Թարգմանություն «Ինչպե՞ս են պատրաստում մագնիսները»

Կարելի է ասել, որ հենց այսպես մարդիկ ստեղծեցին մագնիսը։ Անհնար է տեսնել կամ զգալ այն ուժը, որը ստիպում է գլոբուսին լողալ օդում, սակայն սա կախադրանք կամ հրաշք չէ, սա մագնիս է։

Մագնիս պատրաստելու համար, պետք է նախ և առաջ պատրաստել մագնիսի տեսքով ու չափով կաղապարներ։ Հետո անհրաժեշտ է մտցնել չորս կաղապարներով սկուտեղը մեքենայի մեջ, որը կաղապարները կլցնի ավազով։ Մի քիչ անց, սկուտեղը հանում են մեքենայից ու հավասարեցնում են մակերևույթը, դրանից հետո սկուտեղը կրկին դրվում է մեքենայի մեջ։ Բայց այս անգամ մեքենան գազ է լցնում, որի շնորհիվ ավազը պնդանում է՝ կարծրանում։ Միայն վայրկյաններ, և ավազը կարծրանում է։ Սկուտեղից բարձրացնում են ավազե ձևուկը, որի վրա հստակորեն երևում են ապագա մագնիսի կաղապարները, և հիմա ավազը դարձավ ֆորմա։ Մագնիսը, ինչպես մատրիցան, որոնց մեջ նրանց ձուլում են, կարող է լինել բոլորովին տարբեր ձևերի և չափերի։

Հիմա ֆորմաները պատրաստ են ձուլման։ Վերցվում են պղինձ, կոբալտ, ծծումբ, նիկել, մաքուր երկաթ, ալյումին և տիտան։ Բոլոր այս նյութերը բեռնվում են էլեկտրական ինդուկցիոն վառարանի մեջ։ Նրանում ստեղծվում է իմպուլսացիոն էլեկտրամագնիսական դաշտ, որը տաքանում է մինչև 1600 աստիճան ցելսիուս։ Այս ջերմաստիճանի տակ ամեն ինչ հալվում է։ Ստացված խառնուրդը լցնում են ավազի կաղապարների մեջ։ Կաղապարները վառվում են, քանի որ ավազը կարծրացնելու համար օգտագործվող գազը դյուրավառ է։ Բոցավառ կաղապարները վերցնում են և լցնում են գործարանի մեկ այլ ուրիշ մասնաճյուղի հատակին։ Այնուհետև մագնիսներին ուժեղ հարված է հասցվում մուրճով, որպեսզի դուրս գա մնացած օդը։ Այսպես մագնիսն ավելի արագ կսառչի: Մնացած բոլոր նյութերը թափվում են աղբարկղում, և մետաղը ավազից առանձնացնելու համար օգնում է իհարկե մագնիսը։ Ձուլված կտորները դեռևս չունեն մագնիսական հատկություններ և իրենց սովորական մետաղի նման են դրսևորում։ Որոշները կաղապարված են օղակի տեսքով, դրանք փռված են պղնձե խողովակի վրա։ Այսպիսի մագնիսներ կպահանջվեն էլեկտրական շարժիչների համար։ Օղակի տեսքով մագնիսներով խողովակի մեջ քվարց ավազի օգնությամբ տեղադրվում են ավելի լայն խողովակներ, որոնք ավելի են խտացնում այն։ Հաջորդ քայլի ընթացքում ավազը կֆիքսի օղակները։

Խողովակի երկու ծայրերը ամրացվում են բետոնով, իսկ ներքին պղնձե խողովակը պետք է մի փոքր դուրս մնա։ Հիմա խողովակը տեղադրում են ուրիշ էլեկտրոնային վառարանի մեջ։ Այս վառարանը ամբողջությամբ տաքացնում է մագնիսներով խողովակը։ Այս կերպ ձևավորվում է էլեկտրամագնիսական դաշտը, որն այնուհետև փոխանցվում է երկաթե ձողի երկայնքով։ Երկաթե ձողը շարժվում է դեպի կենտրոն, պղնձե խողովակները լավ ամրացնում են այն։ Ջուրը սառեցնում է պղնձե խողովակը և թույլ չի տալիս այն հալվել, մինչդեռ ցածր լարման տակ ուժեղ լիցք է անցնում դրա միջով։ Այդպիսի մագնիսները օգտագործվելու են հետագայում շարժիչներում։

Հիմա բետոնե կափարիչները կոտրում են: Պղնձե խողովակի վրա ամրացված օղակները մի փոքր մագնիսացված են, և ինչն է կարևոր, ճիշտ է հաշվարկած բևեռականությունը։ Այժմ պետք է ավազով քսել բոլոր սուր ծայրերը։ Հիմա մագնիսները այնքան էլ ուժեղ չեն, բայց այս մեքենան նրանց կմագնիսացնի։ Նա կհաղորդի մետաղին էլեկտրամագնիսական լիցք, որն կմագնիսացնի հետագա մագնիսը։ Այս մագնիսները հենց ամենասկզբից ունեն բևեռականություն, ուստի հիմա նրանց պետք է պարզապես մագնիսացնել՝ պահելով բևեռականությունը։

Սա արդեն իսկական մագնիս է։ Ահա այն։ Մագնիսները լինում են տարբեր չափերի ու ձևերի և մեկտեղ շատ են օգտագործվում առօրյա կյանքում։ Իրենց անտեսանելի ուժի շնորհիվ շատ սարքեր են աշխատում։

Իմ թարգմանությունը՝

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s