Բուսաբուծությունը ՀՀ գյուղատնտեսության առաջատար ճյուղն է: Այժմ տալիս է տնտեսության այս ճյուղի համախառն արտադրանքի մոտ 60 % -ը: Բուսաբուծության հիմնական արտադրամիջոցը մշակովի հողերն են որոնք հայտնի են ակտիվ օգտագործվող գյուղատնտեսական հանդակներ անունով:
Մշակովի հողերի մեծ մասն օգտագործվում է որպես վարելահող (450 հազ. հա), որտեղ կատարվում է վարուցանք, մշակվում են բույսեր։ Դա բուսաբուծության դաշտավարության ճյուղն է։
Դաշտավարության վերին սահմանը ﬔր հանրապետությունում հասնում է 2200 մ բացարձակ բարձրությունները: Մշակովի բույսերի շարքում աﬔնաﬔծ բաժինն ունեն հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերը, որոնք կազմում են ցանքատարածությունների շուրջ 55%-ը: Երկրորդ տեղում են կերային մշակաբույսերը` շուրջ 23%-ը, որոնք բազմամյա ու ﬕամյա խոտաբույսեր, անասնակերի եգիպտացորեն, արմատապտուղներ են: Մինչև 90-ական թվականները դրանք եղել են առաջին տեղում։

ՀՀ-ում հացահատիկ մշակում են գրեթե աﬔնուրեք՝ 500-ից ﬕնչև 2200 մ բարձրություններում: Դրանց մշակության համար առավել բարենպաստ պայմաններ կան Շիրակի դաշտում և Տեղի (Գորիսի) սարավանդում:
Հացահատիկի ցանքատարածություններում գերակշռողն աշնանացան ցորենն է, երկրորդ տեղում գարնանացան գարին է: Մշակում են նաև եգիպտացորեն, լոբի, ոլոռ, վարսակ, հաճար և այլն: ՀՀ-ում 2012 թ. արտադրվել է ավելի քան 450 հազ. տ հացահատիկ:
ՀՀ-ն ագրոկլիմայական պայմաններում բարձր բերքատվություն և եկամտաբերություն ունեն տեխնիկական և բանջարաբոստանային մշակաբույսերը:
Բանջարաբոստանային մշակաբույսերի տարածման հիﬓական շրջանը Արարատյան դաշտն է: Այստեղ բարձր բերք են տալիս հատկապես ձﬔրուկը, սեխը և ջերմասեր բանջարեղենը՝ լոլիկը, տաքդեղը և սմբուկը: Սրանք մշակվում են նաև հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան ցածրադիր մասերում: Երկրագործական առումով առանձնանում է 1500-2000 մ բարձրության գոտին, որը մասնագիտանում է պակաս ջերմասեր ու ցրտադիմացկուն բանջարաբոստանային մշակաբույսերի՝ կաղամբի, գազարի և բազուկի մշակման գծով:

Կարևորագույն պարենային մշակաբույս է կարտոֆիլը, որն աճում է բոլոր բնական գոտիներում: ՀՀ-ում առավել հայտնի կարտոֆիլացան շրջաններն են Սևանի ավազանը, Շիրակի և Լոռու դաշտերը: Արարատյան դաշտը մասնագիտացած է վաղահաս կարտոֆիլի մշակության գծով: Կարտոֆիլի համախառն բերքն անցնում է 600 հազ. տ-ից, որի ﬕ մասն արտահանվում է Վրաստան:
Անցած տասնամյակներին ﬔծ փոփոխություն է կրել տեխնիկական մշակաբույսերի տեսականին: Վերջին տարիներին թռիչքային աճ է գրանցել ծխախոտագործությունը, որի համախառն բերքը 2007 թ. հաﬔմատ աճել է 7 անգամ՝ կազﬔլով 1,8 հազ. տ (2012 թ.): Շիրակի դաշտի ագրոկլիմայական պայմանները նպաստավոր են շաքարի ճակնդեղի, իսկ Արարատյան դաշտինը՝ եթերայուղատու խորդենու մշակության համար: Ներկայումս փորձեր են արվում վերականգնելու նշված մշակաբուսերի արտադրությունը:
Այգեգործությունը: Հանրապետության մշակովի հողերից բազմամյա տնկարկներ են պտուղների, հատապտուղների և խաղողի այգիները, որոնց ցանքերը կազմում են 56,7 հազ. հա (2012 թ.): Այգեգործությունն ունի երկու ենթաճյուղ՝ խաղողագործություն և պտղաբուծություն:
Այգեգործությունը հանրապետության գյղատնտեսական մասնագիտացման գլխավոր ուղղություններից է: Այն բնակչությանն ապահովում է անհրաժեշտ թարմ և պահածոյացված սննդամթերքով, իսկ գինու-կոնյակի ու պահածոների արդյունաբերությանը՝ հումքով: Հանրապետությունում 2012 թ. արտադրվել է ավելի քան 240 հազ. տ խաղող և 330 հազ. տ պտուղ:

Խաղողագործությունը ﬔր լեռնաշխարհի բնակչության հնագույն զբաղմունքներից է և ունի հազարամյակների պատմություն: Մեր խաղողագործության կարևոր առանձնահատկությունն այն է, որ խաղողի վազը Արարատյան դաշտում ձﬔռային ցրտահարությունից պաշտպանելու համար ծածկում են հողով՝ «թաղում են»: Այդ պատճառով էլ ՀՀ-ում խաղողագործությունն, ի տարբերություն այլ երկրների, ավելի աշխատատար է և պակաս շահութաբեր:
ՀՀ-ում խաղողագործության վերին սահմանը հասնում է մոտ 1400 մ բացարձակ բարձրությունները: Հայաստանում հազարամյակների ընթացքում ժողովրդական սելեկցիայի շնորհիվ ստեղծվել են խաղողի բազմազան տեսակներ: Ներկայումս լայն տարածում ունեցող տեղական տեսակներն են՝ Ոսկեհատը, Գառան դմակը, Սև Արենին, Կարմրահյութը, Նռնենին և այլն: Ներմուծված տեսակ է Ռկացիթելին:
Հանրապետությունում ձևավորվել է խաղողագործական չորս շրջան: Առաջին տեղում Արարատյան դաշտն է՝ նախալեռնային գոտու հետ ﬕասին: Երկրորդը հյուսիս-արևելքն է, երրորդը՝ Արփայի հովիտը և չորրորդը՝ Զանգեզուրի հարավը (Մեղրին)։
Պտղաբուծության համախառն բերքի վրա ﬔծ ազդեցություն են թողնում ﬔր հանրապետության փոփոխական եղանակային պայմանները, հատկապես վաղ գարնանային և ուշ աշնանային ցրտահարությունները: Պտղի և հատապտղի պահանջարկը ներքին շուկայում վերջին տարիներին գրանցել է դանդաղ, բայց կայուն աճի ﬕտուﬓեր, ինչի շնորհիվ էլ բազմամյա տնկարկների տարածքն աննշան չափով ընդլայնվել է և 2012 թ. կազﬔլ է 39,2 հազ. հա:
Պտղատու տնկարկների կառուցվածքում գերակշռում են հնդավորները (խնձոր, տանձ և սերկևիլ): Երկրորդ տեղում են կորիզավորները (ծիրան, դեղձ, սալոր, բալ, կեռաս): Կան նաև ընկուզապտուղներ (ընկույզ, նուշ, պիստակ), ինչպես նաև ﬔրձարևադարձային պտուղներ (թուզ, նուռ, փշատ):
Պտղաբուծությամբ զբաղվում են հանրապետության գրեթե բոլոր շրջաններում՝ ընդհուպ ﬕնչև 2100 մ բացարձակ բարձրությունները: Սյունիքի և Տավուշի մարզերի չոր ﬔրձարևադարձային կլիմայական պայմաններում մշակում են ﬔրձարևադարձային պտուղներ:

Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերի ցածրադիր գոտիներում և ﬕջին բարձրություններում (ﬕնչև 1400-1500 մ) մշակում են կորիզավորներ և ընկուզապտուղներ: Բարձրադիր գոտիներում (1500-2100 մ) հիﬓականում մշակում են հնդավորներ (խնձորենի, տանձենի):