Պանը՝ հունական դիցաբանության մեջ խուճապի մարմնավորողը։ Այսօրվա խուճապն ու մշակութային աղետը․

Պանը՝ Հերմեսի և Դրիոպեի որդին, անտառների ու արոտավայրերի աստվածն էր հին հունական դիցաբանության մեջ։ Ըստ դիցաբանության, ծնվել է այլանդակ մազածածկով, եղջյուրներով, այծի կճղակներով, մորուքով ու պոչով և ահազդու տեսքով, որի համար վախեցած մայրը լքել է նրան։

Հերմեսը Պանին տարել է Օլիմպոս, ուր զվարճացրել է աստվածներին իր տեսքի պատճառով, հետագայում սիրվել ու դասվել նրանց կարգը։ Սիրահարվել է Սիրինգս հավերժահարսին, որը վախից կերպարանափոխվել է եղեգնի, որից և Պանը պատրաստել է իր սրինգը։ Պանը համարվել է ուրախ աստված, սրինգ նվագելով ու պարելով՝ հավերժահարսների ուղեկցությամբ թափառել է անտառներում ու լեռներում։ Միաժամանակ, հանգստի ու առանձնության պահերին իրեն անհանգստություն պատճառողների վրա տարածել է սարսափ, գիշերները երազներում է հայտնվել, կամ չար կամեցողներին վատ երազներ է ուղարկել։ Ունեցել է պաշտամունքի մի քանի խոշոր կենտրոն։ Աթենքի Ակրոպոլիսում եղել է Պանին նվիրված քարայր։ Աթենացիները նրա պատվին ամեն տարի կազմակերպել են հանդիսավոր հրավառություն (ջահերթ)։

Պանը՝ խուճապի մարմնավորողը

Իսկ ի՞նչ է խուճապը մեր դարում։ Այսօր՝ ընկեր Հրայրի դասին, մենք քննարկեցինք մշակութային խուճապի մասին, խոսեցինք, թե ինչպես է այն առաջանում, որոնք են նրա նախադրյալները։ Մշակութային խուճապի մասին խոսեցինք այն պահից հետո, երբ քննարկեցինք Արցախյան դրության մասին։ Իրոք, որ մշակութային աղետի իրական ժամ է։ Քննարկման ժամանակ, ես արտահայտեցի կարծիքս։

“Կարծում եմ, որ մշակութային աղետը առկա է և չի էլ փորձում թաքնվել, ինչքան էլ, որ մենք դա ցանկանանք։ Սակայն պետք է փաստենք ու արձանագրենք, որ մենք ենք դրա մեղավորը, չէ որ բոլորս էլ սիրում ենք մեղադրել, բայց ոչ մեղադրվել։ Իմ կարծիքով, մշակութային աղետը միայն Հայաստանում չէ, մշակույթ ու պատմություն միայն Հայաստանը չունի, աշխարհի բոլոր երկրներն էլ իրենց չափով ունեն մշակույթ։ Այդպիսի դրություն է հիմա, քանի որ մեզանից ոչ մեկը /եզակիները/ չի մտածում պետական, հասարակական շահի մասին, այլ միայն մեղադրում է բոլորին, բայց ոչ իրեն։ Եվ հիմա, պետք է ասեմ, որ դա իրականություն է, ես ոչինչ չեմ հորինում կամ ենթադրում, ես ասում եմ այն, ինչ որ ես ինքս եմ տեսնում, զգում, լսում, այն ինչ որ ես հիմա ապրում եմ։ Մշակութային խուճապ ասելով, պետք է հասկանանք հասարակության, ժողովրդի անգործությունը մշակութային կոթողների վնասման, ավերման, գանձման կամ էլ բռնազավթման դեպքում, և այսպիսի բազում օրինակներ։ Այսինքն, այդպիսի աղետ կարող է առաջանալ այն ժամանակ, երբ կա վտանգ կորցնելու, աղավաղելու կամ ընդհանրապես զրկվելու կրոնական, պատմական, մշակութային կոթողից, հուշարձանից կամ այլ ուրիշ պաշտամունքային սրբավայրից։ Այդպիսի աղետների շատ է բախվել հայ ազգը։ Կարծում եմ, որ հիմա նույնպես բախվում է, քանզի հարևանի սադրիչ գործողությունների արդյունքում ավերվում են տասնյակ եկեղեցիներ, հուշակոթողներ։ Եկեղեցիների փոխարեն կառուցվում են իսլամական աշխարհի մզկիթները։ Սա է մշակութային աղետը, խուճապը, երբ ազգը սահմանափակ իրավունքներ ու գործողությունների հնարավորություն ունի մշակույթը պահելու, պահպանելու համար։ Ազգի տարիներ թափած արյունի ու ջանքի շնորհիվ ստեղծված հուշակոթողի բռնազավթման արդյունքում է առաջանում մշակութային աղետը, երբ ազգը հասկանում է, որ դա իրենն է, որ դա պատկանում է իր ժողովրդին, սակայն մատնված է անգործության։ Մշակութային աղետը իմ կարծիքով սա էր։ Իսկ ինչ վերաբերվում է առօրյա խուճապին, ապա պետք է ասեմ, որ շատ քիչ դեպքեր եմ ունեցել առնչվելու այդպիսի զգացողության հետ։”

“Ես շատ անգամներ լարվում եմ, տառապում եմ, վախենում եմ ինքնարտահայտվելուց։ Որպես օրինակ, ելույթ ունենալիս, երբ տեքստից շեղվում եմ, սկսում եմ իմպրովիզ անել՝ հորինել կամ մտքերս ավելի սիրուն ձևակերպված շարադրել։ Ես այդ ժամանակ լարվածության մեջ եմ, ոչ թե խուճապի, ուստի պետք է փաստենք, որ լարվածությունից ինչ-որ ձև կարելի է խուսափել, սակայն խուճապից՝ ոչ։ Խուճապը, իմ կարծիքով, զգացողություն է, երբ մարդ չի կառավարում իր էմոցիաները, իր շարժումներն ու քայլերը, տրված է անփորձության ու անգործության։ Խուճապի մատնված մարդը փորձում է ամեն կերպ դուրս գալ դրանից, սակայն ոչ մի ձև նրա մոտ չի ստացվում ու այդ զգացողությունը ամեն անգամ, նորից ու նորից վերադառնում է թեկուզ և չնչին երևույթի ժամանակ։ Լարվածության ժամանակ, մարդ կարող է մնալ հանգիստ, սթափվել ու հասկանալ հետագա քայլերի, շարժումների ու գործողությունների ալիքը, այսինքն կարող է իրեն հետ բերել «աշխարհ», սակայն խուճապի ժամանակ մարդ միայն մտածում է, թե ինչպես դուրս գալ այդ վիճակից ամեն հնարավոր ձևով, ու ոչ միշտ է դա նրա մոտ ստացվում։ Իմ սուբյեկտիվ կարծիքի համաձայն, խուճապը տարբերվում է լարվածությունից նրանով, որ կարող է բերել դեպրեսիայի կամ սթրեսի։ Բայց լարվածությունն էլ որոշ դեպքերում կարող է այդպիսի «բոնուսներ» հավելել։ Իհարկե այդպիսի դեպքերը շատ ու շատ քիչ են։”

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s