Բանավեճ-քննարկում՝ հայ-թուրքական նոր հարաբերություններ

Մարտի 23-ին՝ Միջին դպրոցի փոքր դահլիճում հասարակագետներ՝ Սամվել Թամազյանի ու Աննա Խաչատրյանի հովանավորությամբ կազմակերպվել էր հանդիպում-քննարկում-բանավեճ, որի ընթացքում ուսուցիչներն ու սովորողները իրենց կարծիքներն էին հայտնում, խոսում ու պատմում հայ-թուրքական հարաբերությունների նոր զարգացումների մասին։

Սկզբից ներկայացան ուսուցիչները՝ պատմելով ու պատմական ակնարկներ անելով։ Ներկայացվեց բուն թեման, ներածությունն ու ընթացքը, որից հետո սովորողները իրենց վերլուծություններով հանդես եկան։ Հետաքրքիր դադարների վրա ուսուցիչներն ու սովորողները կանգ էին առնում ու կարծիքներ էին փոխանակում։ Ոմանք համաձայնվում էին, ոմանք՝ ոչ, ոմանք էլ ձեռնպահ էին մնում։

Դավիթի, Աշոտի ու մյուսների ներկայացումները ինձ դուր եկան, քանի որ նրանք վերաբերում էին ոչ միայն անցյալի, այնպես և այսօրվան ու վաղվան։ Ես հայտնեցի սեփական կարծիքս, դիրքորոշումներն ու տեսակետերս, որոնց վրա էլ ծավալվեցին որոշակի երկխոսություններ, թե՛ քննարկումներ, թե՛ բանավեճեր։ Ընկեր Տիգրանը՝ պարարվեստի ուսուցիչներից մեկը, արձագանքելով մեկի դիրքորոշմանը՝ խոսեց ու պատմեց այն ինչ-որ նա լսել էր, տեսել ու վերլուծել էր։ Սեփական ներկայացմանս ժամանակ, երբ ես խոսում էի Բաթումի դաշնագրի ու հայ-թուրքական առաջին բանակցությունների մասին, ես որոշեցի անդրադառնալ որոշ փաստարկների, որոնք հնչեցրել էին սովորողներն ու ուսուցիչները։

Եթե հստակ ասեմ, ապա հայ-թուրքական հարաբերությունների վերջերս գրանցած զարգացումները դեպի խաղաղություն են տանում, ու ի դեմս թուրքական դիվանագիտության, Հայաստանը կարողացել է որոշակի բեկումներ մտցնել ու տարածաշրջանում «խամաճիկի» դերից ելնելով՝ ամրապնդել դիրքերը։ Այդպիսի քաղաքականությունը կարող ենք արձանագրել թե՛ Հայաստանի կողմից Թուրքիայում երկրաշարժից տուժած մարդկանց հումանիտար օգնություն ցուցաբերելուց, թե՛ ազգերի կարծիքներից, թե՛ պատմական կապերից ու նմանություններից։ Ընդհանրապես, խոսելով նման ազգայնական ու կարևոր թեմաների մասին, հարկ եմ համարում նշել, որ ոչ բոլոր դեպքերում են բոլորը համամիտ լինում։ Այստեղ կան որոշակի թեզեր, դեպքեր, որոնք 20-րդ դարից ի վեր «տանջում» են մեզ ու հանգիստ չեն թողնում, ու հենց դրանց պատճառով էլ չենք կարողանում նորմալ բանակցություններ վարել։

Հայ-թուրքական հարաբերություններ / JAMnews

Խոսքիս մեջ անդրադարձ եմ կատարել ֆուտբոլային դիվանագիտությանը, ՀՀ վարչապետի ու նախկին նախագահների Թուրքիայի հանդեպ որդեգրած ու վարած քաղաքականություններին։ Բաթումի դաշնագրից խոսեցի, պատմեցի ամենակարևոր /ըստ իս/ հատվածները, որոնք բեկումնային ու որոշիչ էին եղել «այն» դարերում մեզ համար, հայ-թուրքական հարաբերությունների համար։

Ամփոփելով հանդիպումը, պետք է նշեմ, որ այսպիսի հանդիպումները պետք է լինեն ավելի շատ, քանզի այս հարթակում ու այս ձևաչափով, և՛ սովորողները, և՛ ուսուցիչները հասկանում ու վերլուծում են կարծիքները, այդպիսով զարգացնում աշխարհայացքը, թշնամական հարաբերությունները վերջ տալու գաղափարն ու նպատակը։ Ես ճիշտ եմ համարում, որ կրթահամալիրը մեծ հնարավորություններ է ընձեռում, թե՛ սովորողներին, թե՛ ուսուցիչներին, որպեսզի վերջիններս կազմակերպեն նման հանդիպումներ, քննարկումներ ու բանավեճեր։ Սա ոչ միայն ապագայի հանդեպ սովորողների տրամադրվածությունը բացահայտելու լավ միջոց է, այլև նրանց կարծիքները վերամշակելու ու հասկանալու արդյունավետ գործիք է։ Ինքս անչափ շնորհակալ եմ ու սիրով կմասնակցեմ հետագայում նման հանդիպումներին ևս։

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s