Ջուբրան Խալիլ Ջուբրան «Աշխարհն ու բանաստեղծը»

Օձն ասաց կարմրակատարին.
– Ի՜նչ կա ավելի գեղեցիկ, քան քո թռիչքը, ո՜վ կարմրակատար, սակայն ինչ լավ կլիներ, եթե դու կարողանայիր սողոսկել թռչնաբներն ու հողի մեջ թաղված որջերը, ուր կյանքի ճնշումը խտանում է լռության ու անդորրի մեջ:
– Աստված է վկա, որ դու խորաթափանց իմացության շտեմարան ես և ամենաիմաստունը բոլոր արարածներից, սակայն ինչ լավ կլիներ, եթե դու թռչեիր,- պատասխանեց կարմրակատարը:
Ձևացնելով, թե ոչինչ չի լսել` օձը շարունակեց.
– Խեղճ կարմրակատար, ինձ նման դու չես կարող տեսնել խորությունների գաղտնիքները, ոչ էլ կարող ես սողոսկել թաքնված թագավորությունների ամբարները: Ինչ վերաբերում է ինձ, ապա քեզնից չեմ թաքցնի. երեկ թաքնվել էի սուտակե անձավներից մեկում, որը նմանեցրի հասուն նռան բոսորագույն սրտին, որին լույսի ամենանվազ շողն անգամ վերածում էր հրե վարդի: Այս աշխարհում ո՞վ կարող է ինձ նման հավասար տեսնել այս հրաշքները:
-Ճշմարիտ դատեցիր, ով իմաստուն, իսկապես քեզանից բացի որևէ մեկը չի կարող քնել դարերի հետքերի ու դարաշրջանների հիշողությունների բյուրեղներին, սակայն, ցավում եմ, դու չես երգում,- պատասխանեց կարմրակատարը:
– Ես մի բույս գիտեմ, որի արմատները ձգվում են մինչև երկրի ընդերքը, և յուրաքանչյուր-ոք, ով ուտում է այդ արմատներից, դառնում է Աշթրութից առավել գեղեցիկ:
-Ոչ-ոք, ոչ-ոք, քեզանից բացի չի կարող կախարդական երկրի մտքի դիմակը հանել, սակայն, ցավում եմ, դու չես թռչում:
– Գիտեմ ծիրանագույն մի առվակ, որն անցնում է հզոր լեռան տակով, ու յուրաքնաչյուր-ոք, ով խմում է այդ առվակից, դառնում է հավերժ` աստվածային անմահությամբ: Ոչ-ոք, ոչ մի թռչուն կամ կենդանի, ինձնից բացի այդ առվակը չի գտնի:
– Աստված վկա, որ աստվածների նման անմահ կլինես, եթե կամենաս, սակայն, ցավում եմ դու չես երգում:
– Գիտեմ երկրակեղևի տակ թաղված մի տաճար, որի ճանապարհը չի գտնի որևէ հնագետ կամ հետազոտող, ամսվա մեջ բազում անգամ եմ այցելում այնտեղ. այն անցած ժամանակների հսկա շենքերից է, որի պատերին նկարված են բոլոր ժամանակների ու գոյերի գաղտնիքները, ու յուրաքանչյուր-ոք, ով կարդա ու հասկանա, ապա կհասնի աստվածությանն իր մտքով ու իմացությամբ:
– Ով սիրելի իմաստուն, դու, միայն դու, եթե կամենաս, մարմնիդ նրբությամբ կարող ես սողոսկել բոլոր սերունդների գիտությունների մեջ, սակայն, ցավում եմ, դու չես կարող թռչել:
Այդժամ, վրդովված իրենց զրույցից, օձն իր բույնը վերադարձավ` ինքն իրեն քրթմնջալով.
– Աստված ազատի դատարկագլուխ դայլայլողից:
Իսկ կարմրակատարը թռավ` բարձրաձայն ճռվողելով.
– Ցավում եմ, որ դու չես երգում, ցավում եմ, ցավում եմ իմ իմաստուն, որ դու չես թռչում:

Առաջադրանքներ

Ա. Կարդացե՛ք հակադրությունները։ Ի՞նչ են դրանք տալիս ստեղծագործությանը։

Հակադրությունները ստեղծագործությանը տալիս են լարվածություն, ինչ-որ հանգամանքներում նաև անհավասարություն, այսինքն երկու կերպար իրար հետ վիճում են, և նրանցից յուրաքանչյուրը փորձում է մեկը մյուսի «թերությունը» գտնել։ Այսպիսի հակադրությունները ապացուցում են, որ ստեղծագործության մեջ ո՛չ կարմրակատարն է անթերի, ո՛չ էլ՝ օձը։ Մեկը կարողանում է թռչել ու լավ, զիլ երգել, իսկ մյուսը՝ սողոսկել դժվար անցանելի տեղեր և գտնել տարարժեք «գանձեր»։ Ստացվում է, ստեղծագործության մեջ մեկը մյուսի լրացումն է, այսինքն եթե կարմրակատարը չի կարողանում սողոսկել, դա կարողանում է անել օձը, և հակառակը, օձը չի կարողանում թռչել և առավել ևս երգել, սակայն նրա փոխարեն դա անում է կարմրակատարը։

Բ. Հիմնավորե՛ք ստեղծագործության վերնագիրը։ Ինչո՞վ է այն կապվում գաղափարի հետ։

«Աշխարհն ու բանաստեղծը» վերնագիրը, իմ կարծիքով, ցանկանում է ընթերցողին ցույց տալ աշխարհի գոյության ձևն ու այսօրվա «լինելը»՝ կերպարը և բանաստեղծի ոգին՝ ներդաշնակորեն համապատասխանեցված բնության ու աշխարհի հետ։ «Աշխարհը» ցանկանում է ասել, որ ոչ-ոք անթերի չէ ու աշխարհում մեկը մյուսի լրացումն է, եթե մեկը չի կարողանում անել ինչ-որ բան, օրինակ, չի կարողանում երգել, նրա տեղը լրացնում է մեկ այլ մարդ, ով պարզապես հիասքանչ է երգում։ Ստեղծագործությունն էլ սրան որպես ապացույց է ծառայում։ Իսկ «բանաստեղծը», կարծում եմ, համապատասխանեցված է մարդկային վերաբերմունքի ու վերջինիս մտածելու ու գրելու նուրբ արվեստի հետ, այսինքն աշխարհի բոլոր թերությունները, սխալները և հոգսերը բանաստեղծի փափուկ գրչով «անթերի» կերպով գրվում են թղթի վրա։ Ստացվում է, որ այստեղ նույնպես ունենք որոշակի համապատասխանություն, մեկը չի կարողանում գրել, մյուս շատ լավ է գրում։ Սակայն «անթերի»-ն այս պարագայում, պետք չէ հասկանալ, որպես անսխալ, ջինջ, պարզ, պետք է հասկանալ հստակ ու մաքուր, այսինքն արտացոլող, վերաբերմունք ցույց տվող, համապատասխանություններ գտնող ու իրար կապող արտահայտություն։

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s