Շշալցում, խցանում ու պահեստավորում․ Գինեգործության դաս

Այսօր՝ փետրվարի 28-ին, տեխնոլոգիայի՝ գինեգործության ժամին, մենք բարձրացանք քոլեջ և սկսեցինք նոր աշխատանքներ իրականացնել։ Դասընթացի գործնականը բաղկացած էր երեք մասից՝ շշալցում, խցանում, պահեստավորում։ Ես ընտրեցի շշալցման գործողությունը և սկսեցի աշխատել։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի ռոբոտաշինության ընտրությամբ գործունեության խմբի սովորողների կողմից ստեղծվել էր մի գործիք, որի շնորհիվ հստակ չափաբաժնով գինի էր լցվում շշերի մեջ։ Մյուս սովորողները բաժանվեցին երկու «ոլորտների» միջև։

Սկզբից շշերը ախտահանվում էին հատուկ գործիքի շնորհիվ, հետո ուղարկվում շշալցման։ Հասնելով ավարտին, մենք փոխանցում էինք շշերը մեկը՝ մյուսին ու աշխատում էինք։ Շշալցումից հետո, մի խումբ սովորողներ հատուկ գործիքի շնորհիվ խցաններ էին մտցնում շշերի մեջ, բայց դրանից առաջ ստուգում էին գինու մակարդակը, եթե այն ստանդարտից բարձր էր, ապա մի քիչ թափում էին, իսկ եթե ցածր էր, ապա՝ ավելացնում։ Իսկ հետո այն պահեստավորվում էր՝ անցնելով երեք փուլերը։ Ահա այսպիսի դասընթաց ունեցանք՝ հետաքրքիր, արդյունավետ, օգտակար։

Շարունակել կարդալ