ՀՀ անասնապահությունը

Անասնապահությունը արտադրական առումով անասնակեր ծառայող բուսական մթերքների «վերամշակուﬓ» է մարդու համար ավելի արժեքավոր մթերքների՝ կաթի, մսի, բրդի, մորթու, կաշվի:

Անասնապահության կերային բազան: Անասնապահության զարգացման հնարավորությունները պայմանավորված են նախ և առաջ դրա կերային բազայով: Աշխարհի պետությունների ﬔծ մասում, ինչպես և Հայաստանում, տարվա տաք սեզոնին անասունները սնվում են բնական արոտային թարմ խոտով, իսկ ցուրտ սեզոնին՝ նախօրոք կուտակված մսուրային կերով: Մեր երկրում արոտային կերը բավարար է, բայց անբավարար է մսուրային կերը:

Մսուրային կերի խնդիրը լուծելու համար օգտագործում են բնական խոտհարքները, կերային մշակաբույսերը (բազմամյա ու ﬕամյա խոտաբույսեր, անասնակերի եգիպտացորեն, կերային արմատապտուղներ), ինչպես նաև խտացված և համակցված կերը, որն արտադրվում է արդյունաբերական եղանակով:

Շարունակել կարդալ

ՀՀ բուսաբուծությունը

Բուսաբուծությունը ՀՀ գյուղատնտեսության առաջատար ճյուղն է: Այժմ տալիս է տնտեսության այս ճյուղի համախառն արտադրանքի մոտ 60 % -ը: Բուսաբուծության հիմնական արտադրամիջոցը մշակովի հողերն են որոնք հայտնի են ակտիվ օգտագործվող գյուղատնտեսական հանդակներ անունով:

Մշակովի հողերի մեծ մասն օգտագործվում է որպես վարելահող (450 հազ. հա), որտեղ կատարվում է վարուցանք, մշակվում են բույսեր։ Դա բուսաբուծության դաշտավարության ճյուղն է։

Դաշտավարության վերին սահմանը ﬔր հանրապետությունում հասնում է 2200 մ բացարձակ բարձրությունները: Մշակովի բույսերի շարքում աﬔնաﬔծ բաժինն ունեն հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերը, որոնք  կազմում  են  ցանքատարածությունների  շուրջ  55%-ը:  Երկրորդ  տեղում  են կերային մշակաբույսերը` շուրջ 23%-ը, որոնք բազմամյա ու ﬕամյա խոտաբույսեր, անասնակերի եգիպտացորեն, արմատապտուղներ են: Մինչև 90-ական թվականները դրանք եղել են առաջին տեղում։

Շարունակել կարդալ

ՀՀ գյուղատնտեսության ընդհանուր բնութագիրը

Գյուղատնտեսությունը հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի բնակչության հիմնական զբաղմունքն ու ապրուստի միջոցը: Հայերը հնուց ի վեր վարել են նստակյաց կյանք, զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ, կառուցել են ոռոգիչ ջրանցքներ։

ՀՀ գյուղատնտեսությունն իր զարգացման ընթացքում կտրուկ փոփոխություններ է կրել հաճախակի կրկնվող սոցիալ-տնտեսական ցնցումների պատճառով:

Մինչխորհրդային Հայաստանում ձևավորվել է տիպիկ ագրարային տնտեսություն, որին բաժին էր ընկնում զբաղված բնակչության շուրջ 85%-ը։ Հողի մեծ մասը պատկանում էր մանր սեփականատերերին: Ապրանքային բնույթ ուներ մի քանի մշակաբույսերի արտադրությունը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո հողը պետականացվել է։ Գյուղացիական մանր տնտեսությունների միավորման հիման վրա ձևավորվել են գյուղատնտեսական պետական (սովխոզ) և կոլեկտիվ տնտեսություններ (կոլխոզ): Գյուղատնտեսությունը տնտեսության մյուս ճյուղերի պես զարգանում էր սոցիալիստական ուղիով, և արդեն 1990 թ. հանրապետությունում կար սոցիալիստական տիպի 850 ձեռնարկություն՝ սովխոզներ, կոլտնտեսություններ և միջտնտեսային ձեռնարկություններ:

