Այսօր՝ հունվարի 20-ը, մեր հունվարյան ճամբարի երկրորդ շաբաթվա վերջին օրն էր։ Արդեն ճամբարի վերջին մնում է ընդամենը մեկ շաբաթ։ Ընդհանուր պարապմունքին մասնակցելուց հետո, մենք քննարկեցինք հաջորդ շաբաթվա աշխատակարգը, ուսումնասիրեցինք և նախապատրաստեցինք նախագծերը և ժամը 10-ին ուղևորվեցինք «Ոսկեվազ» գինու գործարան, որտեղ էլ ծանոթացանք տեխնոլոգիաների, թորման, մշակման գործիքների ու աշխատանքների հետ։ Ուսումնասիրեցինք գինիները, հատկությունները, ինչպես նաև ոմանց մոտ հետաքրքիր հարցեր առաջացան և նրանք ուղեցին այդ հարցերը ուղեկցողին։ Մնացածը կարող եք կարդալ՝ այստեղ։









Վերադառնալով հետ՝ Երևան, այնուհետև դպրոց, մենք քննարկեցինք աշխատակարգը, նախագծային խմբով թեստավորեցինք և արդյունքներ գրանցեցինք «Նախասիրությունների բացահայտում» նախագծից։ Այսքանով ավարտեցինք, քննարկեցինք հետագա ճամփորդությունը դեպի Սինոփսիս և գնացինք տուն։ Շնորհակալություն ուշադրության համար․․․