Հունվարյան ճամբարի տասնմեկերորդ օրվա ամփոփում

Այսօրը՝ հունվարի 23-ը, մեր հունվարյան ճամբարի վերջին շաբաթվա առաջին աշխատանքային օրն էր։ Այսօր մենք եկել էին ուրախ տրամադրությամբ, քանի որ դասերից հետո ընկեր Լիլիթի ու ընկեր Գոհարի հետ գնացինք Հայաստանի Հանրապետության «Սինոփսիս-Արմենիա» տեխնոլոգիական հսկա, որի մասնաճյուղերը կան նաև Հայաստանի տարածքում և գլխավորն ու հիմնականը Արշակունյաց փողոցի վրա է։

Ընդհանուր պարապմունքին պարելուց, երգելուց ու զրուցելուց հետո, եկանք դասարան և ես՝ նախագծային խմբի անդամ Ավագի հետ գնացի թեստավորման համար տարբեր ջոկատներ և գրանցեցի արդյունքներ։ Վերադառնալուց հետո քննարկեցինք պրոյեկտները, անցած հաշվետվություններն ու ամփոփումները, փորձերն ու ծրագրերը, ինչպես նաև հետագա քայլերն ու աշխատակարգը։ Մենք խոսեցինք, խաղացինք, զվարճացանք, անցկացրեցինք հետաքրքիր դասաժամեր և հավաքվեցին՝ ուղևորվելու դեպի տեխնոլոգիական հսկա։ Ժամը 3:30 շարժվեցինք և 4-ին մոտ հասանք նշանակության վայր։

Ընկեր Լիլիթը մեզ ճամփին պատմեց, որ «Սինոփսիս-Արմենիա» -ն դեռևս առաջատարն է ըստ աշխատողների թվի ամբողջ Հայաստանում, և դա իսկապես, որ հզոր ու գովելի ցուցանիշ էր։ Մեզ պատմեցին, թե ինչպես են կրթվում այնտեղ, աշխատում և որ ծրագրավորման լեզուներն են օգտագործում դիզայնի, խաղերի, ուսումնական կայքերի և այլ ծրագրավորված նյութեր ստեղծելու համար։ Ամբողջական ամփոփումը կարող եք կարդալ՝ այստեղ։

Ահա այսպես անցավ մեր օրը։ Մենք վերադարձանք դպրոց, քննարկեցինք վաղվա կատարվելիք փորձերը, զրուցեցինք ապագայի մասնագիտական կողմնորոշման մասին և գնացինք տուն։ Շնորհակալություն ուշադրության համար․․․

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s