Շարունակել կարդալ

Ատոմային էներգետիկան Հայաստանում։ Մեծամորի ատոմակայան

Պատմությունը

1966թ. սեպտեմբերին ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց Հայաստանում ատոմակայան կառուցելու մասին: Կայանի շինարարությունը սկսվել է 1970-ական թվականներին: Երկու էներգաբլոկներից բաղկացած ՎՎԷՐ-440 մակնիշի ռեակտորային կայանքներով ՀԱԷԿ-ի առաջին հերթի հզորությունը տեխնիկական առաջադրանքով սահմանվել էր 815,0 ՄՎտ, յուրաքանչյուր էներգաբլոկի հզորությունը` 407,5ՄՎտ:

Հայաստանի կառավարությունը 1993թ. ապրիլին ընդունեց «Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը վերսկսելու մասին» որոշումը: 1995թ. նոյեմբերի 5-ին վերսկսվեց ՀԱԷԿ-ի N2 էներգաբլոկի (407,5ՄՎտ) շահագործումը:

ատոմային – 1 կայան (հզորությունը` 0,82 մլն կՎտ), բաղկացած է երկու էներգաբլոկից (այժմ գործում է մեկը` 0,41 մլն կՎտ հզորությամբ): 

Մեծամորի ատոմակայանի 1982թ. «մութ» վթարը | Իրազեկ քաղաքացիների միավորում

1991-1994 թվականները Հայաստանի էներգետիկայի համար խոր ճգնաժամի տարիներ են եղել: Դադարել էր էներգակիրների ներկրումը: Ատոմակայանն ամբողջությամբ և ջերմաէլեկտրակայանները` մեծմասամբ, չէին աշխատում: Երկրի էներգահամակարգը, դրա հետ և ամբողջ տնտեսությունը, հայտնվել էին կաթվածահար վիճակում:

Շարունակել կարդալ

ՀՀ մեքենաշինություն, էլեկտրատեխնիկայի արտադրություն

Մեքենաշինությունը և մետաղամշակումը նախկին ՀԽՍՀ արդյունաբերության առաջատար ճյուղն էր, որին 1987 թվականին բաժին է ընկել արդյունաբերական համախառն արտադրանքի 32․5%-ը։ Դեռևս 19-րդ դարի վերջին և 20-րդ դարիի սկզբին Երևանում գործել են Տեր-Ավետիքյան եղբայրների և Հախվերդյանի մեխանիկական գործարանները, Վ. Միխայլովի էլեկտրամեխանիկական, ինչպես նաև օպտիկայի և մի քանի տասնյակ այլ արհեստանոցներ, Ալեքսանդրապոլում՝ ներկայիս Գյումրիում՝ Վ. Հեքիմյանի մեխանիկ փականագործական արհեստանոցը, որը հետագայում վերակառուցվել է թուջաձուլ-մեխանիկական գործարանի, Ալեքսանդրապոլի, Երևանի շոգեքարշային դեպոների մեխանիկական արհեստանոցները և այլն։

1928 թվականին հանրապետության մեքենաշինարարական արտադրանքի ծավալը հասել է 1913 թվականի մակարդակին, իսկ 1940 թվականին 15 անգամ գերազանցել այն։ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) տարիներին հանրապետությունում թողարկվել է հիմնականում ռազմական արտադրանք։ Կառուցվել են Երևանի շարժիչանորոգման, լայն սպառման մետաղե ապրանքների, կաբելի գործարանները, սկզբնավորվել են հաստոցաշինությունը, սարքաշինությունը, էլեկտրամեքենաշինությունը և այլ ճյուղեր։ Հետպատերազմյան շրջանում շահագործման են հանձնվել Երևանի էլեկտրաճշգրիտ սարքերի, Վանաձորի «Ավտոգենմաշ», Գյումրիի հղկող հաստոցների, Չարենցավանի գործիքաշինական և այլ գործարաններ, ստեղծվել և զարգացել են մեքենաշինության նոր՝ էլեկտրոնային, ռադիոտեխնիկական, ճշգրիտ և գերճշգրիտ հաստոցաշինական արդյունաբերական ճյուղերը։

