Հալոգեններ

*1-Ինչո՞ւ են 7-րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերին անվանում «հալոգեններ», ո՞ր տարրերն են դրանք  բնութագրեք այդ տարրերը. 

7-րդ ենթախմբի տարրերը կոչվում են հալոգեններ, քանի որ դրանք մետաղների հետ փոխազդելիս առաջացնում են աղ։ Այն հունարեն ծագում ունի, “halos” & “genos”՝ “աղ” և “ծնող” համապատասխանաբար։ Հալոգենները քիմիապես ակտիվ տարրեր են ու բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում, այլ միայն՝ միացությունների տեքսով։

Halogens - Definition, Uses, Compounds, Properties of Halogens

*2-Հալոգենները ինչպիսի՞ միացությունների ձևով են տարածված բնության մեջ, գրեք օրինակներ…

Տարածված են մասնավորապես՝ ֆտորի միացություններում կամ բնական ջրերում, բուսական և կենդանական օրգանիզմներում։

Halogen Elements and Properties

Քիմիական տարրերի պարբերական համակարգի VII խմբի տարրերը (ֆտոր՝ F, քլոր՝ CI, բրոմ` Br, յոդ՝ I)  անվանվում են հալոգեններ: Հալոգենների խմբին է պատկանում նաև ռադիոակտիվ աստատ` At տարրը, որի քանակը երկրակեղևում անչափ փոքր է: Հալոգենների ատոմներն արտաքին էլեկտրոնային շերտում պարունակում են 7-ական էլեկտրոն: Հալոգենների քիմիական ակտիվությունը բավականին մեծ է, որի պատճառով բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում:

*3-Ինչո՞ւ են հալոգենները համարվում կենսական տարրեր, թվարկեք հալոգենների միացությունների դերը մարդու օրգանիզմում….

Մարդու օրգանիզմում ֆտորը կուտակված է ոսկորներում ու ատամի արծնում՝ էմալում։ Խմելու ջուրը պետք է մեկ լիտրում մինչև մեկ գրամ ֆտոր պարունակի։ Վերջինիս բաղադրության պակասը (0.5 մգ/լ-ից պակաս) ատամների քայքայում է առաջացնում։ Ֆտորի ավելցուկը նույնպես վտանգավոր է․ այդ տարրի պարունակությունը չպետք է գերազանցի 1.2 մգ/լ, այլապես՝ կրկին ատամների քայքայման կհանգեցնի։

Նաև օրգանական միացությունների տեսքով՝ յոդը նույնպես առկա է կենդանի օրգանիզմներում։ Թեև մարդու օրգանիզմում յոդի քանակությունը մեծ չէ, սակայն այդ տարրը կարևոր դեր ունի նյութափոխանակություն գործում։

Halogens - Definition, Uses, Compounds, Properties of Halogens

Յոդը հիմնականում արտադրվում է վահանաձև գեղձում․ հասուն մարդու այդ գեղձը միջին հաշվով 15 մգ յոդ է պարունակում։ Յոդի պակասը և ավելցուկը մարդու վահանաձև գեղձի գործունեության խանգարում է առաջացնում՝ հանգեցնելով ծանր հիվանդության՝ խպիբ /զոբ/։ Այդ տարրի պակասը կանխելու նպատակով՝ բնակչությանը վաճառվող կերակրի աղը յոդացվում է, այսինքն՝ այդ աղին յոդիդներ են ավելացնում։

*4-Գրեք հալոգենների ատոմների բաղադրությունը և կառուցվածքը:

F (Fluorine) — (9, 10) 9

Cl (Chlorine) — (17, 18) 17

Br (Bromine) — (35, 44) 35

I (Iodine) — (53, 74) 53

*5-Ինչպիսի՞ վալենտականություն և օքսիդացման աստիճան են ցուցաբերում քլորը միացություններում, գրեք օրինակներ…

Քլորի վալենտականություն, երբ մեկ է, օքսիդացման աստիճանը +1, −1, 0 է: Երբ վալենտականությունը երեք է, օքսիդացման աստիճանը +3 է: Երբ վալենտականությունը հինգ է, օքսիդացման աստիճանը +5 է, իսկ երբ վալենատականությունը յոթ է, օքսիդացման աստիճանը +7 է:

Կովալենտային կապ — դաս։ Քիմիա, 7-րդ դասարան.

