Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ:
Այն ունի շատ մեծ դեր։Ինչու,որովհետև ժամանակակից կյանքում աճել է մարդու պահանջը։Մետաղաձուլությունը ունի ենթաճյուղեր։Օրինակ մեքենաշինությունը։Մեքենաշինության վրա ազդում են մետաղաձուլության ճյուղերը։Մետաղները ձուլում են,մշակում,հետո արդեն ներմուծում։Հին ժամանակում ավելի շատ էին կիրառում մետաղները,քան հիմա։Հիմա ավելի շատ օգտագործում են էժան մետաղները,պլաստամասաները։Բայց կա նաև մյուս ենթաճյուղը։Հիմա մարդու ընտրությունը բավականին շատ է,բայց գրեթե ամենինչ պատրաստված է պլաստմասայից։Դրա համար այն ժամանակներում օգտագործում էին փայտ,երկաթ և այլն․․․
Տնտեսության վրա նույնպես ազդում է գործոնով։
Տնտեսության վրա այն ազդում է,այսպես ասած սպասարկման ոլորտով,քանի որ կան շատ երկրներ,որոնք մեքենաշինությամբ են զբաղվում,և ներմուծում են տարբեր երկրներ,և այդպես զարգացնում են տնտեսությունը։Իհարկե մետաղաշինությունը կախված է տարբեր կարևոր վայրերից,որտեղ մետաղները շատ են,և շատ են ներմուծում։Այսպես և զարգանում է տնտեսությունը։
Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:
Կան շատ կապեր։Մետաղաձուլություն և մեքենաշինություն։Այսպես ասած այս ճյուղերը փոխանակվում են,մեկը ապահովում է մետաղները և օգտակար հումքերը,իսկ մյուսը պատրաստում է մեքենաներ,սարքավորումներ։Եկեք բերեմ օրինակ։Լեհաստանը և Գերմանիան։Ինչպես գիտենք Գերմանիան,ԱՄՆ և Ճապոնիան համարվում են կարևորագույն մարդատար մեքենաներ պատրաստողները։Ահա։Լեհաստանն էլ հարուստ է մետաղներով։Եվ ինչ է ստացվում։Լեհաստանը ներմուծում է մետաղ,օգտակար հումք,իսկ Գերմանիան դրանցից պատրաստում է մեքենաներ և մատակարարում Լեհաստան։Այպսիսի փոխանակում,որը ազդում է երկու երկրների տնտեսության վրա։
Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում:
ԱՄՆ,Ռուսաստան,Գերմանիա,Չինաստան,Մեծ Բրիտանիա
Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են Էեկտրաէներգիայի արտադրությամբ:
Վառելիքային արդյունաբերությունը ծանր արդյունաբերության ճյուղերի համախումբ է (ամբողջություն է), որոնք արդյունահանում և վերամշակում են վառելիքի տարբեր տեսակներ:
Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում:
Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում շատ մեծ դեր ունի: Նրա շնորհիվ աշխատում են գյուղատնտեսական տարբեր տեխնիկաներ։Դրա շնորհիվ աշխատում են քաղաքային պայմաներում օգտագործվող տարբեր առարկաներ:
Որո՞նք են վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման նախադրյալները:
Այդ ճյուղն արդյունաբերության բոլոր ենթաճյուղերին, տրանսպորտին, գյուղատնտեսությանը եւ սպասարկ-ման ոլորտին մատակարարում է էլեկտրաէներգիա եւ վառելիք, քիմիական արդյունաբերությանը` հումք։Նաև բաղկացած է վառելիքային արդյունաբերությունից եւ էլեկտրաէներգետիկայից։
Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները-արդյունաբերություն,գյուղատնտեսություն,սպասարկման ոլորտ
Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը ա) գյուղատնտեսությունն է-Ֆրանսիա , Գերմանիա , Կանադա , ԱՄՆ , Ավստրալիա-երկրներ,շրջաններ-Սիցիլիան` Իտալիայում, Պոմերանիան` Գեմանիայում բ) արդյունաբերությունն է-Բրազիլիա,Մեքսիկա,Մալայզիա,Ալյասկա,Իսպանիա-երկրներ,շրջաններ-Դոնբասը` Ուկրաինայում եւ Ռուսաստանում, Ուրալը` Ռուսաստանում գ) սպասարկման ոլորտն է-Իտալիա,Ֆրանսիա,Իսպանիա,Քաթար,ԱՄՆ