Շարունակել կարդալ

Մեքենաշինություն

Մեքենաշինության նշանակությունը երկրի տնտեսական կյանքում շատ մեծ է։ Չկա մարդու գործունեության մի բնագավառ, որտեղ չկիրառվի մեքենաշինու­թյան այս կամ այն ենթաճյուղի թողարկած արտադրանքը։ Գլխավորապես մե­քենաշինության շնորհիվ է, որ կատարվում են տնտեսության տեխնիկական վերազինում, արտադրության ավտոմատացում ու կոմպյուտերացում։

Շնորհիվ մեքենաշինության վճռական դերի տնտեսության բոլոր ճյուղերի համար՝ այդ ճյուղի աճի տեմպը սովորաբար ավելի բարձր է լինում, քան մյուս ճյուղերինը։

Եթե որևէ երկրում կա զարգացած մեքենաշինություն, դա նշանակում է, որ բարձր են այդ երկրի տնտեսական զարգացման մակարդակը և արտադրա­կան մշակույթը։

Շարունակել կարդալ

ՀՀ Մետալուրգիա

Մետալուրգիական Արդյունաբերությունը

Մետալուրգիան Հայաստանի Հանրապետության արդյունաբերության հնագույն և առաջատար ճյուղերից է: Հին Հայաստանը հարակից երկրների հետ ﬕասին եղել է ﬔտաղաձուլական համաշխարհային կենտրոններից ﬔկը:
Այստեղ Ք. ա. 4-րդ հազարամյակից արդեն ձուլվել է բրոնզ, իսկ Ք. ա. 2-րդ հազարամյակի կեսերից՝ երկաթ: Այդ են վկայում Մեծամոր բնակավայրում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի տարածքում կատարված պեղուﬓերի ընթացքում հայտնաբերված զարդերը, զենքերի և գործիքների նմուշները: Հայտնի է, որ ﬔտաղի ստացուﬓ անցնում է տեխնոլոգիական ﬕ քանի փուլ սկսած հանքանյութի հանույթից, հարստացուﬕց ﬕնչև ﬔտաղի ձուլումը և գլանվածքի ստացումը:

Շարունակել կարդալ

ՀՀ վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը

Վառելիքաէներգետիկ համալիրն այն հիմքն է, որի վրա ներկայումս զարգանում է յուրաքանչյուր երկրի տնտեսությունը: Այն ապահովում է տնտեսության բոլոր ճյուղերի և բնակչության` վառելիքի ու էլեկտրաէներգիայի պահանջարկը: Այդ համալիրն է, որ վառելիքի տարբեր տեսակների այրումից (ածուխ, նավթ, բնական գազ) կուտակված էներգիան, գետերի և քամու մեխանիկական էներգիան, Երկրի ընդերքի և Արևի ջերմային էներգիան հատուկ կառուցված կայաններում փոխարկում է էլեկտրական էներգիայի և էլեկտրահաղորդման գծերով փոխանցում սպառողին:

Մեր հանրապետության տարածքում առայժմ հանքային վառելիքի նշանակալից արդյունաբերական պաշարներ հայտնաբերված չեն: Իսկ հայտնաբերված ածխի (Իջևան, Ջաջուռ) և տորֆի (Վարդենիս) պաշարներն աննշան են և ունեն տեղական նշանակություն: Վառելիքը գրեթե ամբողջությամբ ներմուծվում է դրսից: Բնական գազ ստացվում է Ռուսաստանից և Իրանից եկող գազամուղներով, նավթ, նավթամթերքներ և քարածուխ` երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով:

