Առաջադրանք․
Գտնել դերբայական դարձվածները և կետադրել։
Փորձելով պայքարել նրա դեմ՝ ես հասկացա, որ պարտված եմ:
Ես, փորձելով պայքարել նրա դեմ, հասկացա, որ պարտված եմ:
Ես պատահաբար ընկա՝ ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:
Շուտով տուն վերադարձավ Կարինեն՝ կրծքին մի գեղեցիկ ծաղկեփունջ սեղմած:
Սուրենը, հասկանալով իր սխալը, ներողություն խնդրեց բոլորից:
Աստղիկ տատիկը լալիս էր՝ պատմելով իր ընտանիքի հետ կատարված ոճրագործության մասին:
Փոքրիկն արթնացավ վախեցած՝ անսպասելի ու հանկարծակի աղմուկից:
Գուրգեն պապիկը, գլուխը դժգոհությամբ օրորելով, խոսում էր մեր կառավարության վարած քաղաքականությունից:
Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում՝ ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ:
Հրճվանքից, ասես, ոտքերը գետնից կտրված՝ փոքրիկ Հրաչիկն անհամբեր սպասում էր իր նվերին:
Քննության օրը հուզված ու փոքր-ինչ շփոթված ուսանողները կրկնելով հարցաշարը սպասում էին իրենց հերթին:
Հնագետները պատմում էին, որ գտել են մի արհեստական սիրտ՝ շատ հմտորեն պատրաստված:
Հիացած ու զարմացած մեր գեղատեսիլ ու զարմանահրաշ բնությամբ ու պատմամշակութային կոթողներով՝ զբոսաշրջիկներն ամեն տարի գալիս են Հայաստան:
Վիրավոր գայլը, աստիճանաբար խեղճանալով, պատրաստ էր անձնատուր լինել:
Տղան մտածում էր իր անելիքների մասին՝ հայացքը հառած պատից կախված նկարին:
Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը՝ աղջիկն աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ:
Նկարիչը, նայելով բնորդուհու գեղեցիկ մարմնին, փորձում էր ընդգծել ամեն մի մանրուք:
Տիկին Աիդան գնաց մոտակա գեղեցկության սրահ՝ մազերը հարդարելու: