Փորձ 1. Հայտանյութերի (մեթիլ նարնջագույն, լակմուս, ֆենոլֆտալեին) գույնի փոփոխությունը թթվային միջավայրում․
9-5 դասարանի սովորողներ Դավիթ Մուրադյանը, Վարդան Վարդանյանը և Տիգրան Մուրադյանը կատարելու են փորձ՝ հայտանյութերի գույների փոփոխությունը թթվային միջավայրում։ Փորձը իրականացնելու ենք HCl-ի, այսինքն՝ աղաթթվի օգնությամբ։ Հայտանյութերն են՝ մեթիլ նարնջագույնը, լակմուսը և ֆենոլֆտալեինը։ Ձագարի օգնությամբ քիչ քանակությամբ աղաթթու ենք լցնում անոթների մեջ։ Բարձրացնում ենք ձագարը և լցնում ենք։ Այժմ տարբեր անոթների մեջ լցնում ենք տարբեր հայտանյութեր։ Առաջինի մեջ կաթոցիկի օգնությամբ կաթացնում ենք ֆենոլֆտալեինը։ Նկատում ենք, որ թափահարելուց հետո գույնը չփոխվեց։ Երկրորդ անոթի մեջ լցնում ենք մեթիլ նարջնագույն հայտանյութը։ Թափահարում ենք անոթը, որպեսզի խառնվեն նյութերը։ Տեսնում ենք, որ մեթիլ նարջնագույնը փոխեց իր գույնը վարդագույնի։ Երրորդ անոթի մեջ կաթացնում ենք մանուշակագույն լակմուսը, վերցնում ու թափահարում ենք այն և նկատում ենք, որ այն նույնպես իր գույնը փոխեց։ Եզրակացնում ենք, որ ֆենոլֆտալեին հայտանյութից բացի, մյուս երկուսը գույները փոխում են թթվային միջավայրում։