Ի՞նչ ազդեցություն ունի բնակչության սեռատարիքային կազմը տնտեսության զարգացման վրա: Քանի որ տարբեր երկրներից վարկյան առ վարկյան մարդիկ բազմանում են:Այդպիսով տնտեսության վրա լավ ազդեցություն է թողում:Սեռատարիքային մարդիկ կամ միջին տարիքի մարդիկ ավելի շատ օգուտ են բերում,քան ծերերը կամ փոքրերը։Օրինակ 22-45 տարեկան մարդիկ աշխատում են,և ավելի շատ փող են ստանում,որով զարգացնում են տնտեսությունը։Այսպիսով սեռատարիքային մարդիկ ավելի շատ գումար են բերում և ավելի են զարգացնում տնտեսությունը։
Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:Աշխարհագրական դիրքը շատ մեծ դիրք ունի երկրի զարգացման բնագավառների վրա։Եթե աշխարհագրական դիրքը լավն է,օգտակար հանածոները շատ են,ապա այդ երկիրը ունի լավ,բարենպաստ աշխարհագրական դիրք։Օրինակ Հայաստանը,այն չունի բարենպաստ դիրք,որովհետև գրեթե կեսը լեռնային վայրեր են։Այսպիսով եթե աշխարհագրական դիրքը բարենպաստ է,ապա տնտեսությունը նույնպես արագ կզարգանա։Օրինակ Սաուդյան Արաբիան,այնտեղ բարենպաստ դիրք է,նույնը Ադրբեջանը,դրա պատճառով այնտեղ օգտակար հանածոները շատ են ։
Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:Բնական պայմանները նույնպես առաջնային դեր են խաղում զարգացման համար։Եթե տարածքը հարուստ է հանածոներով,այսինքն աշխարհագրական դիրքը բարենպաստ է,ապա այդ երկրի զարգացման վրա ազդում են նաև բնական պայմանները։Եկեք օրինակ բերեմ։Օրինակ Դանիան՝այնտեղ էլեկտրաէներգիայի չափաբաժինը ամենամեծն է։Իսկ ինչով է այն մեծ։Դրա վրա ազդում է կլիման։Մենք տեսած կլինենք պտտվող սարքերը,որոնց վրա ազդում է քամին՝կլիման,և էներգիան շատ է լինում։Դանիան ինչպես հասկացանք լավ կլիմա ունեցող երկիր է,այնտեղ քամին շատ է տեղի ունենում,դրա համար այն բարենպաստ երկիր է։Իսկ ռեսուրսները,օրինակ նավթը նույնպես դեր են խաղում զարգացման վրա։Դա նույնպես կախված է աշխարհագրական դիրքից։
Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:Հարևան երկրները նույնպես տեղ են զբաղեցնում զարգացման գործոնի վրա։Օրինակ Հայաստանը և Ադրբեջանը։Ադրբեջանը հարուստ է նավթով,իսկ Հայաստանը գրեթե ոչնչով։Հիմա օրինակ Լեհաստանը և Գերմանիան։Գերմանիան հարուստ է մեքենաներով։Իսկ Լեհաստանը նյութերով,որոնցով մատակարարում են Գերմանիա,և որոնցով մեքենաներ են պատրաստվում։Նրանք իրար օգնում են,մեկը մյուսին ինչ-որ բան է մատակակարում,իսկ մյուսը ստացված իրը։Նաև պետք է ունենալ լավ հարևաններ,որոնք չեն ցանկանում ոչնչացնել քո երկիրը՝այսինքն համերաշխ երկրներ են։Իսկ Հայատանը գրեթե ոչինչ չի մատակարարում Ադրբեջանին,որպեսզի այն փոխանցի նավթը։Իսկ Հայաստանը ունի վատ հարևաններ,որոնք փնտրում են ժամանակ,երբ կոչնչացնեն քո երկիրը։Այսպիսով դու պետք է ունենաս լավ հարևաններ,և օգտակար հանածոներ,որոնցով մատակարարես հարևաներկիրներ,այն կփոխանցի քեզ ստացված իրը։
Որո՞նք են աշխարհի բնակչության կտրուկ աճի պատճառները:
