Անասնապահությունը արտադրական առումով անասնակեր ծառայող բուսական մթերքների «վերամշակուﬓ» է մարդու համար ավելի արժեքավոր մթերքների՝ կաթի, մսի, բրդի, մորթու, կաշվի:
Անասնապահության կերային բազան: Անասնապահության զարգացման հնարավորությունները պայմանավորված են նախ և առաջ դրա կերային բազայով: Աշխարհի պետությունների ﬔծ մասում, ինչպես և Հայաստանում, տարվա տաք սեզոնին անասունները սնվում են բնական արոտային թարմ խոտով, իսկ ցուրտ սեզոնին՝ նախօրոք կուտակված մսուրային կերով: Մեր երկրում արոտային կերը բավարար է, բայց անբավարար է մսուրային կերը:
Մսուրային կերի խնդիրը լուծելու համար օգտագործում են բնական խոտհարքները, կերային մշակաբույսերը (բազմամյա ու ﬕամյա խոտաբույսեր, անասնակերի եգիպտացորեն, կերային արմատապտուղներ), ինչպես նաև խտացված և համակցված կերը, որն արտադրվում է արդյունաբերական եղանակով:

Անասնապահության կերային բազան ևս բնական լանդշաֆտների գոտիականությանը համապատասխան ունի վերընթաց տարածում: Ավելի ընդարձակ են ﬔրձալպյան տիպի արոտավայրերը (2000-2600 մ բարձրություններում), երկրորդ տեղում է կերահանդակների տափաստանային տիպը: Դրանք ﬔծ արժեք են ներկայացնում հատկապես խոշոր եղջերավոր անասունների համար, որովհետև խոտածածկը բավականին բարձր է, իսկ բուսակազմը՝ բազմազան:
Մեր լեռնային երկրի համար բնորոշ է արոտային անասնապահության վերընթաց գոտիական համակարգը. ցածրադիր գոտու տնտեսություններն ամառվա աﬕսներին կենդանիներին տանում են բարձրադիր ﬔրձալպյան ու ալպյան գոտիներ, որտեղ և կազմակերպում են արոտը, կաթի ստացուﬓ ու մշակումը:
ՀՀ համարյա բոլոր տարածաշրջաններում արոտավայրերը ծանրաբեռնված են 50-70%-ով: Միաժամանակ նկատելի է, որ անասունների գրեթե չկառավարվող արոտը հանգեցրել է առանձին արոտավայրերի գերբեռնվածության և գերարածեցման: Դրա պատճառով շատ շրջաններում պակասել է բուսազանգվածը, տարածվել են մոլախոտերը, զարգացել է հողի էրոզիան:
Անասնապահության ճյուղային կառուցվածքը: Անասնապահության ճյուղային կառուցվածքը ձևավորվում է ոչ ﬕայն բնական պայմանների, այլև բնակչության պահանջմունքների և տնտեսական պայմանների ազդեցությամբ:
Վերջին հարյուրամյակի քաղաքական և սոցիալ-տնտեսական անկայունությունից առավել տուժել է ՀՀ անասնապահությունը: Տասնամյակներ են պահանջվել կորուստները վերականգնելու համար: Օրինակ՝ ոչխարների ու այծերի 1916 թ. գլխաքանակը վերականգնվել է ﬕայն 1940-ական թվականների վերջերին:
20-րդ դարի ընթացքում էական փոփոխություն է կրել նաև անասնապահության ճյուղային կառուցվածքը: Գյուղատնտեսական աշխատանքների ﬔքենայացման հետևանքով աստիճանաբար պակասել, ապա և գրեթե վերացել է ձիաբուծությունը, քարշող անասունների (եզների) բուծումը: Մյուս կողﬕց՝ արագ թափով աճել է թռչնաբուծությունը, որը մսի արտադրության արդյունավետ ﬕջոց է (այժմ թռչնաբուծությունն ապահովում է հանրապետությունում արտադրվող մսի մոտ 8%-ը):