Շարունակել կարդալ

Բնագիտատեխնիկական ստուգատես 2023՝ Աշխարհագրություն

Ուսուցողական խաղերի և ծրագրերի կիրառություն

Անվանակարգ
  1. Բրազիլիա
  2. Ավստրալիա
  3. Հարավ-արևելյան Ասիա
  4. Հնդկաստան
  5. Հարավային Ասիա
  6. Կենտրոնական Ասիա
  7. Վրաստան
  8. Իրան
  9. Թուրքիա
  10. Ադրբեջան
  11. Հարավ-արևմտյան Ասիա
  12. Չինաստան
  13. Ճապոնիա
  14. Արևելյան Ասիա
  15. ՌԴ-ի ընդհանուր բնութագիրը
  16. Իտալիա
  17. Հարավային Եվրոպա
  18. Գերմանիա
  19. Ֆրանսիա
  20. Մեծ Բրիտանիա
  21. Տրանսպորտ և կապ՝ աշխատանք ուրվագծային քարտեզներով՝ մաս 2
  22. Տրանսպորտ և կապ՝ աշխատանք ուրվագծային քարտեզներով
  23. Անասնապահություն
  24. Բուսաբուծություն
  25. Աշխատանք ուրվագծային քարտեզներով
  26. Վառելիքաէներգետիկ արդյունաբերություն
  27. Մետաղաձուլություն և մեքենաշինություն
  28. Բնական ռեսուրսների տեղաբաշխումը
  29. Աշխարհի բնակչության ռասսայական, կրոնական և ազգային կազմը
  30. Աշխարհի պետությունների խմբավորումը
  31. ՀՀ բնակչության համեմատություն
  32. ՀՀ բնակչությունը, տարածքը — համեմատություն
  33. Լեռնաանտառային լանդշաֆտներ
  34. Մերձ ալպյան, Ալպյան ու Ձյունամերձ լանդշաֆտներ
  35. Լեռնատափաստանային լանդշաֆտներ
  36. Անապատակիսաանապատային լանդշաֆտ
  37. Աշխատանք ինտերակտիվ քարտեզներով
  38. ՀՀ օգտակար հանածոներ
  39. Հայաստանի և մոտակա ծովերի հեռավորությունները

Ինչու՞ ես որպես առաջադրման փաթեթ ներկայացրեցի այս բոլոր նյութերը։ Ինչպես հասկացաք անվանակարգից, այստեղ են գտնվում մի քանի տասնյակ պատկերներ, որոնք ես անձամբ են պատրաստել՝ օգտվելով տարատեսակ ուսուցողական խաղերից ու ծրագրերից։ Այո, նրանք իսկապես մեզ օգնում են ավելի լավ պատկերացում կազմել։ Ես ներկայացրեցի ամենահաջողված նյութերս, որոնցում հստակ երևում են աշխատանքներս, որոնցում հստակ պատկերված է նյութն ու նրա բովանդակությունը։ Քարտեզները, ըստ խոսքի, մեր կյանքն ավելի են հեշտացնում, քանի որ նայելով նրանց, մենք միանգամից գլխի ենք ընկնում, թե ո՞ր երկիրն է պատկերված` ըստ նրա ուրվագծի, կամ էլ ինչի մասին է խոսքը գնում, եթե մենք լրջորեն զբաղվում ենք այս ոլորտում։ Ես ներկայացրեցի ինտերակտիվ քարտեզներով իմ աշխատանքները, որտեղ ըստ նյութի բովանդակության ու իմաստի նշել եմ երկրները, քաղաքները, արդյունաբերական խոշոր տիրությունները։ Ընդհանրապես, քարտեզի շնորհիվ ես նաև նշել եմ ծովերն ու օվկիանոսները, հարևաններին ու դաշնակիցներին՝ որևէ երկրի (որն մեր դասն է եղել, կամ էլ որպես նախագիծ): Բացի սրանից քարտեզների, ինտերակտիվ խաղերի, ծրագրերի ու ինքնակրթման շնորհիվ, ես կարողացել եմ ավելի զարգացնել իմ հմտությունները այս ոլորտում։ Ես ճիշտ եմ համարում աշխարհագրություն սովորելը և այն անհրաժեշտ եմ գտնում, եթե խոսքը գնում է հայրենիքի մասին։ Պատկերներից շատերը կազմել եմ Paint 3D ծրագրի շնորհիվ, ոմանք համացանցի տարատեսակ կայքերով, որպես օրինակ maphub.net: Այս ծրագրով ստեղծել եմ շատ հետաքրքիր քարտեզներ, օրինակ ՀՀ-ի օգտակար հանածոների, մոտակա ծովերի հեռավորության, լեռնաշղթաների, բարձունքների, գետերի ակունքի ու գետաբերանի հեռավորության՝ քաղաքից-քաղաք՝ քարտեզի մասշտաբով։ Բացի դրանից, նաև բլոգուսուցման գործիքներով եմ աշխատել և այդպես ստեղծել եմ պատկերասրահներ՝ ըստ որևէ բնույթի կարգերի։ Ստեղծել եմ իմ կոլլաժ-քարտեզները, որտեղ նշելով տարածքը, նշել եմ, թե ինչ տեսակի բույսեր ու կենդանիներ են բնակվում այդտեղ։