Քանի որ հին ժամանակներում երկրներում չէին կազմակերպվում ժամանակակից պատկե-րացմամբ մարդահամարներ, ուստի աշխարհի բնակչության մոտավոր թիվը գնահատելու համար հիմք էին ընդունվում կողմնակի տվյալներ (հարկատուների, զորքերի թիվը): Ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ նախկինում երկրագնդի բնակչության թիվն աճել է շատ դանդաղ: Այն արագացել է հասարակության զարգացմանը համընթաց: Եթե երկու հազար տարի առաջ երկրագնդի վրա ապրում էր մոտավորապես 230 մլն մարդ, ապա այժմ աշխարհի բնակչության թիվն անցնում է 7 մլրդ-ից։ Հին դարերում երկրագնդի բնակ-չությունը մեկ տարվա ընթացքում աճել է մի քանի հարյուր հազարով, XVIII–XIX դարերում՝ 5-10 մլն-ով, իսկ ներկայումս՝ շուրջ 80-85 մլն-ով։ Այսինքն` մեծանում է ոչ միայն աշխարհի բնակչության թիվը, այլ նաեւ յուրաքանչյուր տարի ավելացող մարդկանց թիվը` բնակչության հավելաճը:
2․Ինչու ՞ է անհրաժեշտ իմանալ բնակչության մասին տվյալները:
Բնակչության տվյալները անհրաժեշտ են,որպեսզի մարդիկ կարողանան տեղաբաշխվել երկրով մեկ։Եթե այն չլիներ,մարդիկ չէին կարողանա իմանալ,թե որտեղ մի փոքրիկ մաս կա ապրելու համար,իսկ հիմա լավ է,մարդիկ իմանում են,թե որտեղ նրանք կարող են սկսել նոր սերունդ։Բայց իհարկե այս հարցնել է մնում անբավարար,որովհետև առաջանում է տեղաբաշխման հիմնախնդիր։
3․Ինչու ՞ է զարգացած երկրներում բնակչության աճը ավել քիչ, քան ոչ զարգացած երկրներում, չնայած այն հանգամանքին, որ զարգացած երկրներում կյանքի պայմաններն ավելի լավ են:
Ներկայումս պարենամթերքի արտադրության աճը բնակչության աճից հետ է մնում հատկապես Աֆ րի կայում, որտեղ միլիոնավոր մարդիկ սովի են մատնված, եւ ամբողջ երկրներ ու ընդարձակ տա-րածաշրջաններ հայտարարված են «աղետի գոտի» (Սուդան, Չադ, Եթովպիա, Սոմալի եւ այլն)։ Սակայն իրականում սովի եւ աղքատության պատճառը ոչ թե բնակչության իբր չափազանց մեծ թիվն է, այլ պարենի անբավարար արտադրությունը եւ դրա անհամաչափս բաշխումն ըստ երկրների և բնակչության խմբերի։
Ահա այս քարտեզների վրա պատկերված են մարդկանց քանակը ըստ գույների
Հետաքրքիր փաստեր
ԱՄՆ-ում բնակվում է Երկիր մոլորակի ամբողջ բնակչության 5%-ը, իսկ կալանավայրերում են ամբողջ աշխարհի բանտարկյալների 25% -ը՝ 2 մլն. 200 հազար մարդ:
Երկրորդ տեղը զբաղեցնում է Ռուսաստանը՝ 1 մլն. 500 հազար բանտարկյալ: Երրորդ տեղում Չինաստանն է՝ 870 հազար բանտարկյալ:
Սիբիրում աճում է ամբողջ աշխարհի անտառների 25%- ը, որն ավելի շատ տարածք է ընդգրկում, քան ԱՄՆ-ի մայրցամաքային մասը, ինչը Ռուսաստանին դարձնում է աշխարհում ամենահզորը ածխածնի երկօքսիդից արժեքավոր թթվածնի մշակման գործընթացում
Չնայած որ անգլերենը համարվում է պետական լեզուն, իրականում դա միայն ֆորմալ առումով է այդպես, անգլերենով այստեղ խոսում են բնակչության ընդամենը 2%-ը: Պապուա Նոր Գվինեայի բնակչությունը խոսում է ավելի քան 820 տարբեր լեզուներով, ինչը կազմում է ամբողջ աշխարհի լեզուների 12%-ը:
Աշխարհի բնակչության թիվը 1830 թ-ին կազմել է 1 մլրդ, 1930 թ-ին՝ 2 մլրդ, 1960 թ-ին՝ 3 մլրդ, 1975 թ-ին՝ 4,5 մլրդ, 1987 թ-ին՝ 5 մլրդ, 1999 թ-ին՝ 6 մլրդ մարդ: Ներկայումս բնակչության թիվը ոչ միայն կտրուկ աճում է, այլ տեղի է ունենում յուրաքանչյուր տարի ավելացող մարդկանց թվի հավելաճ: Եթե XX դարի սկզբին աշխարհի բնակչության թիվը տարեկան ավելանում էր 10–15 մլն-ով, ապա 1980-ական թվականներին՝ 85–90 մլն-ով:Ենթադրվում է, որ մարդկության գոյության ամբողջ ժամանակահատվածում ծնվել է շուրջ 80 մլրդ մարդ (73,5 մլրդ մահացել է, 6,5 մլրդը ներկայումս ապրում է): Բնակչության թվի փոփոխությունը կոչվում է շարժ (դինամիկա): Առանձնացվում են բնակչության բնական (որևէ տարածքում 1 տարում ծնվածների ու մահացածների թվաքանակի տարբերությունը) և մեխանիկական (մարդկանց տարածական տեղաշարժերը կամ գաղթերը) շարժեր:
