Ինչպե՞ս օգնել տարատարիք մարդկանց սննդով խեղդվելու դեպքում

Այսօր դասի ժամանակ, մենք վերհիշեցինք նախորդ թեմաները, թե ինչպես պետք է օգնենք սուր շնչառական խանգարում ունեցող մարդուն, տարբերեցինք, թե ո՞րն է սուր հիվանդությունը, ո՞րը՝ քրոնիկը, և սկսեցինք ընդհանրացնել այս թեման։ Սկզբից հարցեր հնչեցին, որոնցից մեկը կլինիկական ու կենսաբանական մահի մասին էր։ Մենք որոշ հարցերին կարողացանք պատասխանել, որոշներին՝ ոչ, այդպես սկսեցինք ամփոփել։

Նախորդ դասերից վերհիշեցինք, թե ինչպես պետք է օգնենք տարատարիք մարդկանց խեղդվելու դեպքում։ Ներկայացնեմ ամեն մարդուն արդյունավետ օգնություն ցուցաբերելու ամենահավանական տարբերակները։

Շարունակել կարդալ

Շնչառության սուր խանգարում

Առողջագիտության դասաժամին մենք վերհիշեցինք նախորդ թեմաները, կրկնեցինք, թե ինչպես պետք է օգնենք անգիտակից մարդուն, հնարավորության դեպքում նաև մեռածին։ Այսօրվա դասի հիմնական թեման էր շնչառական սուր խանգարումը։ Նախ և առաջ, մենք սովորեցինք, թե ինչով են տարբերվում սուր ու քրոնիկ խանգարումները։ Հասկացանք, որ քրոնիկ խանգարում-հիվանդությունները հաճախ մարդու մոտ լինում են տարիներով, այսինքն օրգանիզմը չի կարողանում տարիներով վերացնել վտանգը։ Այդպիսի դեպքերից է ստամոքսի ցավը, կոկորդի ցավը, մարդու թուլությունն ու այլ նշանները։ Իսկ սուր խանգարումը այն դեպքն է, որը մեր բառերով ասած «հանկարծակի է լինում»։ Մեկ տեսնում ես մարդ առողջ է, նորմալ սնվում է, մեկ էլ վայրկյաններ անց տեսնում ես, թե ինչպես է վերջինս կարմրել, ինչպես է հազում ու փորձում օգնություն գտնել։ Ահա այսպիսի հատկանիշներով են հիմնականում տարբերվում սուր ու քրոնիկ հիվանդությունները։

Շարունակել կարդալ

Անշունչ մարդուն օգնություն ցուցաբերելը

Նախորդ դասերին, մենք տեսական և գործնական ուղիներով փորձել ենք հասկանալ, թե ինչպես պետք է օգնենք անգիտակից մարդուն, ով շնչում է, կյանքի ազդանշաններ է տալիս, սակայն գիտակցություն չունի։ Իսկ այսօր մենք քննարկեցինք, թե ինչպես պետք է օգնենք արդեն ո՛չ գիտակցություն, ո՛չ պուլս, ո՛չ էլ շնչառություն ունեցող մարդուն։ Այսինքն, մեր բառերով ասած, մարդը այս դեպքում ոչ թե անգիտակից վիճակում է, այլ մեռած է։ Ուսուցչուհին նաև պատմեց, թե ինչով է կլինիկական մահը տարբերվում կենսաբանականից։

Unconsciousness - Cayman Health

Այսպիսով՝ նախորդ դասից գիտենք, որ պետք է շրջենք տուժածին այնպես, որպեսզի բերանը բացվի, նա կարողանա գոնե այդպես դիմանալ, որպեսզի իր լեզվի սեփական ծանրությունից չխեղդվի։ Մեզ հիմա դա չի անհանգստացնում, քանզի ոչ մի ռեֆլեքս մարդու մոտ չկա։

Առաջին քայլը․ պտտում ենք նրան հետ՝ մեջքի վրա։ Քանի, որ նրա շնչառությունը կանգնած է, ուստի պիտի փորձենք մի կերպ վերականգնել։ Դրա համար, նրա գլուխը մի քիչ բարձրացնում ենք, որպեսզի շնչառական խողովակը ուղղվի։