Մի խոսքով՝ կատարել եմ բազում աշխատանքներ, նախագծեր, մասնակցել եմ նաև ճամփորդությունների և այսքանով հանդերձ, կարծում եմ, որ կարող եմ հավակնել Բնագիտատեխնիկական ստուգատեսի մրցանակին՝ ըստ անվանակարգի։

Կայքեր՝ 1, 2, 3, 4, 5

Համակարգող՝ Դավիթ Մուրադյան

Ուսուցիչ՝ Էմանուել Ագջոյան

ՀՀ բնակչության համեմատություն

1. Բնակչության թիվը

Հայաստանի Հանրապետությունը ներկա պահին ըստ բնակչության թվի զբաղեցնում է ամբողջ աշխարհում 137-րդ, իսկ Լաոսը՝ 105-րդ հորիզոնականը, 2.963.243 և 7.275.560 համապատասխանաբար բնակչությամբ։ Լաոսն ու Հայաստանը բնակչության թվով շատ մեծ տարբերություն ունեն։ Լաոսի բնակչությունը 4․312․317 միլիոնով ավելի շատ է, քան Հայաստանի բնակչությունը։

Շարունակել կարդալ

ՀՀ բնակչությունը, տարածքը — համեմատություն

Որպես համեմատություն ես ընտրեցի Կոստա-Ռիկա պետությունը, քանի որ բնակչության թվաքանակով, այդ երկիրը շատ մոտ էր Հայաստանի բնակչության թվաքանակին։ Կազմենք համեմատություն տարբեր չափանիշներով։

1. Բնակչության թիվը

Հայաստանի Հանրապետությունը ներկա պահին ըստ բնակչության թվի զբաղեցնում է ամբողջ աշխարհում 137-րդ, իսկ Կոստա-Ռիկան՝ 122-րդ հորիզոնականը, 2.963.200 և 5.134.110 համապատասխանաբար բնակչությամբ։ Կոստա-Ռիկան ու Հայաստանը բնակչության թվով ահռելի տարբերություն չունեն։ Կոստա-Ռիկայի բնակչությունը 2-2.1 միլիոնով ավելի շատ է, քան Հայաստանի բնակչությունը։

1.1 Սեռատարիքային սանդղակ

Սեռատարիքային սանդղակը ցույց է տալիս, թե բնակչության որ տոկոսն են կազմում տվյալ տարիքի ներկայացուցիչները, անկախ սեռից։ Հայաստանի սեռատարիքային սանղդակի ամենամեծ տոկոսն են կազմում 30-34 տարիքի ներկայացուցիչները, և սա նշանակում է, որ Հայաստանի ամենամեծ տոկոսի ներկայացուցիչները ամենաունակն են աշխատելու, այսինքն Հայաստանի աշխատուժը նորմալ վիճակում է։

