Ինչպե՞ս օգնել տարատարիք մարդկանց սննդով խեղդվելու դեպքում

Այսօր դասի ժամանակ, մենք վերհիշեցինք նախորդ թեմաները, թե ինչպես պետք է օգնենք սուր շնչառական խանգարում ունեցող մարդուն, տարբերեցինք, թե ո՞րն է սուր հիվանդությունը, ո՞րը՝ քրոնիկը, և սկսեցինք ընդհանրացնել այս թեման։ Սկզբից հարցեր հնչեցին, որոնցից մեկը կլինիկական ու կենսաբանական մահի մասին էր։ Մենք որոշ հարցերին կարողացանք պատասխանել, որոշներին՝ ոչ, այդպես սկսեցինք ամփոփել։

Նախորդ դասերից վերհիշեցինք, թե ինչպես պետք է օգնենք տարատարիք մարդկանց խեղդվելու դեպքում։ Ներկայացնեմ ամեն մարդուն արդյունավետ օգնություն ցուցաբերելու ամենահավանական տարբերակները։

Choking: First aid - Mayo Clinic

  • 1-3 տարեկան երեխային, ինչպես գիտենք, մայրիկները հաճախ ուտելուց հետո կանգնած կամ ուղիղ վիճակում են պահում, որպեսզի նրանք բխկան, և սննդի հետ անցած օդը կերակրափողից դուրս գա բերանի միջոցով, այդպես չխանգարի մարսողությանը։ Իսկ սննդով խեղդվելու դեպքում, երբ արդեն սնունդը անցել է շնչափող, պետք է արագ մասաժի կամ հարվածների շնորհիվ հեռացնել օտար մարմինը։ Պետք է հարվածել մեջքին դեպի վերև ընթացող հարվածներով, որպեսզի հավանականությունը մեծանա։
  • Մինչև 18 տարեկան երեխային, ինչպես գիտենք, հնուց դեռ եկած «գլուխը վեր պահելը», «վերև նայելը» կամ «ճակատը սեղմելը» այդքան էլ արդյունավետ չէ, ուստի պետք է գործել։ Նրան պետք է հենել աթոռին այնպես, որ մեջքը «ծալվի», և շնչափողի խողովակը «բացելը» ու մեջից ինչ-որ օտար մարմին հանելը լինի ավելի դյուրին։ Այդ վիճակում պետք է շարունակել հարվածել դեպի ներքև, քանի որ խողովակի «կափարիչը» արդեն գտնվում է ներքևում։
  • Մնացած տարիքների դեպքում, պետք է գործել նույն ձև, մեջքը «ծալել» աթոռի օգնությամբ, հարվածել մեջքին։ Սակայն եթե մարդը ուշաթափվել է ու ընկել է հատակին, ապա նրան փրկելու պրոցեսը պետք է կատարել նրա ընդունած դիրքով, այսինքն՝ պառկած։ Երբ որ մենք օգնում էինք անշնչացած կամ ուշաթափված մարդուն, մենք սկզբից ծնկի էինք իջնում, մոտենում էինք և սկսում էինք գործողություններ կատարել, սակայն այս դեպքում տուժածին պետք է մոտենալ վերևից։ «Նստելով» նրա վրա ու ուժեղ հարվածներ հասցնելով մենք հավանականություն ունենք փրկելու նրան։
Common Choking Hazards and What to Do if You Choke | Health Plus

Բայց, միշտ չէ, որ բոլոր փրկարարական գործողությունները ավարտվում են դրական սցենարով, լինում են նաև մահեր, ուստի և մարդուն փրկելը լավ տարբերակ է։ Հիմա դիտարկենք կանգնած վիճակում մարդուն օգնելու տարբերակը։ Այդ դեպքում, մարդուն պետք է մոտենալ մեջքից, «գրկել», երկու ձեռքերը միացնել իրար ու սեղմել (ինչպես երևում է վերևի նկարում)։ Այդպես մենք նույնպես մեծ շանսեր ենք ունենում օտար մարմինը շնչափողից դուրս հանելու համար։ Իսկ եթե մարդը գե՞ր է, այդ դեպքում։ Սա իրոք որ շատ կարևոր հարց է, ու երևի թե ամենաշատը հենց իրենք են խեղդվում։ Այս դեպքում արդեն պետք է «գրկել» ուսերից, որպեսզի ձեռքերը չխանգարեն, կամ ուրիշ ձև ասած «փորը չգրկեն»։

Կա նաև մեկ ուրիշ տարբերակ պառկածին օգնելու համար։ Ինչպես հասկացանք մեջքը սեղմելու պրոցեսից, մենք պետք է կրծքավանդակի վրա երկու կողմից ճնշում գործադրենք, որպեսզի այն «սեղմվի»։ Վերջին մասից հետևում է, որ պառկած մարդուն կարելի է ուժեղ սեղմել հատակին, որպեսզի ինչպես կանգնած, այդպես էլ՝ պառկած վիճակում, մենք ճնշում գործադրենք ու կրծքավանդակը «սեղմվի»։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s