Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում՝ դպրոցներն ու համալսարանները՝
Կային տարրական և բարձրագույն տիպի դպրոցներ։ Բարձրագույն դպրոցում, որը կոչվում էր վարդապետական, ուսումը տևում էր 7-8 տարի։ Միջնադարյան Հայաստանում հայտնի էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները։ Նշանավոր կրթական կենտրոն էր Նարեկի վարդապետարանը, որտեղ կրթություն է ստացել Գրիգոր Նարեկացին: Համահայկական նշանակություն ուներ Անիի վարդապետարանը, որի ուսուցչապետը Հովհաննես Իմաստասերն էր։ Նոր Գետիկի (Գոշավանք) վարդապետարանն իր ծաղկումն ապրեց ուսուցչապետ Մխիթար Գոշի օրոք։ Մեծ էր նաև Տաթևի և Սսի համալսարանների դերը։ Տաթևում նշանավոր գիտնականներ էին Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին: Կիլիկիայում հայտնի էին Սսի համալսարանը, Սկևռայի դպրոցը, Հռոմկլայի կաթողիկոսարանին կից դպրոցը։






Պատմագրությունը՝
Զարգացած միջնադարում հայ պատմագրությունը մեծ վերելք ապրեց Հայոց պատմության շարքը շարունակեցին Հովհաննես Դրասխանակերտցին, Արիստակես Լաստիվերցին, Կիրակոս Գանձակեցին և ուրիշներ։ Առաջացան հայ պատմագրության նոր ժանրեր՝ տիեզերական (համաշխարհային) պատմությունը և տարեգրությունը։ Վերջինս պատմության համառոտ շարադրանքն է ժամանակագրական հերթականությամբ։ <<Տիեզերական պատմություններ>> գրել են Ստեփանոս Տարոնեցին և Վարդան Արևելցին։ Տարեգրություն կամ ժամանակագրություն են գրել Մատթեոս Ուռհայեցին և Սմբատ Գունդստաբլը։ Գրվել են նաև Հայաստանի առանձին շրջանների պատմություններ։ Այս ժանրի հիմնադիրը Մովսես Կաղանկատվացին էր։ Թովմաս Արծրունին գրեց <<Արծրունիների տան պատմությունը>>, իսկ Ստեփանոս Օրբելյանը՝ <<Պատմություն նահանգին Սիսիական>> աշխատությունը։



Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում՝ գրականությունը՝
Զարգանում էր բանահյուսությունը, գրվում էին առակներ, վիպերգեր։ Հայ առակագրության հիմնադիրը Մխիթար Գոշն է։ Առակում սովորաբար քննադատվում են հասարակության մեջ տեղ գտած բացասական երևույթները՝ անարդարությունը, շահամոլությունը, խարդախությունը, քծնանքը և այլն։ Հայտնի առակագիր էր նաև Վարդան Այգեկցին։ Միջնադարում է ստեղծվել նաև <<Սասնա ծռեր>> վիպերգը։ Գրիգոր Նարեկացու <<Մատյան ողբերգություն>> պոեմը համաշխարհային գրականության գլուխ գործոցներից է։ Շատերը, լինելով հիվանդ, կարդում են <<Մատյան ողբերգությունը>> և առողջանում են։ Հայտնի բանաստեղծներ էին նաև Ներսես Շնորհալին, Ֆրիկը։



Ճարտարապետությունը՝
Այդ ժամանակաշրջանում կառուցում էին վանական համալիրներ, որտեղ եկեղեցիներից բացի կային ուսումնագիտական կենտրոններ, մատենադարաններ, արհեստանոցներ և այլն։ Հայտնի վանական համալիրներ էին Տաթևը, Սանահինը, Հաղպատը, Սևանը, Գեղարդավանքը, Գոշավանքը և այլն։ Նշանակալից դեր են խաղացել Մանուել և Տրդատ ճարտարապետները։ Տրդատը ոչ միայն եղել Անիի մայր տաճարի ճարտարապետը, այն նաև վերականգնել է Կ. Պոլսի Ս. Սոֆիայի տաճարի հոյակերտ գմբեթը։ Զարգացավ նաև քանդագործությունն ու հատկապես՝ խաչքարային արվեստը, որոնց լավագույն աշխատանքներ էին՝ Գոշավանքը (Պողոս) և Նորավանքը (Մոմիկը)։






Նկարչությունը՝
Զարգացում էր ապրում մանրանկարչությունը և որմնանկարչությունը։ Մանրանկարչությունը՝ որպես արվեստի ճյուղ, ծառայում էր ձեռագրերի զարդարմանը։ Նշանավոր մանրանկարիչներից էին Թորոս Ռոսլինը, Սարգիս Պիծակը, Մոմիկը և ուրիշներ։ Բագրատունի, Արծրունի, Սյունի և Հեթումյան թագավորները, Զաքարյան իշխանները իրենց կառուցած պալատների, տաճարների ներսի պատերը զարդարել էին տալիս որմնանկարներով։ Տաճարների և ներսի որմնանկարներում, բացի Հին և Նոր Կտակարանների պատկերներից, հանդիպում են նաև պատմական գործիչների (Գագիկ Արծրունու, Տրդատ 3-ի և Ս. Գրիգոր Լուսավորչի) դիմանկարները։



Մոմիկի ստեղծած խաչքարերը այսօր կան Գոշավանքում, Էջմիածնում ու Նորավանքում։
«Յոթ արվեստներ»-ն են՝ Աստղագիտությունը, Երկրաչափությունը, Թվաբանությունը, Երաժշտությունը, Հռետորաբանությունը, Տրամաբանությունն ու Քերականությունը։
Կար եռաստիճան կրթություն՝ ծխական, վանական և տաճարային։ Ծխական դպրոցները կարող էին ձևավորվել տարբեր գյուղերում, այսինքն հոգևորականը հավաքում էր երեխաներին ու սովորեցնում էր տառերը։ Վանական դպրոցներում պատրաստում էին հոգևորականներ։ Տաճարային դպրոցներում սովորեցնում էին հոգևորականությանը, նրա հիմունքներին ու ավելի խորացված էին ուսումնասիրում։