Շարունակել կարդալ

Լեռնաանտառային լանդշաֆտներ

1) Աշխարհագրական դիրք /լեռնաանտառային լանդշաֆտ/

Լեռնաանտառային լանդշաֆտը տարածվում է հանրապետության հյուսիս-արևելյան ու հարավային գոտիներում։ Բարձրությունը չի գերազանցում 2500 մ-ը։ Այս լանդշաֆտը հարուստ է բնությամբ, կենդանիներով։ Լանդշաֆտում են գտնվում ՀՀ-ի Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան, Վանաձոր, Ալավերդի, Ջերմուկ, Կապան, Մեղրի ու Քաջարան քաղաքները։

2) Կլիմա

Լեռնաանտառային գոտում են գտնվում չափավոր շոգ, չոր մերձարևադարձային, մերձալպյան ու ալպյան կլիմայական գոտիները։ Չոր մերձարևադարձային գոտին տարածվում է Տավուշի մարզի հյուսիս-արևելյան և Սյունիքի՝ հարավային մասերում։ Մերձալպյան, ալպյան ու ձյունամերձ գոտիները հանդիպում են բարձրունքներում, որոնք ունեն 3000-ից ավել բարձրություն։ Տեղումները տարեկան ավելի շատ են մինչև 200-350 մմ։

Շարունակել կարդալ

Մերձ ալպյան, Ալպյան ու Ձյունամերձ լանդշաֆտներ

1) Աշխարհագրական դիրք

Այս լանդշաֆտները գտնվում են ծովի մակարդակից 2200-3500 մետր բարձրության վրա։ Այս լանդշաֆտում հիմնականում գտնվում են բարձր սարեր, ինչպիսիք են՝ Արագածը, Թեժ լեռը, Սևաժայռը, Աժդահակը, Օղուկը և այլն։ Այս լանդշաֆտում հիմնական, մշտական բնակչություն կա, սակայն շատ ու շատ քիչ, որովհետև այս լանդշաֆտը շատ անհարմար է ապրելու համար։ Մասամբ այս լանդշաֆտները գտնվում են բարձր լեռնանցքներում, լեռնաշղթաներում և նմանատիպ այլ վայրերում։

Տարածված են մանուշակագույն վայրերում

2) Կլիմա

Կլիման շատ ցուրտ է։ Տարեկան տեղումների քանակը գերազանցում է 300 մմ-ը։ Այս լանդշաֆտները գտնվում են՝ Բարեխառն լեռնային, ցուրտ լեռնային ու ձյունամերձ կլիմայական վերընթաց գոտիներում։ Տարեկան տեղումները թափվում են կես տարուց ավել։

Երեւանում ձյուն կգա | Լրագիր

3) Հող

Այս լանդշաֆտներում տարածված են տորֆային, ճմային, լեռնամարգագետնյանին հողերը։ Նրանք տարբերվում են ամրության թուլությամբ, ավելի քարքարոտ են ու փշրվող։ 3600-5000 մետր բարձրության վրա յուրահատուկ (ալպիական) բուսածածկ ունեցող տարածություններ են գտնվում։ Ավելի բարձր (հիմնականում 3200 մ և ավելի), խիստ ցուրտ լեռնային կլիմայի պայմաններում գրեթե բուսազուրկ գոտում տարածվում են թերզարգացած կմախքային հողերը։

sevahogh.jpg

Շարունակել կարդալ

Լեռնատափաստանային լանդշաֆտներ

1) Աշխարհագրական դիրք /լեռնատափաստանային լանդշաֆտ/

Լեռնատափաստանային լանդշաֆտը տարածվում է հանրապետության հյուսիսային, հյուսիսարևելյան, կենտրոնական ու հարավային մասերում։ Տարածվում է Շիրակի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի ու Սյունիքի որո հատվածներում։ Այս լանդշաֆտը գտնվում են ծովի մակարդակից 1400 և բարձր մակարդակների վրա։ Այդ լանդշաֆտում են գտնվում բազում քաղաքներ, ինչպիսիք են Գավառը, Գյումրին, Տաշիրը, Ապարանը, Արթիկը, Մարալիկը, Ճամբարակը, Մարտունին, Սևանը, Հրազդանը, Սիսիանը, Գորիսը, Աբովյանը, Սոթքը, Վարդենիսն ու Վայքը։

