Մտավոր լաբիրինտ

Լաբիրինտ ասելով, մեր մտքին է գալիս անվերջ ձգվող ու հաղթահարելու համար անհնար թվացող պատերի դասավորվածություն, որոնցով մարդ խորանալիս ավելի է խճճվում ու շփոթվում։ Այո, լաբիրինտը դա է, որը մենք պատկերացնում ենք և դրա մասին կան շատ ավանդապատումներ, լեգենդներ, պատմություններ և նույնիսկ նկարահանված տեսաֆիլմեր, սակայն լաբիրինտ ասելով պետք է հասկանալ նաև մեկ այլ, իմաստով նույն, սակայն ձևով ու հայտնությամբ` տարբեր։

Դա մտավոր լաբիրինտն է, երբ մարդ ինքն իրեն գցում է մտածմունքների մեջ և այդպես շարունակ ավելի է դժվարացնում լուծումներն ու ելքերը։ Մտավոր լաբիրինտը ճիշտ ժամանակ չունի, որպեսզի հայտնվի, այն հայտնվում է միայն այն ժամանակ, երբ մարդ տասնյակ խնդիրներ ունենալով, ցանկանում է դրանց վերջ տալ, սակայն ի զորու չլինելու պատճառով` շփոթվում է և այդպես ավելի է դժվարացնում լուծումները։ Մտավոր լաբիրինտը դա այն ժամանակահատվածն է, երբ մարդ պարզապես անորոշության մեջ է գտնվում, երբ նա պարզապես չգիտի, թե ինչպես գործի և ուր գնա։ Դա այն ժամանակն է, երբ եկել է վերջ տալու պահը, սակայն ուրիշ խնդիրների ջրի երես գալու պատճառով, վերջ տալու հեռանկարը կորչում է և մարդ պարզապես չի հասկանում, թե որ խնդիրը դիտարկի, որ խնդրով խորանա։ Այդպիսի պահեր բոլորիս մոտ էլ լինում են, երբ մենք անորոշության, ապակողմնորոշվածության մեջ ենք ու այդ ժամանակ, քանի որ չունենք բավարար նյութական և հոգևոր գիտելիքներ և իրեր, որպեսզի հաղթահարենք դա, մենք ավելի ենք դժվարացնում հեշտ լուծում պահանջող բարդ խնդիրները։

Մտավոր լաբիրինտներ կարող են առաջանալ երկու հոգու միջև, որոնք միմյանց նկատմամբ ունեն հստակ ու փոխադարձ վստահություն։ Եթե նրանցից մեկը որևէ կերպ “դրժի” իր վստահությունը, ապա երկրորդը կընկնի մտավոր լաբիրինտի մեջ ու կմատծի, թե արդյոք պետք է ներել, կամ արդյոք պետք է դադարել նրա հետ շփվել և այդպես իր մտքի մեջ կդիտարկի տասնյակ տարբերակներ, թե ինչպես կարելի է խուսափել կոնֆլիկտից ու վերականգնել հարաբերությունները։ Ոմանք նույնիսկ կփորձեն դա մոռանալ, որպես վատ երազ, սակայն ես դա ճիշտ չեմ համարում, քանի որ միշտ չէ, որ պետք է ամեն պարզ երևույթի վրա “աչք փակել”։ Ոմանք էլ պարզ ու հասարակ խոսելու ու բացատրություն խնդրելու փոխարեն, ավելի են դժվարացնում իրենց գործը, քանի որ ցանկանում են ուրիշ ձև նայել դրան։ Մարդ միշտ ցանկանում է այնպես դիտել, որպեսզի նրան դրանից օգուտ լինի։ Եվ իհարկե մեր օրինակում, շատերը կվարվեն այնպես, որպեսզի նրանց հետո օգտակար դա լինի ու շահավետ։ Իսկ իսկական ընկերներն ու այն մարդիկ, ովքեր պարզապես ցանկանում են վերականգնել նրանց ընկերների հետ հարաբերությունները պարզապես կփորձեն բացատրություն վերցնել նրանց ընկերներից, այդպիսի անհիմն ու անվստահելի արարք գործելու համար։ Այդպիսի բացատրությունները կարող են մի քանի անգամ հեշտացնել գործընթացը, սակայն մարդիկ հաճախ խուսափում են այս ձև վարվելուց, քանի որ համարում են, որ դա անօգուտ է և նրանց ընկերը կարող է պարզապես ստել։ Կան տասնյակ լուծումներ, սակայն քչերն են օգտակար ու արդյունավետ։

Մտավոր լաբիրինտները հաճախ հայտնվում են այն մարդկանց մոտ, ովքեր որ խորը կապեր ու հարաբերություններ ունեն մեկ այլ ուրիշ անձի հետ։ Նրանք այդ անձին համարում են մոտիկ, ամենավստահելի, ամենալավ ու բարի, սակայն երբ գալիս է մի պահ, երբ այդ անձը նրանց դավաճանում է, նրանք միանգամից ընկնում են մտավոր լաբիրինտի մեջ։ Դա է խնդիրը, որը մենք ընկնում են մտավոր լաբիրինտների մեջ միայն այն մարդկանց պատճառով, ովքեր շատ մեծ դեր ունեն մեր կյանքում։ Եթե այդպիսի արարքներ անեն սովորական “շարքայինները”, ապա մենք դրանց վրա շատ չենք կենտրոնանա և կմտածենք, որ մեկ անգամ կատարվել է, ևս մեկ անգամ կկրկնվի ու այդպես կանցնենք մեր գործին։ Սակայն եթե այդպիսի արարք է գործում մեր ընկերը, մեր ծանոթն ու բարեկամը, մենք միանգամից ընկնում ենք մտավոր լաբիրինտի մեջ, քանի որ մտածում ենք, թե ինչպե՞ս կարող էր նա այդպես մեզ հետ վարվել։ Ահա այսպիսի ու տասնյակ այլ մտքեր են գալիս մեր ուղեղ, որոնք դրդում են, որպեսզի մենք գնանք անգիտակից քայլերի ու սովորական պատասխան պահանջելու փոխարեն, մենք լուծումները ավելի ենք դժվարացնում և այդպես երկար ժամանակ, նույնիսկ օրերով ու տարիներով չենք կարողանում դուրս գալ մտավոր լաբիրինտներից։

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s