Բլոգի մասին

Բարև իմ հարգելի՛ ընթերցող, բլոգիս հարգելի՛ այցելու։ Ուրախ եմ քեզ այստեղ տեսնելու։ Ես Մուրադյան Դավիթն եմ, 14 տարեկան։ Ծնվել եմ ք. Երևանում։ Սովորում եմ “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի Ավագ դպրոցում։ Բլոգումս վստահ եմ, կգտնեք Ձեզ հետաքրքիր նյութեր։ Բլոգումս տեղադրում եմ հանձնարարված աշխատանքները, ուսումնական ու հետազոտական նյութերը։ Ընդհանրապես, բլոգս հագեցած է, և դուք կարող եք գտնել ձեզ հետաքրքրողը։ Այստեղ բաժիններով դասակարգված են տնային առաջադրանքներն, հետազոտական ու այլ ուսումնական նյութերը։ Միշտ պատրաստ եմ հետազոտել ինձ համար նորը․․․

Այսօր ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման օրն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)-Azat TV
Իմ Հպա՜րտ Հայաստա՛ն

Սիրում եմ ճամփորդել, այն էլ իմ Հայրենիքում։ Ես ինձ հայրենասեր չեմ համարում, սակայն շատ եմ մեծարում իմ Հայրենիքը։ Ես պատանի երկրապահ եմ։ Այնտեղ հաճախում եմ արդեն 3 տարի է։ Հոբբիս եմ համարում օտար լեզուներ ուսումնասիրելը, ճամփորդելը, տրամաբանական խաղերին մասնակցելը և շատ եմ սիրում ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությունը, պատմությունն ու մշակույթը։ Միշտ հետաքրքրված եմ եղել այդ ոլորտով։ Իսկ ներկա պահին ուսումնասիրում եմ երկու օտար լեզու։ Շատ եմ սիրում իմ դպրոցը, ընկերներիս ու ուսուցիչներիս։