Պոլիփեմոս կիկլոպի, Ակիսի ու Գալատեայի «Սիրո եռանկյունը»՝ ժամանակակից հայացքով

Արվեստի ու մշակույթի դասաժամին, շարունակելով ուսումնասիրել «կերպարանափոխություն» գաղափարը, մենք վերլուծեցինք նախորդ սյուժեներն ու առասպելները, որից հետո դասավանդողը՝ ընկեր Հրայրը, պատմեց մի նոր առասպել, որն շատ կարևոր ու նշանակալից մի նախադրյալ էր ներկա օրերի ու մարդկային հոգեբանության համար։ Առասպելը՝ «Սիրո եռանկյունին», հին հունական դիցաբանության ամենահիշարժան ու տպավորված առասպելներից մեկն է։ Այն պատմում է սիրո զույգի՝ Ակիսի ու Գալատեայի մասին։ Գալատեան հիսուն ներեուհիներից մեկն էր, ով սիրում էր Ակիսին՝ մի երիտասարդ ու հրապուրիչ պատանուն։ Նրանք փոխադարձ սեր ունեին միմյանց հանդեպ, սակայն «երրորդ կողմը» նույնպես կար և այն հին հունական դիցաբանության մեջ կիկլոպ Պոլիփեմոսն էր։ Նա սիրահարվել էր Գալատեային և ցանկանում էր ամեն կերպ տիրանալ ու արժանանալ նրա սիրուն։ Սակայն, դրան ի հակառակ, զույգը շարունակում էր հարաբերվել։

Օրերից մի օր, մի փոքրիկ բարձունքի վրա պառկած ժամանակ, նրանց տեսնում է Պոլիփեմոսը, և խանդից չդիմանալով գոչում է, թե «սա ձեր վերջին հանդիպումն է» արտահայտությունը։ Այս դեպքից հետո, Գալատեան ինչ-որ չափով մատնվելով խուճապի փախչում է ու խորասուզվում է մինչև գետի հատակը (հատկանշական է, որ Գալատեան ուներ մի հետաքրքիր առանձնահատկություն․ նա կարողանում էր շատ երկար ժամանակ մնալ ջրի տակ և շատ էր սիրում նաև լողանալ գետերում)։ Իսկ Ակիսը փախնելու կամ վտանգից խուսափելու որևէ հնարավորություն չուներ, քանի որ նա սովորական, հասարակ պատանի էր, ով սիրահարվել էր մի գեղեցկուհու, ում սերն էր ցանկանում նաև գոռոզ ու նախանձ մի «հրեշ»։

Циклоп полифем и одиссей: Одиссей на острове циклопа Полифема

Այսպիսով, ժայռից մի մեծ բեկոր է պոկվում և ընկնում է Ակիսի վրա, որից հետո նա արյունաքամ լինելով՝ մահանում է, իսկ նրա արյունը, որը մնացել էր հատակին, մաքրվում է ու դառնում է գետ, որն հոսում է այդ տարածաշրջանով։ Այստեղ նույնպես կա հատկանշական մի դեպք, երբ հին հունական դիցաբանության (ու ոչ միայն հունական) հերոսներից շատերը կերպարանափոխվել են բնական երևույթների, կենդանիների և այլոց։ Մեկը դարձել է՝ եղնիկ, մյուսը՝ գետ։ Սա ևս վկայում է մարդ-բնություն հնամենի «բարեկամության» մասին։

