Թեմա 19. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ.

Կիլիկիան հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, իսկ հյուսիսում նրա սահմանները հասնում էին մինչև Տավրոսի լեռներին։ Վաղ ժամանակներից սկսած հայերը բնակություն են հաստատել Կիլիկիայում։ 11 րդ դարի կեսերից հայ բնակչության զանգվածային արտագաղթ է սկսվում՝ կապված սելջուկների արշավանքների և Բյուզանդիայի վարած քաղաքականության հետ Հայաստանից արտագաղթեց նաև Արծրունիների և Բագրատունիների մի մասը։ Արդեն 11-րդ դարի երկրորդ կեսին հայերն այնտեղ մեծամասնություն էին կազմում, ուր ապրում էին նաև հույներ, ասորիներ, արաբներ, հրեաներ։ Կիլիկիայում հաստատված հայ իշխանների մի մասը ծառայության էր անցել Բյուզանդական կայսրությունում։ 1042թ. Կիլիկիայի կառավարիչ էր նշանակվել Ապլղարիպ Արծրունին, նրան էին հանձնվել մի շարք քաղաքներ ու բերդեր։ Հայկական իշխանություններ էին ստեղծել Փիլարտոս Վարաժնունին և Գող Վասիլը։ Սակայն այս իշխանությունները երկար չգոյատևեցին։ Հայաստանից դուրս ստեղծված հայկական պետական կազմավորումներից ամենակենսունակը եղավ Ռուբինյան իշխանությունը 1080թ․ հայ իշխան Ռուբենը Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց հայկական նոր իշխանություն, որը նրա անունով կոչվեց Ռուբինյան։ Նա ապստամբություն բարձրացրեց Բյուզանդիայի դեմ և կարճ ժամանակահատվածում բյուզանդացիներից ազատագրեց Լեռնային Կիլիկիայի մի մասը։

Ռուբեն 1-ին հաջորդեց նրա որդի Կոստանդինը (1095-1100թթ.)։ 1098 թ. նա բյուզանդացիներից ազատեց Լեռնային Կիլիկիայի նշանակով Վահկա բերդը և դարձրեց իշխանության կենտրոն:

Լևոն Բ՝

Քաղաքական բարդ իրավիճակում Կիլիկյան Հայաստանում իշխանությունն անցավ Ռուբենի եղբայր Լևոն 2-ոդին (1187-1219թթ.)։ Երուսաղեմը մահմեդականներից կրկին հետ գրավելու համար 1189 թ. սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը։ Լևոնը կապեր հաստատեց խաչակիրների առաջնորդների մեկի՝ գերմանական կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ, որի դիմաց կայսրը նրան թագ խոստացավ։ Սակայն արշավանքի հենց սկզբում Սրբազան հռոմեական կայսրության կայսրը խեղդվեց Կիլիկիայի գետերից մեկում։

Լևոն Բ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Այդ ժամանակ Դաշտանային Կիլիկիայի արևելյան շրջանների համար խնդիրներ ծագեցին Անտիոքի իշխանության և Կիլիկիայի միջև։ Լևոնը ինքը նշանակեց Անտիոքի իշխանի հետ հանդիպման վայրը և ձերբակալեց Անտիոքի իշխանին։ 1194 թ. Սիս քաղաքում կնքվեց հաշտության պայմանագիր, որով Անտիոքի իշխանը ազատ արձակվեց՝ առանց փրկագնի։ Լևոնը փորձեց Անտիոքի իշխանական տան հետ ամուսնական կապեր հաստատելով ՝ այդ իշխանությունը միացնել Կիլիկիային։ Լևոն 2-րդը մեծ հանդիսավորությամբ Հայոց թագավոր օծվեց 1198 թ. հունվարի 6-ին ՝ Սուրբ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի մայր տաճարում՝ Գրիգոր Զ կաթողիկոսի կողմից, որից հետո կոչվեց Լևոն Մեծագործ։

Լևոն Մեծագործի քաղաքականությունը՝

Լևոնը Տարսոն հրավիրեց Լամբրոնի իշխան Հեթումին և բանտարկեց, այնուհետև առանց կռվի գրավեց բերդը։ Նա մեծ ուշադրություն էր դարձնում առևտրի զարգացմանը։ Վերակառուցվեցին Այաս և Կոռիկոս նավահանգիստները։ Ստեղծվեց ռազմական և առևտրական նավատորմ։ Լևոնի համար շատ կարևոր էր Անտիոքի գահաժառանգության հարցի լուծումը։

1216թ. նա գրավեց Անտիոքը և գահը հանձնեց իր եղբոր աղջիկ Ալիսի և Անտիոքի իշխանի որդի Ռուբեն Ռայմոնդին, որին հռչակել էր նաև Կիլիկիայի թագաժառանգ։ Սակայն շուտով նրա գործունեությունից հիասթափված՝ Լևոնը փոխեց իր որոշումը և Կիլիկիայի թագաժառանգ նշանակեց իր մանկահասակ դուստր՝ Զաբելին։ Լևոն Մեծագործը մահացավ 1219 թ․՝ իր հաջորդներին թողնելով հզոր պետություն։

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s