Առողջագիտության դասաժամին մենք վերհիշեցինք նախորդ թեմաները, կրկնեցինք, թե ինչպես պետք է օգնենք անգիտակից մարդուն, հնարավորության դեպքում նաև մեռածին։ Այսօրվա դասի հիմնական թեման էր շնչառական սուր խանգարումը։ Նախ և առաջ, մենք սովորեցինք, թե ինչով են տարբերվում սուր ու քրոնիկ խանգարումները։ Հասկացանք, որ քրոնիկ խանգարում-հիվանդությունները հաճախ մարդու մոտ լինում են տարիներով, այսինքն օրգանիզմը չի կարողանում տարիներով վերացնել վտանգը։ Այդպիսի դեպքերից է ստամոքսի ցավը, կոկորդի ցավը, մարդու թուլությունն ու այլ նշանները։ Իսկ սուր խանգարումը այն դեպքն է, որը մեր բառերով ասած «հանկարծակի է լինում»։ Մեկ տեսնում ես մարդ առողջ է, նորմալ սնվում է, մեկ էլ վայրկյաններ անց տեսնում ես, թե ինչպես է վերջինս կարմրել, ինչպես է հազում ու փորձում օգնություն գտնել։ Ահա այսպիսի հատկանիշներով են հիմնականում տարբերվում սուր ու քրոնիկ հիվանդությունները։

Մեր հիմնական թեման շնչառական սուր խանգարումն էր։ Իհարկե, առողջագիտությունը շատ մեծ կապ ունի կենսաբանության հետ, ուստի և մենք որոշ ժամանակով անդրադարձանք սննդի «ճամփորդությանը», թե որտեղով է այն անցնում մինչև ստամոքս հասնելը։ Մենք դիտարկեցինք երկու շատ կարևոր խողովակ, որոնք գրեթե կպած են իրար և կապում են մարդու բերանի հատվածը՝ ստամոքսին։ Այդ երկու խողովակներից մեկը կերակրափողն է, մյուսը՝ շնչափողը։ Եկեք հասկանանք, թե որը ինչի պատասխանատուն է։ Առաջինը՝ կերակրափողը, այն խողովակն է, որով անցնում է սնունդը դեպի ստամոքս՝ մարսվելու։ Այդ խողովակով կարող են անցնել տարատեսակ մարմիններ, որոնք վերջ ի վերջո հասնելու են ստամոքս։ Երկրորդը՝ շնչափողը, այն խողովակն է, որով օդը անցնում է թոքեր։ Հետաքրքիր է, որ բացի օդից խողովակը ոչ մի ուրիշ երևույթ «չի թողնում», որպեսզի իր միջով անցնի, սակայն եթե «ոմանց» հաջողվում է դա անել, ապա այն ամեն կերպ փորձում է դուրս հանել այն իր մեջից՝ հազի շնորհիվ։ Այստեղ նաև մարդ կարող է ունենալ սուր հազ, եթե ուրիշ «խողովակ» է մտել իր սնունդը, այսինքն՝ շնչափող։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ամենաշատ հանդիպող առարկան շնչափողում գրիչի կափարիչն է։ Այո, բոլորս էլ սիրում ենք գրելուց մի բան «ծամել»։ Մի ուրիշ հետաքրքիր փաստն էլ այն է, որ ուտելիս մենք չենք շնչում։ Կան մարդիկ, ովքեր արագ-արագ ուտում են հետո էլ հևիհև լինում, փորձելով օդի մատակարարումը վերականգնել։
Այս երկու խողովակները իրոք շատ կարևոր են ու իրենց միավորում է մի փոքր օրգան՝ ըմպանը։ Այն բացվող-փակվող օրգան է, և երբ նրա միջով պետք է սնունդ անցնի, այն բացվում է։ Այնուամենայնիվ լինում են դեպքեր, երբ արագացումից այն պարզապես «չի հասցնում» ժամանակին բացվել-փակվել և այդ իսկ պատճառով ուտելիքը կամ սնունդը հասնում է «ուրիշ բերան»։ Մարդուն օգնելու ամենալավ միջոցը մեջքին խփելն է մեր օրերում։ Նորածնի դեպքում մայրերը հաճախ կերակրելուց հետո նրանց ուղիղ կերպ են կանգնեցնում, որպեսզի նրանք կարողանան հետո բխկալ և ուտելիքի հետ անցած օդը դուրս մղել բերանից։ Այսպես նրանք ավելի հեշտ են դարձնում մարսողական գործընթացը։ Տարիների ու մանկան մեծանալուն զուգահեռ ամրապնդվում ու զարգանում է այս ռեֆլեքսը, և մարդ կարողանում է արդեն, ինչպես իրեն հարմար է, սնվել։

Երբ մարդու շնչափող ներթափանցում է մի իր, նրա օրգանիզմը փորձում է ամեն կերպ դուրս մղել այն, սակայն դժբախտաբար լինում են դեպքեր, երբ չի հաջողվում փրկել, ու այդպես մարդը մահանում է։ Խեղդվելու ժամանակ մարդկային ռեֆլեքսները աշխատում են և նրա աչքից արցունքներ են հոսում, նա սկսում է հազալ, իսկ հետո որոշ ժամանակ «չի կարողանում շնչել»։ Այդպես ակնթարթներ անց, նա շնչակտուր կերպով «հետ է գալիս» աշխարհ և փորձում է հնարավորինս շուտ վերականգնվել։ Մարդուն օգնելու շատ տարբերակներ կան, սակայն ամենատարածվածը, ինչպես ասեցի, մեջքին խփելն է, ուղիղ դիրքով նստացնելն է։