Աշխարհում ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքը Շանհայն է: Ըստ վերջին տարիների տվյալների` այստեղ ապրում է 23 431 000 մարդ: Իսկ իր երկրի սահմաններից դուրս ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը համարվում է Մալթան: Ինչ վերաբերում է ամենամեծ տարածք ունեցող քաղաքին, ապա ավստալիական Սիդնեյնն է: Նրա ընդհանուր տարածքը 12 144 6 կմ ք. է:
Չնայած չինացիները այս հարցում ևս պատրաստվում են առաջինը լինել: Նրանք երկար տարիներ է ինչ Չինաստանի Գուանդուն նահանգում ծրագրավորում են ստեղծել ամենամեծ քաղաքը` 42 մլն բնակչությամբ: Ի տարբերություն Սիդնեյի և ակնկալիքներ ունեցող Չինաստանի, աշխարհի ամենափոքր քաղաքը խորվաթական Խումն է : Նրա բնակչությունը տատանվում է 17 — 25 մարդկանց մեջ :
Քաղաքներից ամենաբարձրադիրը պերուական Լա Ռինկոնադա քաղաքն է, որը ծովի մակարդակից գտնվում է 5100 մ բարձրության վրա: Իսկ ամենացածր վայրում գտնվող քաղաքը` Մեռյալ ծովի ափին գտնվող իսրայելական Նավե Զոարն է, որը ծովի մակարդակից 395 մ ցածրության վրա է:
Լեզուների բազմազանությամբ հայտնի է Պապուա Նոր Գվինեա երկիրը: Այստեղի բնակչությունը խոսում է ավելի քան 820 տարբեր լեզուներով, ինչը կազմում է ամբողջ աշխարհի լեզուների 12%-ը:
Լեզուների բազմազանությունից զատ, մշակութային, տնտեսական, կլիմայական, ռասսայական, էթնիկ եւ կրոնական առումներով Հնդկաստանը համարվում է ամենաբազմազան երկիրն աշխարհում, իսկ այդ աշխարհի մարդկության համար ամենակարևոր տարրի` թթվածնի ամենաշատ արտադրող երկիրը մեր հարևան Ռուսաստանն է: Քանի որ հենց Սիբիրում է աճում ամբողջ աշխարհի անտառների 25%- ը, որն ավելի շատ տարածք է ընդգրկում, քան ԱՄՆ-ի մայրցամաքային մասը:
Մեկ այլ երկիր` Մալդիվյան կղզիները ջրի տակ հայտնվելու ամենաբարձր հավանականությունն ունեն: Այս երկրի բնակչությունը կանգնած է կործանման լուրջ վտանգի առջև. գլոբալ տաքացման հետեւանքով ամեն տարի կղզին ավելի ու ավելի է ընկղմվում ջրի մեջ:
1․Ի՞նչ տարբերություն կա բնական ռեսուրսների և բնական պայմանների միջև:
Բնական պայմանները դա մարդուն հարկավոր,նպաստավոր վայրերն են,որտեղ մարդը կարող է ապրել։Իսկ բնական ռեսուրսները օգտագործում ենք,որպես կարիքների աղբյուր,որը առաջանում է սահմանափակ քանակությամբ բնական պայմանների շնորհիվ։
2․Կարո՞ղ է բնական պայմանը ժամանակի ընթացքում դառնալ բնական ռեսուրս, բերել օրինականեր:
Այո կարող են։Հայաստանում շատ գետերի և լճերի ջուրը օգտագործում ենք ,որպես բնական ռեսուրսների աղբյուր։Օրինակ Սևանա լճի ջուրը մենք օգտագործում ենք ձուկ բռնելու,ձկնեղենի,էլեկտրաէներգիայի և որպես հանգստյան վայր մարդու համար։Երբ գետերի ջրերը հասնում են Արարատյան դաշտ,դրանք օգտագործվում են որպես ոռոգման աղբյուր։
3․Նշեք հինգ սպառվող չվերականգնվող ռեսուրս և հինգ սպառվող վերականգնվող ռեսուրս:
Հինգ սպառվող,չվերականգնվող ռեսուրսներ․
Նավթ,ածուխ,արևի էներգիան,պղինձ,կրաքր և այլն․․
Հինգ սպառվող,վերականգնվող ռեսուրսներ․
Ջուր,ծառեր,էներգիան,ծաղիկները,բուսականությունը և այլն․․․
4․Նշեք հինգ ռեսուրս, որոնց սպառվելու դեպքում կարելի է փոխարինել այլ ռեսուրսով:
Փայտ,գազ,ավազ,տուֆ,բազմաթիվ շինարարական քարեր։
Օրինակ նավթը կարող ենք փոխարինել ածուխով,տուֆը բազալտով,կամ ուրիշ շինարարական ռեսուրսով։