*6-Թվարկեք հալոգեն պարզ նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները․

Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով, որոնք առաջանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական մակարդակի կենտ էլեկտրոնները զույգվելու հաշվին: Կապը երկու ատոմի միջև կովալենտային ոչ բևեռային է: Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:

Chlorine Facts, Symbol, Discovery, Properties, Uses

*7-Որտե՞ղ են կիրառում քլորը և նրա միացությունները․

Cl2 — թղթի սպիտակեցում, գործվածքի սպիտակեցում, ախտահանում, ջրի քլորացում, քլորակիր, աղաթթու, ֆոսգեն (COCl2), բրոմի ու յոդի ստացում

Քլորօրգանական միացություններ — դեղանյութեր, լուծիչներ, սինթետիկ կաուչուկ, սինթետիկ մանրաթելեր, բույսերի պաշտպանության միջոցներ, ներկանյութեր

Բրոմ՝

• Բրոմը ելանյութ է անօրգանական և օրգանական բրոմածանցյալներ ստանալու համար, որոնք կիրառվում են բժշկության (նևրոզների, հիստերիայի, անքնության, հիպերտոնիկ և այլ հիվանդությունների դեմ), ներկանյութերի արտադրության, լուսանկարչության մեջ։

Մեթիլբրոմիդը և բրոմի որոշ միացություններ օգտագործվում են որպես միջատասպաններ, էթիլբրոմիդը՝ իբրև հակադետոնատոր բարձրօկտանային վառելանյութերում։

Քիմիայում՝

• Բրոմը մեծ կիրառություն ունի օրգանական սինթեզում։

• «Բրոմաջուրը» (բրոմի ջրային լուծույթը) կիրառվում է որպես ռեագենտ օրգանական միացություններում։

*8-Որտե՞ղ են կիրառում աղաթթուն և նրա աղերը, ի՞նչ է ժավելաջուրը…, ի՞նչ է քլորակիրը…

Աղաթթուն կիրառում են հետևյալներում՝

  • Աղեր
  • Անուշադր
  • Զոդման գործ
  • Մետաղների մակերևույթի գալվանապատում
  • Ներկեր
  • Դեղանյութեր
  • Պլաստմասսաներ
  • Կաուչուկ
Աղաթթու - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Նատրիումի քլորիդի կիրառումը հետևյալներում՝

  • Ֆիզիոլոգիական լուծույթ
  • Ջրածնի ստացում
  • Սննդի համեմունք
  • Քլոր
  • Աղաթթու
  • Սոդա
  • Մթերքների պահածոյացում
  • Օճառ
  • Նատրիումի հիդրօքսիդ
  • Նատրիում
Նատրիումի քլորիդ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

*9- Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով, պատասխանը հիմնավորեք…

Խմելու համար պիտանի ջուրը պետք է պարունակի առավելագույնը 4 միլիգրամ քլոր մեկ լիտր ջրում, սակայն քլորի ճիշտ չափաբաժինը ոչ միշտ է պահպանվում և սովորաբար գերազանցում է թույլատրելի սահմանը: Քլորը կարող է շատ վնասակար լինել առողջության համար:

Ջուր — Յանա Սուքիասյան

*10-Աղաթթվի ո՞ր աղի 0.9%-անոց ջրային լուծույթն է կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»: 1 կգ ֆիզիոլոգիական լուծույթ պատրաստելու համար քանի՞ գրամ աղ և ջուր պետք է վերցնել:

Նատրիումի քլորիդից կամ կերակրի աղից է ստացվում այդ ֆիզիոլոգիական լուծույթը:

NaCl — կերակրի աղ (նատրիումի քլորիդ)

m(H2O)=1000 գ-9 գ=991 գ

100 գ = 0.9 գ

1000 գ = 9 գ

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s