Կարծիքս հայտնելուց առաջ, ցանկանում եմ որոշակի նմանություններ գտնել մեր և հին ժամանակների միջև։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ դիցաբանությունը ինչ-որ տեղ «հորինվածք է», սակայն հոգեբանական տեսանկյունից, շատ զարմանալի է, թե գերբնական ուժ ունեցող աստվածները այդպիսի բնազդներ ու բնավորության գծեր են ունեցել։ Ըստ էության, մարդիկ գնալով փոխվում են, դառնում են ոմանք ավելի անկեղծ ու բարի, ոմանք էլ՝ չար ու նախանձ, սակայն շտապում եմ ասել, որ ինչքան էլ մեծ լինի այսօրվա և քարե դարի, միջնադարի միջև ժամանակային տարբերությունը, միևնույնն է մարդիկ մեծ մասով չեն փոխվել, մնացել են նույնը։ Շատ փաստեր հենց սրա մասին են վկայում, որ աստվածների գերբնական և միաժամանակ մարդկային հոգեբանության ու բնավորության վատ գծերը միշտ էլ կան ու մնացել են անփոփոխ՝ համեմատ մարդկանց։ Ես կարծում եմ, որ այստեղ չկա ժամանակային կապ, այստեղ կա հոգեբանական կապ, որ մարդ ինչքան էլ լինի խելացի հոգեբանության առումով, միևնույնն է ինչ-որ պահի նա տրվելու է բնազդներին, լինելու է այնպիսին, ինչպիսին, որ մյուսներն են՝ վատ դեպքի ժամանակ։

Мифы Древней Греции. Греческая мифология

Ես ճիշտ եմ համարում պնդումները, թե աստվածները նույնպես «թույլ կողմեր» ունեին, դա անհերքելի փաստ է, քանի որ ինչքան էլ գերբնական ուժի հաջորդներ են, միևնույնն է, ինչ-որ տեղ «մարդ են»՝ «մարդկային էակ ու հոգի» և մտածում են որպես մարդ։ Ցանկանում եմ անդրադառնալ մի շատ կարևոր կետի, որը վերաբերվում է խանդի մասին։ Պոլիփեմոսը տեսնելով, թե ինչպես են հարաբերվում իր «սիրելին» ու նրա ընկերը, զայրանում է ու նրա մեջ արթնանում է խանդի զգացողությունը։ Բոլորս էլ ունեցել ենք այդ զգացողությունը, ու ես չեմ հավատա, որ ինչ-որ մարդ ասի, թե այդպիսի զգացողություն չի ապրել իր սիրելի էակին տեսնելիս, թե ինչպես է վերջինս հարաբերվում ուրիշների հետ։ Ես՝ ինքս, այդ նույն զգացողությունը ունեցել եմ ու կարող եմ ասել, որ դա սովորական երևույթ է։ Ուրիշ բան է արդեն զոհելը։ Պոլիփեմոսը՝ խանդից չդիմանալով, այնպես արեց, որ ժայռից մի կտոր ընկնի Ակիսի վրա, ով հետագայում արյունաքամ լինելուց հետո, կմահանա։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնենք, որ խանդը բերեց մի աներևակայելի դառը ավարտի՝ մարդկային զոհաբերության։ Ես կարծում եմ ու պաշտպանում եմ տեսակետս, թե ինչքան էլ մարդուն սիրես, չպիտի նրա համար այդքան մեծ արժեք ունեցող (մեր դեպքում մարդ-արժեք) զոհաբերություն անես, դա արդեն սեր ցույց տալու առիթ չէ, դա մարդասպանություն է։

Վերջին խոսքերիս հավատալով, ցանկանում են նշել, որ հասարակության մեջ դաջվել է «սիրուն աղջկա համար պատրաստ եմ ամեն ինչի նույնիսկ՝ զոհաբերության» տերմինը, և սա նույնպես անհերքելի է։ Ես անձամբ շատ դեպքերի ականատես եմ եղել, երբ մարդ՝ մեր հասարակության ներկայացուցիչ, իր սիրելի էակի համար, մարդկանց է «զոհել», իհարկե ոչ ուղիղ իմաստով։ Այսպիսի վերաբերմունքն ու պահվածքը, իմ կարծիքով, անտեղի ու անպատշաճ է, քանի որ բոլորն էլ իրավունք ունեն հարաբերվելու մարդկանց հետո ու ոչ մեկ իրավունք չունի այդ շփման «սահմանը» հատել ու զոհաբերել մարդուն՝ իր սեփական շահի համար։

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s