Անասնապահության ճյուղային կառուցվածքը որոշվում է յուրաքանչյուր ճյուղին պատկանող անասունների գլխաքանակով կամ արտադրվող մթերքի ծավալով: Ավելի տարածված է երկրորդ ցուցանիշը։

Մեր հանրապետությունում անասնապահության համախառն արտադրանքի մոտ 70%-ը բաժին է ընկնում խոշոր եղջերավոր անասնապահությանը (տավարաբուծությանը), երկրորդ տեղում է ոչխարաբուծությունը (մոտավորապես 12%): Խոշոր եղջերավոր անասնաբուծության տեղաբաշխումը, ի տարբերություն անասնապահության մյուս ճյուղերի, ավելի համաչափ է: Այնուհանդերձ, որոշ շրջաններ առանձնանում են թե՛ անասունների գլխաքանակով և թե՛ բարձր մթերատվությամբ (Արարատյան դաշտ, Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզեր): 2012 թ. խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազﬔլ է մոտ 600 հազ.:
Վերջին տարիներին անասնաբուծության ոլորտում իրականացված արմատական բարեփոխուﬓերի շնորհիվ հնարավոր է դարձել, հատկապես խոշոր եղջերավոր կենդանիների պահելու ավանդական պայմանները փոխարինել ժամանակակից տեխնոլոգիաներով, իսկ ցածր մթերատու կենդանիների փոխարեն բուծել ﬔր երկրի բնակլիմայական պայմաններին առավել հարմարված համաշխարհային լավագույն դասական ցեղերի բարձր մթերատու կենդանիներ: Այդ նպատակով եվրոպական երկրներից ներկրվել են բարձր մթերատվությամբ և ամուր կազմվածքով կաթնատու և կաթնամսատու (հիﬓականում սիﬔնթալ, շվից, հոլշտին ցեղատեսակների) տոհմային երինջներ:
Արարատյան դաշտում բնակչության ﬔծ խտությունը, մայրաքաղաքին մոտ լինելու հանգամանքը, կերային մշակաբույսերի հաﬔմատաբար ընդարձակ տարածքները և կաթի վերամշակման ձեռնարկությունների խիտ ցանցը հնարավոր են դարձնում բացառապես կաթնային տավարաբուծության ուղղությամբ մասնագիտացումը:
Նախալեռնային գոտին մասնագիտանում է կաթնամսատու տավարաբուծության ուղղությամբ: Դրան նպաստում են նաև տավարի ներմուծված նոր ցեղերը և տեղական «կովկասյան գորշ» ցեղը: Լեռնային գոտին մասնագիտանում է մսակաթնատու և մսատու տավարաբուծությամբ, որը պայմանավորված է հարուստ բուսածածկ ունեցող ալպիական մարգագետինների առկայությամբ։ Ոչխարաբուծության զարգացման համար ﬔր երկրի բնական պայմաններն ընդհանուր առմամբ բարենպաստ են: Չնայած դրան՝ ոչխարների և այծերի գլխաքանակը նախորդ տասնամյակների հաﬔմատ աստիճանաբար կրճատվել է և վերջին տարիներին կազմում է շուրջ 590 հազ. (առավելագույնը եղել է 20-րդ դարի 70-ական թվականներին՝ մոտ 2 մլն): Տարբեր ցեղերի ոչխարներ տալիս են տարբեր քանակի բուրդ, ﬕս և կաթ: Կախված այն բանից, թե դրանցից որն է շատ, որոշվում է ոչխարաբուծության ուղղությունը՝ մասնագիտացումը: Մեզանում տիրապետող է մսակաթնաբրդատու ուղղությունը: Բուծում են բալբաս, արագածյան և այլ ցեղերի ոչխարներ:


