Արվեստի ժամին խոսելով սարդոստայնի մասին, մենք սկսեցինք քննարկել մարդկային կերպարանափոխությունը, գոռոզությունն ու հպարտությունը։ Սկզբից ներկայացվեց դասը՝ սարդոստայնի առասպելը, որն առաջին հայացքից թվաց պրիմիտիվ, սակայն շատ արդիական մի դաս էր իր մեջ պարունակում։ Իհարկե, սարդոստայն ասելով, բոլորս էլ պատկերացնում ենք սարդի արարությունը, որը նա թողում է պատերի անկյուններին, սակայն առասպելն լսելուց հետո, հասկացանք, որ այն ավելի բազմակողմանի բնույթ ունի։ Հին հունական դիցաբանության մեջ Արեսը մարմնավորում էր ռազմի ու մարտի աստծուն։

“Հին Հունաստանում Արեսի պաշտամունքը քիչ էր տարածված։ Հոմերոսյան էպոսում պատմվում է տրոյացիների կողմում Արեսի մասնակցության մասին։ Ըստ ավանդության, Պոսեյդոնի որդին առևանգեց Արեսի դստերը, որի համար Արեսը սպանեց նրան։ Պոսեյդոնը աստվածների բարձրագույն դատարանից պահանջեց Արեսին պատժել։ Ատյանը գումարվեց Աթենքի Ակրոպոլսից ոչ հեռու բլրի վրա, գիշերը (որպեսզի դատավորները չազդվեն ամբաստանյալի կամ ամբաստանողի արտաքինից)։ Դատարանը ազատ ու անպարտ ճանաչեց Արեսին։ Այնուհետև այդ բլուրը Արեսի անունով կոչվեց Արեոպագոս (Արեսի բլուր), իսկ դատավորները՝ Արեոպագոսյանք։ Զինվորական մարզահրապարակները կոչվել են «Արեսյան դաշտեր»։ Արեսին զոհաբերում էին ավանակ։ Երբ փախել է Եգիպտոս վերածվել է ձկան։ Նրան պաշտել են Եգիպտոսում և ասոցացրել Գոռի հետ։” — ասվում է դիցաբանության մեջ։
Ահա տեսնում ենք, որ հին հունական դիցաբանության, թեկուզ և հայկական ու հռոմեական դիցաբանությունների մեջ, շատ մեծ տեղ է զբաղեցրել կերպարանափոխությունը։ Կերպարանափոխման պատիժը կիրառեց Պոսեյդոնը Արեսի դեմ և նրան դարձրեց ձուկ, հետո էլ սարդ։ Հետաքրքիր էր իմանալը, թե այդ կենդանիներից յուրաքանչյուրը ինչպիսի գաղափարախոսություն էր իր հետ տանում։ Ոչ միայն արտաքինից վախ ու սարսափ առաջացնելու համար, այլև ներսից, չէ որ սարդերը մարդկային առումով շատ դիմացկուն ու խորհրդավոր անձանց են հիշեցնում։ Նույն պատմությունն էր տեղի ունեցել նաև Մեդուզա Գոռգոնայի հետ, երբ նրան Պոսեյդոնը պատժել էր, և նա վերածվել էր հրեշ-արարածի, ով բոլորին նայելով, քար էր դարձնում նրանց։ Այսպիսի դաժան դիցաբանության հետքերն են այս աստվածներն ու դիցաբանական արարածները։ Ի դեպ, պետք է հիշենք, որ Մեդուզա Գոռգոնան ոչ միայն վախեցնում էր բոլորին, այլև ինքն իրենով մեկուսացված էր, քանի որ նրան անիմաստ, ինչ-որ տեղ անկապ տեղը պատժել էին։ Իսկ Գոռգոնան ցանկանալով վրեժ լուծել, շուրջ բոլորը քար էր դարձնում։ Այս դեպքը նույնպես ցույց է տալիս արտաքին ազդեցության հզորությունը, մարդուն մանիպուլացնելու ու ներքուստ փչացնելու արվեստը հին հունական դիցաբանության և մեր իրականության մեջ։ Այո, մեր իրականության մեջ մանիպուլացնելու արվեստին շատերն են տիրապետում և դա այդքան էլ հեշտ գործ չէ։ Արտաքին ազդեցությունը, ինչ-որ տեղ շրջապատի ճնշումը ազդում են մարդու հոգեբանության վրա և վերջինս սկսում է մեկուսանալ շրջապատից՝ կարծելով, որ նա անպետք է ու ոչ կարևոր։ Բոլորս էլ այդպիսի դեպքեր ունեցել ենք, բոլորս էլ մեզ միայնակ ու անպետք ենք զգացել, սակայն հասնելով ինչ-որ աստիճանի, կարողացել ենք հաղթահարել այն։ Բայց միևնույնն է, միշտ բարու հետ կա չարը, ուստի և կան մարդիկ, ովքեր չեն կարողացել ու չեն կարողանում հաղթահարել այդ վախը, մեկուսացման զգացումը, անպետքության զգացումը և այդպես շարունակ, մնում են միայնակ ու շրջապատի հետ ոչ մի առնչություն չունեցող էակներ։



