ծնվում ու հայտնվում են նաև ուրիշ աստվածներ, որոնք նույնպես մարմնավորում են տարբեր առարկաներ ու երևույթներ, սակայն մեկը՝ Ուրանը՝ երկնքի աստվածը, չցանկանալով կիսել իր իշխանությունը «բանտարկում» է իր երեխաներին՝ 6 քնքուշ ու հիասքանչ տղաներին ու աղջիկներին։ Ուրանի՝ երկնքի աստծու կինը՝ Գեան, որը մարնավորում է երկիրը և առաջին աստվածներից է հունական դիցաբանության մեջ, հրաժարվում է ենթարկվել Ուրանին և այդպես մնում է «բանտարկված»։ Նա իր երեխաների հրամայում է դիմադրել Ուրանին և խլել նրա իշխանությունը, սակայն բոլորը վախենալով ու տարակուսելով նրանց հոր վրեժխնդրությունից, հրաժարվում են կատարել մոր հրամանը։ Սակայն երեխաներից մեկը՝ Կռոնոսը, խորամանկորեն կարողանում է դավաճանել հորը՝ Ուրանին և այդպես խլել նրա ձեռքից իշխանությունը և աքսորել նրան երկրից։ Կռոնոսը ամենանշանավոր աստվածներից մեկն է հունական դիցաբանության մեջ, մարմնավորում է պայքարի, վրեժխնդրության ու կռվի դերը։ Կռոնոսը խորամանկության շնորհիվ կարողանում է վերջ տալ հոր իշխանությանը և այդպես կարողանում է ավելի մեծ վստահություն ձեռք բերել մոր կողմից։ Այսինքն Կռոնոսը մոր՝ Գեայի սադրանքով տապալել է հորը և տիրել աշխարհին։ Հոր իշխանության խլումից հետո նա ունենում է երեք որդի՝ Պոսեյդոնին, Հադեսին ու Զևսին, որոնք և՛ միջազգային և՛ հունական դիցաբանության մեջ ամենահայտնի աստվածներից են։ Նրանք երեքով մարմնավորում ենք երեք տարբեր երևույթներ։ Պոսեյդոնը՝ ջուրը, օվկիանոսն ու ծովը, Զևսը՝ հուրն ու կրակը, իսկ Հադեսը՝ ստորերկրյա կյանքի՝ դժոխքի մարմնավորումն է։ Հոր ճակատագրին արժանանալու երկյուղից Կռոնոսը կուլ է տվել իր նորածին զավակներին։ Կինը՝ Հռեան, խորամանկորեն փրկել է կրտսեր որդուն՝ Զևսին, որը, հասակ առնելով, Կռոնոսին ստիպել է փսխել զավակներին։

Առաջին մասում մեզ ծանոթացրեցին աստվածների հետ, պատմեցին, թե որ աստվածը ինչ է մարմնավորում։ Այսպես մենք կարողացանք պատկերացում կազմել, թե ինչպես է ստեղծվել մեր խառը աշխարհը։ Դեռ առջևում մեզ սպասում են պայքարներ, աստվածների կռիվներ ու իշխանությունների տապալումներ։ Առաջին մասի հիմնական նպատակն էր բացատրել ու պատմել, թե ինչպես են ստեղծվել աշխարհը, բնությունը, խավարն ու լույսը, ջուրն ու կրակը և իհարկե այս բոլոր առարկաների ու երևույթների աստվածները։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s