2) Կլիմա

Լեռնատափաստանային լանդշաֆտի կլիման շատ բազմազան է։ Ամբողջ հանրապետության տարածքով սփռված այս լանդաշֆտում կան 4 տեսակի կլիմայական գոտիներ։ Դրանք են՝ Բարեխառն լեռնային /ամենաշատ տարածք զբաղեցնող կլիման/, ցուրտ լեռնային, չափավոր շոգ ու ձյունամերձ կլիմայական գոտիներ։ Կլիմայի ամենատարածված տեսակը դա բարեխառն լեռնայինն է, որը տարածված է հանրապետության գրեթե բոլոր մարզերով ու տեղանքներով։ Բարեխառն լեռնային կլիման գտնվում է լեռնատափաստանային ամբողջությամբ և լեռնաանտառային՝ որոշակի տարածքներում։ Տեղումները համեմատաբար ավելի քիչ են, մոտավորապես 150-200 մմ, սակայն եղանակը միևնույնն է ցուրտ է տարեկան կտրվածքով։

Շարունակել կարդալ

Անապատակիսաանապատային լանդշաֆտ

1) Աշխարհագրական դիրք

Անապատակիսաանապատային լանդշաֆտը տարածվում է Արարատյան դաշտավայրում և Վայոց ձորի շրջաններում, որտեղ բարձրությունը չի գերազանցում 1000-1400 մ-ը։ Տարածվում է Արմավիրի, Երևանի, Արարատի ու Վայոց ձորի որոշ շրջաններում։ Այս լանդշաֆտում է գտնվում նաև Երևանը, Արմավիրը, Արտաշատը և Եղեգնաձորը։

Անապատակիսանապատային լանդշաֆտ ~ Բարի գալուստ
Անապատակիսաանապատային լանդշաֆտը տարածվում է մարմնագույնով նշված վայրերում

Ինտերակտիվ քարտեզ

Ինտերակտիվ քարտեզում ընդգրկված են Երևանը, Արմավիրը, Եղեգնաձորն ու Արարատ քաղաքները։

2) Կլիմա

Այստեղ կլիման չոր է ու տաք։ Այստեղ տարածված է չոր ցամաքային ու որոշ տեղամասերում չոր խիստ ցամաքային կլիման։ Տեղումները տարեկան չեն գերազանցում 300-400 մմ-ը։ Կլիման նպաստում է ջերմասեր բույսեր ու բանջարեղենի աճեցմանն ու մշակմանը։ Կլիմայի հիմնական տեսակներից այստեղ տարածվում են՝ չոր մերձարևադարձային, չոր, խիստ ցամաքայինը ու չոր ցամաքայինը։

3) Հող

Այստեղ տարածված են գորշահողերը, որոնք երկար մշակման ու պարարտման արդյունքում դարձել են կուլտուր-ոռոգելի հողեր, որոնց վրա ամեն տարի մշակվում են ՀՀ-ի ամենահայտնի ու ջերմասեր մթերքները։ Այս հողերի խորությունը չի անցնում 1 մ-ը։ Հողերը այստեղ փոշոտ են, փշրվող։ Տարածված են լեռնային գորշ կիսաանապատային, աղուտ-ալկալի, կուլտուր-ոռոգելի, լեռնաշագանակագույն։

Անապատակիսաանապատային գորշահող

4) Բույսեր

Ակնհայտ է, որ այստեղ տարածվում են ջերմասեր բույսեր, քանի որ կլիման այստեղ որոշ մասերում չոր խիստ ցամաքային է, իսկ որոշ մասերում՝ չոր ցամաքային։ Այստեղ տարածված են հետևյալ բույսերը՝ օշինդրը, հազարատերևուկը, աղածաղիկը, անթառամը, եզան լեզուն։

Շարունակել կարդալ