Այսպիսով, սարդոստայնը, այսօրվա օրերում, ասոցացվում է համաշխարհային ցանցի՝ նույն ինքը համացանցի հետ։ Բոլորս էլ, երևի թե տեսել ենք նկարներ, պատկերներ այդպիսի ցանցով։ Սակայն, տարիներ առաջ, սարդոստայնը անկյունում կախված թելի կտոր չէր, այլ մարդկային հոգեբանության նշույլներից էր, ինչպես և այսօր, սակայն քիչ քանակի մարդկանց համար։ Սարդոստայնը այնքան ամուր երևույթ է, որ նույնիսկ գիտնականները պարզել են, որ նա կարող է պահել ինքնաթիռ ու չջարդվել, չպոկվել։ Սարդոստայնը, իմ կարծիքով, ասոցացվում է մարդու ներքին աշխարհի հետ։ Այսինքն, երբ արտաքինից ինչքան էլ փորձում են վնասել, փչացնել, պոկել մարդուն, սակայն նա միևնույնն է իրեն պահում է։ Սա մարդու ներաշխարհն է, մարդու ներքինը, ինչին չեն կարող տիրանալ։ Մարդ կարող է լինել ինչ-որ մեկի ազդեցության տակ, սակայն ներքին աշխարհը միևնույնն է ազատ է լինելու ու ամեն կերպ փորձելու է արտաքին աշխարհին դրդել դեպի ազատություն։


Մեր մյուս թեման, որի մասին խոսել ենք, գոռոզությունն ու հպարտությունն էին։ Սա իրոք որ շատ ծավալուն թեմա է, ու նույնիսկ օրինակներ բերելով, քննարկում անելով, այն կձգվի ժամեր, նույնիսկ օրեր, քանի որ գոռոզությունն ու հպարտությունը՝ ամեն մեկը ինչ-որ չափով, գամված են մեր մտածելակերպի մեջ։ Գոռոզությունն ու հպարտությունը շատ հաճախ շփոթում են, սակայն պետք է հստակ ասենք, որ հպարտությունն ու գոռոզությունը ունեն մի նպատակ՝ հասնել նշանակված հաղթանակին։ Բերեմ օրինակներ։ Եթե մարդ իր դիմացինին նկատողությունն է անում ինչ-որ ապօրինի, անիմաստ կամ պարզապես վիրավորական գործողության համար, և հենց նույն գործողություն է ինքն է հենց անում օրեր, թեկուզ և ակնթարթներ հետո, դա փաստում է, որ մարդը գոռոզ է, այսինքն «նա կարող է թելադրել, բայց իրեն ոչ ոք իրավունք չունի թելադրել» կամ էլ «նա կարող է անել, սակայն դիմացինը այնքան իրավունք չունի անելու դա»։ Ավելի պարզեցված ստացվում է, որ նա իրեն իրավունք է վերապահում մտնել ինչ-որ մեկի անձնական «տարածք» կամ էլ կյանք, սակայն նա չի թողնում, որ ուրիշները մտնեն իր սեփականը։ Իսկ դրան հակառակ՝ հպարտությունը, այն երևույթն է, երբ մարդն ասում է ու ինքը չի անում դա, այսինքն ենթարկվում է իր իսկ կողմից առաջարկածին։ Կարծում եմ, որ հպարտությունն ու գոռոզությունը նաև տարբերվում են նրանով, որ հպարտությունը մարդ ցույց չի տալիս, պահում է ներքուստ, սակայն դա այդքան էլ հեշտ գործ չէ, իսկ գոռոզությունը մարդ փորձում է ամեն ձև ցույց տալ, ամեն ձև ի կատար ածել։ Մարդ միշտ «իր աչքի գերանը թողած, ուրիշի աչքի փուշն է ման գալիս»։ Մենք, աշխարհի մյուս բնակիչները, սիրում ենք, երբ թելադրում ենք, երբ բոլորը մեզ են ենթարկվում, բայց չենք սիրում, երբ մեզ են թելադրում ու նկատողություն անում։ Ահա այսպիսի երկու հակառակ բևեռ ենք ստեղծել մենք մեր իրականության մեջ ու այդ բևեռները միշտ իրար փոխարինում են, թե լավ, թե վատ իմաստներով։