Սննդային անվտանգություն

  • Ժամկետ
  • Կալորիականություն
  • Բաղադրություն
  • Արտադրության վայրը
  • Յուղայինության չափանիշը

Նորմալ քաշ

Այսօր բուժկետում չափեցի քաշս և հասակս։ 19.04.2022 թվականի դրությամբ քաշս կազմում է 53,5 կիլո և 1,66 մ։

Դպրոցի իմ ճաշացանկը

Ինչպես գիտենք, դպրոցը հայտնվել է բարդ իրավիճակում։ Օրական տրամադրվում է սնունդ, որից հետո մնում են մնացորդներ և այդպիսի այլ մանրուքներ։ Դպրոցի սննդի ճաշացանկը երեխաների, ուսանողների և աշակերտների համար գոհացնող է ու տեղ-տեղ բավարարում է պահանջներին։ Դպրոցական ստանդարտ ճաշը բաղկացած է աղցանից, փլավից, հաց ու պանրից։ Այդ ամենի համար դպրոցը մեծ ֆինանսներ է ծախսում։ Ես կներկայացնեմ իմ ճաշացանկը, որը իմ կարծիքով կնպաստի երեխաներին դպրոցական սնունդ ուտելու համար։ Ցուցակի մեջ կան մթերքներ, որոնք մնացել են նույնը,բայց կան որոշ փոփոխումներ։ Սա իմ ցուցակն է, ես եմ այն ներկայացնում։

Ճաշացանկ | Էլիզաբեթ Ադիկյան
  • Կարտոֆիլի պյուրե /բաժիններով/
  • Հաց /սովորական չափսի/
  • Կոմպոտ /բաժիններով/
  • Բազուկի աղցան /բաժիններով/
  • Ոսպով փլավ /բաժիններով/
  • Պանիր /ստանդարտ չափսի, բոլորին հավասար/
  • Ամիսը մեկ անգամ անսովոր ուտեստ

Այս ցուցակը շատ ֆինանսներ չի պահանջում ու իմ կարծիքով բավարար կլինի կշտանալու ու գոհ մնալու համար։ Կարտոֆիլի ստանդարտ գինը կազմում է 350 դրամ կիլոգրամը։ Եթե երեխային կբավարարի մեկ-երկու կարտոֆիլ, գինը կլինի մոտավորապես քառասուն-հիսուն դրամ հատը, ուստի կստացվի հարյուր դրամ կարտոֆիլի պյուրեյի համար։ Կոմպոտը կարելի է տրամադրել, գնելով խանութներից, որը իմ կարծիքով խնայողական միջոց կլինի։ Հացը այլուրի թանկացման ֆոնին, նույնպես թանկացել է, բայց կարելի է բավարարվել։ Մեկ հացը արժե 130-150 դրամ, և դրա 1/7 մասը բավական կլինի մեկ բաժին սնունդի համար։ Ուստի հացը կկազմի ծախսի մոտավորպես 20 դրամը։ Սնունդը պետք է լինի 200 դրամի սահմաններում։ Մեր ուտեստը կազմում է 120 դրամ, դեռևս կոմպոտի հարցը լուծված չէ։ Պանիրը նույնպես կարելի է կիլոգրամով վերցնել ու դա կտրատել փոքր-փոքր մասերի, որպեսզի օգտվողներից յուրաքանչյուրը կարողանա համտեսել, դե ով-որ ցանկանում է պանիր։ Պանիրը կիլոգրամով է վաճառվում, իսկ նրա ամենաբարակ հատվածին չեմ կարող հստակ արժեք տալ, բայց դա 10-20 դրամի սահմաններում է։ Սնունդը համտեսելու համար բավարար է 200 դրամից քիչ։ Մեզ մոտ կազմվեց 150-160 դրամ, իսկ այդ փոքր եկամուտները 40-50 դրամները կգնան դպրոցի բյուջե։

Սնունդ. կազմը և նշանակությունը

Սնունդը մեր կյանքի ամենակարևոր բաղադրիչն է, քանի որ նրա միջոցով օրգանիզմը ստանում է իր կենսագործունեության համար ամեն ինչ։ Սնունդը ունի հինգ բաղադրիչ։