Ոչխարաբուծությունը նույնպես տարածված է աﬔնուրեք: Սակայն դրա նշանակությունն ավելի ﬔծ է լեռնային ու նախալեռնային շրջաններում: Ոչխարների և այծերի գլխաքանակով առաջատար տեղ են գրավում Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի, Շիրակի և Վայոց Ձորի մարզերը:
Թռչնաբուծությունը վերջին տարիներին աﬔնաարագ աճող ճյուղն է: Այժմ այն ոչ ﬕայն լիովին բավարարում է թռչնի մսի և ձվի ներքին շուկայի պահանջարկը, այլև արտադրանքի ﬕ մասն արտահանվում է: Գործում են խոշոր թռչնաբուծական ֆաբրիկաներ ﬔրձերևանյան գոտում (Լուսակերտ, Արզնի), ինչպես նաև Գյումրիում և Կապանում:
Խոզաբուծությունն աչքի է ընկնում մսի արտադրությունն ավելացնելու լայն հնարավորություններով, քանի որ մյուս կենդանիների հաﬔմատ ավելի կարճ է խոզերի վերարտադրության բնական ցիկլը: Չնայած վերջերս հաճախակի գրանցվող աֆրիկյան ժանտախտի դեպքերին, ինչը խոզերի գլխաքանակի զանգվածային անկման պատճառ է դարձել, այնուաﬔնայնիվ, դրանց ընդհանուր գլխաքանակի դանդաղ, կայուն աճ է նկատվում: Չնայած դրան, խոզերի գլխաքանակը 20-րդ դարի 80-ական թվականների հաﬔմատ դեռևս երեք անգամ պակաս է: Սովորաբար խոզաբուծությունը զարգանում է հացահատիկազգիների մշակության շրջաններում և սննդարդյունաբերության ավելցուկների հիման վրա: Խոզաբուծության զարգացման առաջատար շրջաններ են Երևանին հարակից մարզերը և բնական կերով հարուստ անտառաշատ Տավուշի մարզը:
Անասնապահության ճյուղերից ՀՀ-ում առանձնահատուկ նշանակություն ունի ﬔղվաբուծությունը: Բազﬔրանգ ծաղիկներով ծածկված լեռնային տափաստաններն ու ալպյան մարգագետինները հնարավորություն են տալիս ստանալ բարձրորակ ﬔղր: Միաժամանակ, ﬔղուները անփոխարինելի դեր են կատարում ծաղիկների փոշոտման գործում, նպաստում են բերքատվության բարձրացմանը և սերﬔրի բարելավմանը: Բացի բուն ﬔղրի արտադրությունից՝ Հայաստանը լավ հեռանկարներ ունի նաև այլ ﬔղվամթերքների արտադրման ոլորտում, քանի որ նպաստավոր պայմաններ կան ﬔղվակաթ, ծաղկափոշի, ինչպես նաև՝ ակնամոմ (պրոպոլիս) ստանալու համար։ Վերջինս ﬔծ կիրառություն ունի դեղարտադրության ﬔջ։

Լայն իմաստով՝ անասնապահության ճյուղ է համարվում նաև ձկնաբուծությունը: Նախկինում ձկան որս կատարվում էր ﬕայն Սևանա լճում: Սևանի ձկնային պաշարների չկարգավորվող, անխնա որսի հետևանքով այժմ լճի բոլոր տեսակի ձկների (այդ թվում՝ սիգի, կողակի) արդյունագործական պաշարները գտնվում են սպառման վտանգի տակ: Այժմ դրան զուգահեռ՝ ձկնաբուծության ծավալներն աճում են հանրապետության ﬕ քանի փոքր լճերում, գետերի հունի ﬔրձակա արհեստական ջրավազաններում, ջրամբարներում և հատկապես Արարատյան դաշտի աղակալած հողերում ստեղծված արհեստական լճակներում: Վերջին տարիներին այս ջրավազաններում բուծված ձկան ﬕ մասը արտահանվում է: