Մարդու անհատականություն

Այսօր արվեստի ժամին, մենք քննարկեցինք անհատականության գաղափարը, ինչպես է այն ձևավորվում մարդու մոտ։ Ինքս կարծիք հայտնեցի, լսեցի համադասարանցիներիս կարծիքը, քննարկեցինք, վերլուծություններ արեցինք, ընդհանուր ու տարբեր գծեր դուրս բերեցինք։ Հակիրճ ներկայացնեմ կարծիքս։

personality-cartoon – The UCLA Institute for Society and Genetics

Անհատականությունը մարդու բնավորության գծերից մեկն է, որը, ի խոսք, չի կարող զարգանալ առանց մարդու միջամտության։ Անհատականությունը ինքնուրույն գործելու, որոշումներ կայացնելու, մերժելու կամ համաձայնելու, ինքնուրույն «ռազմավարություն» տանելու ունակությունն է։ Ոչ բոլորը ունեն այսպիսի բնավորության գիծ, այն էլ զարգացած։

Անհատականությունը մարդու մոտ զարգանում է մանկուց։ Որպես օրինակ կարող եմ բերել ինքնուրույն ու մենակ դպրոց կամ խանութ գնալը, ինքնուրույն դասերը անելը, խնդիրներ լուծելը։ Սրանք, երևի թե, ամենահեշտ ու ակնհայտ օրինակներն էին, սակայն այնքան շատ օրինակներ կան։ Պետք է ասեմ, որ անհատականության հիմնական նպատակը մարդուն հասարակությունից հեռու պահելն է՝ կառուցողական ձևով։ Այսինքն, զարգացած անհատականություն, այսինքն՝ չեզոքություն կամ հոգեբանական «անկախություն» ունեն այն մարդիկ, ովքեր ինչ-որ չափ վեր կամ վար են դասում իրենց արժեքները՝ հասարակականից։ Ավելի պարզ ասած, մարդիկ ձգտում են ինքնուրույն վարել իրենց կյանքը, գործունեությունը, առանց ինչ-որ մարդու միջամտության կամ վերջինիս հանդեպ մարդու կախվածության։ Անհատականությունը ձևավորվում է այն ժամանակվանից, երբ մարդու հանդեպ հասարակության կողմից առաջանում է վստահություն, հավատարմություն, այլապես անհատականությունը պարզապես կվերածվի միայնակ զգացողության, չէ որ ոչ մեկ նրա հետ որևէ կերպ չի հարաբերվի։

Happy Cartoon Images - Free Download on Freepik

Ես ինքս ինձ անհատական եմ համարում, քանզի ամեն իմ որոշման մեջ ես անկախ եմ, ամեն որոշումս միմիայն ինձանից է կախված, սակայն եթե խոսքը գնում է անձնական կամ շատ խիստ կարևոր ինչ-որ որոշման մասին, ապա մտերիմի հետ քննարկելը իմ համար ավելորդ չի լինում։ Պետք է ասեմ, որ անհատական լինելը ունի նաև իր բացասական կողմերը։ Անհատական ձևավորումը նպաստում է մարդու աշխարհայացքին, որը տարբեր մարդկանց մոտ տարբեր է զարգանում։ Ոմանք սկսում են հեռվանալ, անտեսել հասարակության արժեքները, իսկ մյուսները, ընդհակառակը, «ստանալով» անհատականություն, սկսում են ավելի մեծ ուշադրություն դարձնել հասարակության կարգավիճակին, ներքին իրավիճակին, փորձում են համեմատականներ ու զուգահեռներ տանել իր և հասարակական արժեքների միջև։ Ես՝ որպես մարդկային անհատական կերպար կարող եմ ասել, որ ոչ միայն ես, այլ բոլորս թերզարգացած ենք ու այդ ունակությունը ամենաբարձր մակարդակ չունի։ Ինչքան մարդ ձգտի լինել անհատական, միևնույնն է որևէ շահավետ «առաջարկից», նրա ունակությունը կարող է ճաք տալ։ Ես կարծում եմ, որ բոլորը պետք է լինեն անհատական, բոլորը պետք է լինեն իրենց չափով անկախ, սակայն ծայրահեղ անկախության ու անհատականության դեպքում մարդկությունը վստահորեն կգնա կործանման։ Շնորհակալություն ուշադրության համար։

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s