Շարունակել կարդալ

Առաջին բուժօգնություն՝ պրակտիկա

Այսօր՝ տեխնոլոգիայի ժամին, մենք առաջին բուժօգնության փոքրիկ պրակտիկա անցանք։ Նախորդ դասին տեսականորեն ծանոթացել էինք առաջին բուժօգնության ներածության հետ, սակայն այսօր արդեն մենք արեցինք պրակտիկա։ Մեզանից մեկը (այսօր ես) պառկեց հատուկ մատրասների վրա, և ընկեր Քրիստինեի հետ սկսեցինք բուժօգնության գործնական ներածության դասաժամը։

Ինչպես, որ արդեն նշել էինք նախորդ դասում, առաջին հերթին, երբ մենք տեսնում ենք մարդուն, ով պառկած է ու չի շարժվում, պետք է նախ և առաջ ստուգել տարածքը՝ շրջապատը, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ կարգին է ու մեր կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Այս հեշտ գործողություններն կատարելուց հետո, մենք մոտենում ենք տուժածին և սկսում ենք աստիճանաբար բարձրացող ձայնով գոչել նրա անունը՝ բռնելով նրա ձեռքը։ Եթե տուժածը որևէ կյանքի նշաններ չի տալիս, ապա մեր գործը , կոպիտ ասած, «հեշտանում է», քանի որ մենք կողմնակի խանգարող մարդ չունենք և կարող ենք առաջին բուժօգնությունն ցուցաբերել՝ առանց խոչընդոտների։ Մյուս տարբերակն էլ այն է, որ տուժածը զարթնում է, կարողանում է ուշքի գալ և այդպես շարունակել ապրել։ Սակայն, մենք հիմա դիտարկում ենք այն երևույթը, երբ մարդը չի զարթնում ու կյանքի որևէ նշաններ չի տալիս։

Շարունակել կարդալ

Դաս 2` Ինչպե՞ս օգնել անգիտակից մարդուն

Երբ մենք տեսնում ենք, որ մեր առջև տեղի ունեցավ մի արտառոց դեպք՝ մեր դեպքում մարդն կորցրեց իր գիտակցությունը, մենք սկզբից պետք է վստահ լինենք, թե արդյոք մենք ապահով վայրում ենք գտնվում, որպեսզի օգնենք տուժածին։ Նախ պետք է ստուգել տարածքը՝ համոզվելու, որ վտանգ չկա, լինի դա օձ, շուն, բնական երևույթ, սուր հոտ կամ համ և այլն, և հետո արդեն քայլեր ձեռնարկել մարդուն օգնելու համար։

Մոտենալով մարդուն պետք է հասկանանք, թե արդյոք նա գիտակից վիճակում է, թե ոչ։ Գիտակից մարդը կարող է աչքերը բացել, փակել, եթե իհարկե ծայրահեղ թույլ չէ, կարող է հոգոց հանել և այլն։ Սակայն, մինչ հրամաններ տալը, մենք պետք է համոզվենք, որ նա մեզ լսում է, ուստի և պետք է զիլ ձայնով արտաբերենք նրա անունը։ Եթե անունը շարունակաբար հնչում է, բայց ոչ մի արձագանք տուժածի կողմից չկա, ուստի պետք է ավելի բարձր գոչել ու ավելի հրամայական տոնով։ Սրանից հետո կարող է լինել երկու դեպք։

Շարունակել կարդալ

Դաս 1` Ու՞մ զանգահարել արտակարգ իրավիճակների դեպքում

Բոլորս էլ գիտենք, որ հրդեհի դեպքում պետք է զանգահարենք հրշեջ ծառայություն, գողության կամ հանցագործության դեպում՝ ոստիկանություն, իսկ ինչ-որ մարդու առողջական վիճակի վտանգն կանխելու համար՝ բուժօգնություն։ Բայց արդյոք գիտենք, թե ո՞ւր զանգենք։

  • 101 — հրշեջ ծառայություն
  • 102 — ոստիկանություն
  • 103 — բուժօգնություն
  • 104 — գազի ծառայություն
  • 911 — արտակարգ իրավիճակների նախարարություն
Notifying Poster with Emergency Call Numbers Stock Vector - Illustration of  help, number: 68333985