  • Սպիտակուցներ
  • Ջրեր
  • Ածխաջրեր
  • Ճարպեր
  • Աղեր

Սպիտակուց — ձու, ձուկ, միս, կաթնամթերք

Ածխաջրեր — միրգ, հաց, մակարոն, բանջարեղեն

Աղ — բոլոր միկրոէլեմենտներ

Ջուր — ջրեր

Ճարպ — յուղ, ձեթ, կարագ

Աղի հատկությունները

Սեղանի աղը կամ նատրիումի քլորիդը, համաձայն իր գիտական անվանման, լայնորեն օգտագործվում է մեր կողմից սննդի պատրաստման ժամանակ: Բայց ի՞նչ կա. Առանց ճաշի աղի պատրաստման ոչ մի գործընթաց չի ավարտվում: Բայց այս սպիտակ նյութի մասին միայն մենք գիտենք, որ նրանց համար լավ է ապուրներին, մսին և այլ ուտեստներին աղ ավելացնել

Սննդի աղը իրականում ունի մի քանի անուն, երբ դիտվում է քիմիայի կողմից: Սեղանի աղը նույն ժայռի աղն է, որը հալիտային հանքանյութի նստվածքային ապար է: Բայց դժվար թե որևէ մեկը գիտի այս մասին, քանի որ այս տերմինի օգտագործումը մեզ համար բոլոր ծանոթ սեղանի աղը տվող միներալի նկատմամբ բնորոշ է բացառապես երկրաբաններին, և ոչ թե ինձ ու քո նման սովորական մարդկանց:

Իհարկե, սեղանի աղը հայտնաբերել են ոչ թե նրանք ՝ երկրաբանները, այլ հասարակ մարդիկ և հները: Հետո նրան տրվեց «սպիտակ ոսկի» անունը, քանի որ դրա հատկություններն իսկապես արժեքավոր էին, որոնք մնում են մինչ օրս:

Սննդի աղի առաջին հիմնական ֆիզիկական հատկություններն են դրա աղի համը (ցանկացած հոտի բացարձակ բացակայության դեպքում) և բնորոշ թափանցիկ կամ սպիտակ երանգը. այն ունի նաև թույլ ապակե փայլ:

Այնուամենայնիվ, բնության մեջ կարելի է գտնել ռոք աղ և այլ երանգներ. Օրինակ ՝ մոխրագույն, դեղին կամ նույնիսկ կապույտ և կարմիր: Այս ամենը հալիտի համար բավականին նորմալ է և շատ հեշտությամբ և հեշտությամբ բացատրվում է նրանով, որ տարբեր խառնուրդներ հանքանյութին տալիս են անսովոր երանգ: Կախված ոչ միայն տեսակից, այլ նաև խառնուրդների քանակից, հալիտը փոխում է իր երանգը: Սպիտակ կամ թափանցիկ երանգ դրան տալիս են հանքանյութի ներսում առաջացած օդային փուչիկները: Հալիտը կարող է ձեռք բերել դեղին և կապույտ գույն մետաղական նատրիումի ցրված մասնիկների, իսկ կարմիրը ՝ հեմատիտի մասնիկներից: Գորշ երանգը կարող է հայտնվել հանքանյութի կավի մասնիկների հետ փոխազդեցությունից:

Կորոնավիրուսից պաշտպանվելու մասին

Առաջարկում ենք դիտել հանրակրթական դպրոցներում կորոնավիրուսի և դրանից պաշտվանվելու թեմայի վերաբերյալ ֆիլմաշարը,որը ստեղծված է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

Առաջին մաս — https://www.youtube.com/watch?v=g1RC5fzdri4&t

Երկրորդ մաս — https://www.youtube.com/watch?v=GwU0EYJeylY

Երրորդ մաս — https://www.youtube.com/watch?v=SMo_dqRfCng&t

Առողջության գործոնները

  • Հիգիենա
  • Վնասակար սովորություններ
  • Առողջ սնունդ
  • Մարզանք
  • Շրջակա միջավայր
  • Ժառանգականություն
  • Աղքատություն
  • Պատասխանատու վարքագիծ
  • Կրթություն
  • Նորմալ հոգեվիճակ

Այց ցուցակում նշված են 10 ամենակարևոր գործոնները,որոնք ազդում են մարդու,կենդանի օրգանիզմի առողջության և կայունության վրա։ Այս 10 գործոնները պահելով, կարելի է մեծանալ ուժեղ,ամուր,առողջ մարդ։ Կներկայացնեմ այս ցուցակը հիմա այլ տեսքով։ Հերթականությամբ կնշեմ իմ կարծիքով ամենակարևոր կետերը։

Առաջին տեղերում ես կնշեմ հետևյալ կետերը,որոնք ես համարում եմ ավելի ճիշտ և կարևոր․

  1. Վնասակար սովորություններ
  2. Առողջ սնունդ
  3. Հիգիենա
  4. Նորմալ հոգեվիճակ
  5. Մարզանք
  6. Պատասխանատու վարքագիծ
  7. Ժառանգականություն
  8. Աղքատություն
  9. Շրջակա միջավայր
  10. Կրթություն